Լեւոն Հախվերդեան
Լեւոն Հախվերդեան | |
---|---|
Ծնած է | 26 Դեկտեմբեր 1924[1][2] |
Ծննդավայր | Վանաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] |
Մահացած է | 6 Փետրուար 2003[3] (78 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան[4] |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Խաչատուր Աբովեանի անուան թիւ 2 դպրոց Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ[1] |
Կոչում | ակադեմիկոս |
Մասնագիտութիւն | գրականագէտ, թատերագէտ, թարգմանիչ, հրապարակախօս, դասախօս |
Աշխատավայր |
«Հայաստան» Հրատարակչութիւն Խորհրդային Արուեստ (ամսագիր) Հ․Հ․ ԳԱԱ Արուեստի համալսարան[1] Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն եւ Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Երեխաներ | Ռուբէն Հախվերդեան |
Լեւոն Յովհաննէսի Հախվերդեան (26 Դեկտեմբեր 1924[1][2], Վանաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] - 6 Փետրուար 2003[3], Երեւան, Հայաստան), հայ գրականագէտ, թատերագէտ, թարգմանիչ, հրապարակախօս։ Բանասիրական գիտութիւններու դոկտոր (1967 ), փրոֆէսոր (1987 )։ ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1952-էն: ԽՄԿԿ անդամ 1955-էն: ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1972)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[5]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեւոն Հախվերդեանը ծնած է Ղարաքիլիսա: Ուսանած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան միջնակարգ դպրոցը: 1949-ին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական ուսումնարանի թատերագիտութեան բաժինը։ 1955-1959-ականներուն եղած է «Խորհրդային արուեստ» ամսագիրի քարտուղար, 1956-էն՝ ՀՀ ԳԱԱ արուեստի ուսումնարրանի աշխատակից (1965-1987-ականներուն՝ թատրոնի եւ պատկերասրահի բաժինի վարիչ), 1987-2003-ականներու՝ նոյն ուսումնրանի տնօրէն: 1956-ին «Մեր օրերի հայ դրամատուրգիան» թեմայով քննախօսութիւն պաշտպանած եւ ստացած բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան: 1967-ին «Թումանեանի աշխարհը» թեմայով քննախօսութիւն պաշտպանած եւ ստացած բանասիրական գիտութիւններու դոկտորի աստիճան: Հախվերդեանի «Թումանեան» գիրքը 1969-ին Երեւանի մէջ լոյս տեսած է ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն եւ գերմաներէն[6]: 1980-2001-ականներուն դասաւանդած է Երեւանի գեղարուեստա-թատերական ուսումնարանէն ներս:
Հախվերդեանի յօդուածներն ու գիրքերը կը վերաբերին լեզուի, հայ դասական եւ ժամանակակից գրականութեան (Թումանեանի աշխարհը, Երեւան, 1966 թ., Թումանեան, Երեւան, 1969 թ., նաեւ անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, Մտորումներ, Երեւան, 1984 թ., Զրոյցներ լեզուի մասին, Երեւան, 1993 թ., Թումանեանը եւ իր ժամանակը, Երեւան, 1995 թ.), թատրոնի հարցերուն (Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-1955 թթ., Երեւան, 1955 թ., Սուրէն Քոչարեանի արուեստը, Երեւան, 1959 թ., Հայ թատրոնի պատմութիւն. 1901-1920 թուականներ, Երեւան, 1980 թ., Տաղանդ եւ բնաւորութիւն. Վարդան Աճեմեանը կեանքում եւ արուեստում, Երեւան, 1989 թ.), ուր հեղինակի վառ արտայայտուած անհատականութիւնը կը համադրուի գիտական ստոյգ իմացութեան։ Թարգմանած է Ն. Կունի, Անտօն Չեխովի, Ստեփան Ցուայգի, Իոսիֆ Եուզովսկու եւ ուրիշներու երկերէն[7]։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մեր օրերի հայ դրամատուրգիան (1945-1955), Ե., Հայպետհրատ, 1955, 198 էջ:
- Սուրէն Քոչարեանի արուեստը, Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1959, 220 էջ:
- Կլասիկան եւ մեր օրերը (Վարդան Աճեմեանի արուեստը), Ե., ՀԽՍՀ ԳԱ 1962, 192 էջ:
- Երկեր եւ կերպարներ, Ե., Հայպետհրատ, 1964, 254 էջ:
- Թումանեանի աշխարհը, Ե., «Հայաստան», 1966, 500 էջ:
- Հայ խորհրդային թատրոնի պատմութիւն (հատորի դերասանական արուեստին վերաբերող գլուխները գրած է Լեւոն Հախվերդեանը), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1967, 648 էջ:
- Թումանեանի կեանքը, Ե., «Հայաստան», 1969, 92 էջ:
- Թումանեան, Ե., «Հայաստան», 1969, 102 էջ:
- Սունդուկեանի անուան թատրոնը, Ե., «Հայաստան», 1972, 27 էջ:
- Ինչպէս դիտել ներկայացումը, Ե., «Հայաստան», 1972, 31 էջ:
- Իսահակեանի կեանքն ու գործը, Ե., «Հայաստան», 1974:
- Ժամանակի հետ (յօդուածներ), Ե., «Հայաստան», 1976, 355 էջ:
- Դերեր եւ դերասաններ, Ե., Հայկական թատերական ընկերութիւն, 1977, 272 էջ:
- Հայ թատրոնի պատմութիւն (1901-1920), Ե., ՀԽՍՀ ԳԱ, 1980, 378 էջ:
Թարգմանութիւններ (ռուսերէնէն)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կուն Ն., Հին Յունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., Հայպետհրատ, 1956, 624 էջ:
- Հին Հռոմ, Ե., Հայպետհրատ, 1958, 384 էջ:
- Ցուայգ Ստեփան, Մարդկութեան աստեղային ժամերը (պատմական մանրապատումներ), Ե., «Հայաստան», 1974, 184 էջ:
- Եուզովսկի Եուրի, Դարն ու կերպարը, Ե., Հայկական թատերական ընկերութիւն, 1975, 204 էջ:
- Կոկլէն-Աւագ, Դերասանի արուեստը, Ե., Հայկական թատերական ընկերութիւն, 1978, 66 էջ:
- Կուն Ն., Հին Յունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., «Սովետական գրող», 1979, 591 էջ:
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1972 թ.)
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1983 թ.)
- Նալբանդեանի անուան մրցանակ (1988 թ.)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լեւոն Հախվերդեան. Հրանտ Մաթեւոսեանի արձակը` ինչպէս որ մէզ կը ներկայանայ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 3,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=143
- ↑ Bibliothèque nationale de France Record #15544535j // BnF catalogue général — Paris: BnF.
- ↑ «ՀՀ գիտություններու ազգային ակադեմիա»։ www.sci.am։ արտագրուած է՝ 2018-12-26
- ↑ Գրական տեղեկատու, Երեւան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր՝ 211-212:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, Ա. հատոր, Երեւան, 2005