Jump to content

Ռուբէն Հախվերտեան

Ռուբէն Հախվերտեան
Ծնած է 3 Դեկտեմբեր 1950(1950-12-03) (74 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ, Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց?, Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց? և Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց?
Տեսակ քաղաքային ֆոլկլոր?
Մասնագիտութիւն երգահան, երգիչ, գրագէտ և կիթառահար
Աշխատավայր Հայաստանի Հանրային Հեռուստաընկերութիւն
Ծնողներ հայր՝ Լեւոն Հախվերդեան
Կայքէջ rubenhakhverdian.com

Ռուբէն Հախվերտեան (3 Դեկտեմբեր 1950(1950-12-03), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ երգիչ, հեղինակային երգերու մեկնաբան։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Երեւան: Աշխատած է Երեւանի հեռուստատեսութեան մէջ իբրեւ բեմադրիչի օգնական:

1975-ին աւարտած է Երեւանի Թատերական Համալսարանը, մասնագիտանալով թատրոնի եւ հեռուստատեսութեան բեմադրիչի ճիւղին մէջ[1]: Ինքնաշխատութեամբ խորանալով բանաստեղծական ու երաժշտական մարզերուն մէջ, Ռուբէն դարձած է երգահան, հայկական երգարուեստին մէջ բանալով նոր ճիւղ ու նոր դպրոց՝ Հեղինակային երգը:

Ռուբէն Հախվերտեան հեղինակած եւ բեմադրած է շարք մը երաժշտական թատերական ներկայացումներ, որոնցմէ ամէնէն յայտնին եւ ժողովրդականը «Սատանայի Ջրաղաց» կատակերգութիւնն է:

7 Յունիս 1980-ին ամուսնացած է Նունուֆար (Նանա) Մինասեանին հետ, ունին երկու աղջիկ՝ Սոնա (27 Նոյեմբեր 1981), Անուշ (17 Մայիս 1994 ) եւ մէկ տղայ՝ Արամ (25 Նոյեմբերի 1984)։

Ստեղծագործական վաստակ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռուբէնի ստեղծագործական վաստակին կը պատկանին հարիւրաւոր երգեր, որոնց շարքին՝ մանկական շարժանկարներու երգեր:

Մինչեւ 1988 Ռուբէնի երգերը պաշտօնապէս արգիլուած էին Խորհրդային Հայաստանի մէջ, սակայն անոր երգերն ու ստեղծագործութիւնները իրենց մեծ նպաստը ունեցան մանաւանդ Արցախեան պահանջատիրութեան մէջ, երբ հայ ազատամարտիկները կ՚ուղղուէին ճակատ:

Հախվերտեան հրապարակած է նաեւ մանկական երգերու ամբողջական ձայնասկաւառակը։

Ելոյթներ ունեցa] 1 Ֆրանսայի, Ամերիկայի, Իտալիոյ, Լիբանանի, Գերմանիոյ, Չեխիոյ, Սերիիոյ, Իրանի, Սուրիոյ մէջ եւ այլուր[2]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. "Ruben Hakhverdyan" by Shushan Argakanyan, Yerevan. Bureaucrat, 2011, 536 pages. (անգլերէն)
  2. Who is who? Armenians. Biographical encyclopedia, volume, Yerevan, 2005.(անգլերէն)

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։