Լէոնիտ Ենգիբարեան

Լէոնիտ Ենգիբարեան
Ծնած է 15 Մարտ 1935(1935-03-15)[1][2][3]
Ծննդավայր Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2][3]
Մահացած է 25 Յուլիս 1972(1972-07-25)[2][3] (37 տարեկանին)
Մահուան վայր Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2][3]
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[2][3]
Մայրենի լեզու ռուսերէն
Ուսումնավայր Կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան?[2]
Երկեր/Գլխաւոր գործ Ճանապարհ դեպի կրկես?
Մասնագիտութիւն կրկեսի արտիստ, Շարժապատկերի դերասան, ծաղրածու, միմոս, բռնցքամարտիկ, գրագէտ, թատերական ռեժիսոր, Հեղինակ, դերասան
Աշխատավայր Novosibirsk State Circus?
Երևանի պետական կրկես?[2][3]
Ամուսին Ադա Շերեմետևա?

Լէոնիտ Ենգիբարեան (15 Մարտ 1935(1935-03-15)[1][2][3], Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2][3] - 25 Յուլիս 1972(1972-07-25)[2][3], Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2][3]), ծաղրածու, մնջկատակ, կրկէսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Մոսկուայի մէջ։ Հայրը (ազգութեամբ՝ հայ) «Մետրոփոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Ենգիբարեաններու ընտանիքը կ'ապրէր Մոսկուայի Մարինա Ռոշչայ, մէկ հարկանի փայտէ տան մէջ։

Մինչեւ իր կյանքը կրկէսին նուիրելը Ենգիբարեանը փորձեր է քանի մը այլ մասնագիտութիւններ։ 1952 թուականին աւարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունուեր է ձկնային տնտեսութեան ուսումնական հաստատութիւն։ Սակայն այնտեղ սորվեր է ընդամէնը կէս տարի՝ տեղափոխուեր է մարզանքի ինստիտուտ։ Այդ ժամանակ ան մասնագիտական բռնցքամարտիկ էր եւ մինչեւ 1950-ական թուականներու կէսերը լաւ արդիւնքներու կրցեր էր հասնիլ այդ բնագավառին մէջ։ 1952-1953 մրցաշրջանին բռնցքամարտի Մոսկուայի առաջնութեանը։ Ենգիբարեանը կը տանի 9 յաղթանակ եւ կը պարտուի ընդամէնը մէկ անգամ։ Ի Վերջոյ կը գրաւէ 3-րդ տեղը իր քաշային կարգին։ 1952 թուականին սկսելով երրորդ կարգէն՝ 1954 թուականին արդէն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։

Գործունէութիւնը Կրկէսի եւ Ֆիլմի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1955 թուականին կրկէսային արուեստի պետական ուսումնարանին մէջ կը բացուի ծաղրածուի բաժին եւ Լէոնիտը կ'ընդունուի այդտեղ։ 1959 թուականին, ավարտելով ուսումնարանը, կու գայ Երեւան եւ կ'ընդունուի հայկական կրկէսախումբ։ 1956 թուականէն Լէոնիդը նկարահանվեր է ֆիլմերու մէջ։ 1958 թուականին ան յայտնուեր էր «Քոմիւնիստ» ֆիլմի փոքրիկ դրուագին մէջ խաղալով շարժանկարի գլխաւոր հերոսին սպանող հանցագործներէն մեկուն կերպարը։ 1962 թուականին արուեստագէտին առաջարկեցին կինոյի մէջ խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալեանը եւ Լեւոն Իսահակեանը մտածած էին ֆիլմ նկարել կրկէսի ծաղրածուի մասին եւ այն կոչած էին «Ճանապարհ դեպի կրկէս» (1963 թուական

1964 թուականին Փրակի մէջ տեղի ունեցած ծաղրածուներու միջազգային մրցոյթին Ենգիբարեանը կ'արժանանայ առաջին մրցանակի՝ Է. Բասի անվուան գաւաթին։ 1960-ական թուականներու վերջերը ամենայաջողն էին Ենգիբարեանի ստեղծագործական կենսագրութեան մէջ։ Ան յաջողութամբ հիւրախաղերով հանդէս կուգայ ինչպէս ԽԸՀՄ-ի մէջ, այնպէս ալ անոր սահմաններէն դուրս (Ռումանիա, Լեհաստան, Չեսքոսլովաքիա)։ Կրկէսէն բացի հանդէս է կուգայ բեմին վրայ՝ «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ կը գրէ փայլուն արձակ ստեղծագործութիւններ։ Կինոյի մէջ կը նկարահանուի այնպիսի վարպետներու մոտ, ինչպէս Սերգէյ Փարաջանովը («Մոռացուած նախնիներու ստուերները», 1964 թուական), Ռոլան Բիքովը («Այպոլիթ-66» 1967 թուական), նույն թուականին կը նկարահանուի «Մանեժին մէջ պատանությունն է» ֆիլմին մէջ։ Վասիլի Շուքշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենկիզ Աբուլաձէն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972

Այդ նոյն ժամանակ ալ կը նկարահանուեր տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործութեան մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացէք՝ Լէոնիդ Ենգիբարեան» եւ «2-Լէոնիտ-2»։ Ենգիբարեանը գրած է «Առաջին րաունտ» 1971 թուական, «Վերջին րաունտ» 1984 թուականին գիրքերը (երկուքն ալ ռուսերէն), արձակագիր եւ կինոռեժիսոր Վասիլի Շուքշինը անոր համարած է հիանալի գրող։ 1971 թուականին Ենգիբարեանը կը հեռանայ «Սոիւզկոսցիրքէն»՝ այն բանէն յետոյ, երբ իր գործընկեր Պելովին չէին թույլատրած իր հետ մեկնիլ արտասահմանեան հիւրախաղերու։

Գործունէութիւնը մնջախաղի էսդրադային թատրոնում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լէոնիդ Ենգիբարեանի հուշարձանը Երեւանում

Ենգիբարեանը ստեղծեր է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարեանական ուղղութեան»։ Լավագույն ներկայացումներէն են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակութիւնները»։ Ան ստեղծեր է ողբերգական եւ կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառեր բարդ հնարքներ, որոնք ցուցադրեր է նաեւ կրկէսի մէջ։ Խոհափիլիսոփայական երանգ ունին Ենգիբարեանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստուեր» եւ այլ մանրապատումներ։

Լէոնիդ Ենգիբարեանը մահացեր է Մոսկուայի իր բնակարանին մէջ։

1972 թուականին Երեւանի մէջ ստեղծվեր է Ենգիբարեանի անվան մանկական կրկէս-ստուդիան (հիմնադիր եւ ղեկավար՝ Սոս Պետրոսեան), կրկէսի շենքի առջեւ կանգնեցվեր է անոր յուշարձանը (1995 թուական), քանդակագործ՝ Լևոն Թոքմաջեան

Լէոնիդ Ենգիբարեանի անվան փառատոն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լէոնիդ Ենգիբարեանի արձանը (Ծաղկաձոր)

Երկու տարին մեկ Ծաղկաձորի մէջ կը կազմակերպուի Մնջախաղի միջազգային փառատոն՝ ՀՀ Մշակոյթի նախարարութեան, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման եւ Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմէն։ 2010 թուականին Մնջախաղի թատրոններու միջազգային փառատոնը Ծաղկաձորի մէջ կոչուեցաւ յայտնի ծաղրածու-մնջախաղաց Լէոնիդ Ենգիբարեանի անունով։ Իսկ արդէն 2012 թուականին, երբ Ծաղկաձորի մէջ անցաւ հերթական Մնջախաղի միջազգային փառատոնը, կենտրոնական հրապարակին մէջ տեղադրուեցաւ աշխարհահռչակ Լէոնիդ Ենգիբարեանի պրոնզէ արձանը։ 2008, 2010 եւ 2012 թուականներուն անցած փառատոներու շրջանակներուն մասնակցեր են թատերախումբեր եւ անհատ կատարողներ Իսպանիայէն, Իտալիայէն, Յունաստանէն, Ռուսաստանէն, Լատվիայէն, ԱՄՆ-էն, Ֆրանսիայէն, Չեխիայէն, Լեհաստանէն, Տանիայէն, Ճապոնիայէն, Ղազախստանէն, ինչպէս նաեւ հայկական թատերական, կրկէսային խումբեր, նվագախումբեր, հրէ շոուներ, երիտասարդական խումբեր։ Հաջորդ փառատոնը կայացաւ 2014 թուականի՝ օգոստոսի 10-15-ը։

Ֆիլմեր Ենգիբարեանի մասին[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Վառարան-նստարաններ», ռեժիսոր՝ Վասիլիյ Շուշկին, 1975
  • «Մեր մանկութեան կրկէսը», ռեժիսոր՝ Ալեքսեյ Գաբրիլովիչ, 1983
  • «Լէոնիդ Ենգիբարով», ռեժիսոր՝ Լիլիան Ստեփանեան,1984
  • «Մարդը՝դեղին մոլորակից», թողարկում Իգոր Կիոյի «Բոլորը ծաղրածու են։ 4-րդ եթերաշրջան։ Լէոնիդ Ենգիբարով»,1986
  • «Լէոնիդ Ենգիբարեան։ Հեռուստամեմուարներ։ Ան արևոտ ծաղրածու էր...» Ռոլան Բիկովը Լէոնիդ Ենգիբարեանի մասին
  • «Լէոնիդ Ենգիբարեան-բոլոր ռեպրիզները», Մարիետա Ռուդինա, 1993
  • «Լէոնիդ Ենգիբարեան», Վլադիմիր Օրենով, 1997
  • «Գրպանահատներու արքան»։ Լէոնիդ Ենգիբարեան
  • «Լյոնյա, մեզ մի բան ցույց տուր», ռեժիսոր՝ Տատյանա Վիլկինա
  • «Աստղային ծաղրածուն», անիմացիոն կինոնկար, ռեժիսոր՝ Կսենիա Կռատովա, սցենարի հեղինակ՝ Մարիա Ռոմանուշկո, 2003
  • «Ծիծաղի արքաները։ Ենգիբարեան», ռեժիսոր՝ Դմիտրի Լյուտիկով, 2003
  • «Լէոնիդ Ենգիբարեան(Ինչպէս գնացին կուռքերը)» 2006
  • «Սիրտը՝ափի մեջ», նվիրուեր է Լէոնիդ Ենգիբարեանի 70 ամյակին, 2005
  • «Լէոնիդ Ենգիբարեան. ժպիտ՝ արցունքների միջից», ռեժիսոր՝ Սերգեյ Խալոդնիյ, 2005
  • «Պոետն ու ծաղրածուն», ռեժիսոր՝ Օլեգ Վասին, 2008
  • «Ճանապարհ դեպի կրկէս», ռեժիսորներ՝ Լեւոն Իսահակեան, Հենրիկ Մալեան, 1963

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]