Իրոտու Ադիքու Օտէոն
Իրոտու Ադիքու Երաժշտանոց Ωδείο Ηρώδου του Αττικού |
Տեսակ | Հելենիստական եւ հռոմէական ոճի թատրոն |
---|---|
Հիմնադիրներ | Իրոտիս Ատիկեցի |
Երկիր | Յունաստան |
Գտնվելու վայրը | Աթէնք, Տիոնիսիու Աէրոփաղիթու փողոց |
Հիմնադրման թուական | 161 |
Անուանուած է | Իրոտու Ադիքու Երաժշտանոց եւ Իրոտիօ |
Կայք | |
Theatre of Herodes Atticus Վիքիպահեստում |
Իրոտու Ադիքու Երաժշտանոց (յուն․՝ Ωδείο Ηρώδου του Αττικού)․ կը կոչուի նաեւ Իրոտիօ (յուն․՝ Ηρώδειο)․ հռոմէական քարաշէն թատրոն։ Կը գտնուի Աքրոփոլիին ստորոտը։ Կառուցուած է 161-ին եւ վերանորոգուած է 1950-ին։
Հին տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իրոտու Ադիքու Երաժշտանոցը կառուցուած է 160-ին Իրոտիս Ատիկեցիին Ἡρώδης ὁ Ἀττικός կողմէ (հին գիրքերուն մէջ՝ Հերովդէս Ատտիկեցի), անոր կնոջ՝ Ասփասիա Աննա Ռիղիլիսին յիշատակին (մահացած՝ 160-ին)։ Քարաշէն եռայարկ կառոյց եղած է Լիբանանեան մայրիի փայտաշէն երդիքով։ Թատրոնը ունէր կարողութիւնը ընդունելու 5 000 հանդիսատեսներ։ Կը քանդուի Էրուլիս գերմանական ասպատակիչ ցեղին կողմէ 267-ին։
Ժամանակակից տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1848-ին կը կատարուին առաջին պեղումները, որոնց ներկայ կ'ըլլան Յունաստանի թագաւոր Օթոնաս եւ Քիրիաքոս Փիթաքիս (հնաբան) ու 1950-ական թուականներուն կը վերսկսին պեղումները եւ 17 մեթր պեղելէ ետք, կը յայտնաբերուի թատրոնին տանիքը։
1950-ականներու կէսերուն, Փաւլոս թագաւորին օրով կը սկսին թատրոնին վերականգնումի աշխատանքները։ Վերակառուցման աշխատանքներու ընթացքին կը յայտնաբերուի ամբողջ շինութիւնը՝ թատրոնին տանիքը, հանդիսականներուն քարաշէն նստարաններուն շարքերը, բեմը, եւայլն։ Հանդիսատեսներուն քարաշէն նստարանները կը պատեն փենտելիքոն մարմարով եւ բեմը՝ Իմիթոս լերան թերթաքար մարմարով։ Վերականգնումի աշխատանքներէն ետք՝ տասնամեակի վերջաւորութեան, ամէն տարի (Մայիս ամիսէն մինչեւ Հոկտեմբեր) թատրոնը կը գործածուի մշակութային ձեռնարկներու համար, հանդիսանալով Աթէնքի Փառատօնին միջազգային տարողութեամբ եղելութիւններուն գլխաւոր վայրը՝ դասական եւ արդի երաժշտութեան, թատերական ելոյթներու, համերգներու, եւայլն։
Աթէնքի Փառատօնին ելոյթներու ծիրէն ներս, իրենց դրոշմը ձգած են շարք մը ելոյթներ, ինչպէս օրինակ՝
- 1926-ին Ռիչըրտ Շթրաուս ղեկավարած է Միւնիխի սիմֆոնիք նուագախումբը։
- Յունիս 1936-ին Հերպերդ Ֆոն Գարայան ղեկավարած է Պերլինի սիմֆոնիք նուագախումբը։
- 1957-ին Մարիա Քալասին տուած է համերգ։
- 1957-ին Աթէնքի քաղաքացի դասական ուսումի դասախօս Էտիթ Համիլթոն Edith Hamilton պարգեւատրուած է։1962 Մայիսին Ֆրանք Սինաթրա հանդէս եկած է Աթէնք քաղաքին համար բարեսիրական երկու համերգներով։
- 1973-ին թատրոնը հիւրասիրած է Միս Եունիվըրս (Տիեզերքի գեղուհի) գեղեցկութեան մրցոյթը։
- 1984-ին Նանա Մուսխուրի, 20 տարի բացակայութենէն ետք, հայրենիք կը վերադառնայ յիշատակելի համերգով մը։
- 1991-ին եւ 2004-ին ելոյթ կ՛ունենայ Լուչիանօ Փաւարոթի:
- 1993 Յուլիսին, Վանկելիս Փափաթանասիու կը ներկայացնէ իր յօրինած «Միթոտէա» գործը։
- 1993 Սեպտեմբերին, Եանի Yanni կը ներկայացնէ Live at the Acropolis գործը։
- 17 Մայիս 1996-ին Սթինկ կը ներկայացնէ Mercury Falling գործը։
- 1996-ին, Մարիոս Ֆրանկուլիս Եանիս Մարքոփուլոսին հետ եւ Իլիաս Մալանտրիսին խմբավարութեամբ հանդէս կու գայ երկու համերգներով։
- 1998-ին, բարեսիրական համերգ մը տեղի կ՛ունենայ, որուն խմբավարն է Միքիս Թէոտորաքիս, իսկ մեկնաբանողը՝ Մարիոս Ֆրանկուլիս («Աքսիոն Էսթի»․ Օտիսէաս Էլիթիսին գործը)։
- 2000-ին, Էլթոն Ճոն երկու համերգներ կու տայ իր Medusa Tour շրջագայութեան ընթացքին։
- Յունիս 2008-ին Սիլվի Կիյեմ, «Պոլերօ»ն կը ներկայացնէ Թոքիօ Պալէ խումբին ընկերակցութեամբ։
- Սեպտեմբեր 2010-ին Անտրէա Պոչելի քաղցկեղի հետազօտութեան ի նպաստ բարեսիրական համերգ մը կու տայ։
- 2012-ին Մարիոս Ֆրանկուլիս հանդէս կու գայ որպէս գլխաւոր դերակատար «Քարմինա Պուրանա» գործին։
- 2018-ին Սթինկ կը վերադառնայ ու կու տայ երկու համերգներ եւս:
- 2020-ին տեղի կ'ունենայ գեղարուեստի առաջին ցուցահանդէսը յունազգի արուեստագէտ Տիոնիսիս Քաւալիերաթոսին կողմէ։
- Սեպտեմբեր 2022-ին, Վիեննայի Մոցարթ նուագախումբը կը ներկայացնէ Մոցարթ եւ Վիեննական Վալսերը։
Ուրիշ մեծահամբաւ արուեստագէտներ ալ թատրոնին մէջ հանդէս եկած են զանազան ելոյթներով, ինչպէս օրինակ՝ Փլասիտօ Տօմինկօ, Խոսէ Քարերաս, Մոնսերա Քապայէ, Ալիսիա Տելառոքա, Ռոճեր Ուտուորտ Պոլշոյ Պալէին հետ, Քալեքսիքօ, Մորիս Պեժառ, Խոաքին Քորթես, Փաքօ տէ Լուչիա, Տայանա Ռոս, Լայզա Մինելի, Կորան Պրեկովիչ, Սթիւ Հարլէյ, Ժան Միշել Ճառ, Էնիօ Մորիքոնէ, Ճեթրօ Թուլ, Քարոլոս Քուն, Միքիս Թէոտորաքիս, Մանոս Խածիտաքիս, Նիքոս Քունտուրոս, Փաթի Սմիթ, Ֆէյրուզ, Եանիս Մարքոփուլոս, Եորղոս Տալարաս, Խարիս Ալեքսիու, Մարինելա, Եան Թիրսըն, Տիոնիսիս Սաւոփուլոս, Լէոնիտաս Քաւաքոս, Քաթրին Մորկան, Տետ Քան Տանս, Ֆլորանս էնտ տը Մաշին, եւայն։
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ odysseus.culture.gr Յունաստանի Մշակոյթի նախարարութիւն․ Իրոտու Ադիքու Երաժշտանոց, 10-10-2010(յունարէն)
- ↑ Աթէնքի Փառատօն․ պատմականը - Իրոտու Ադիքու Երաժշտանոց, 24-2-2019(յունարէն)
- ↑ Աթէնքի մէջ մշակութային մեծագոյն ձեռնարկը, ծանօթ որպէս Իրոտիօ, 3-2-2018(անգլերէն)
- ↑ Սթինկը Իրոտիօ(անգլերէն)
- ↑ «Տիոնիսիս Քաւալիերաթոս․ խոտորած պար, 2019(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-06-21-ին։ արտագրուած է՝ 2023-07-11
- ↑ [herode atticus odeon Իրոտու Ադիքու Երաժշտանոցը(ֆր.)]
- ↑ Հելենիստական եւ Հռոմէական Աթէնք, էջ 145(անգլերէն)
- ↑ Իրոտու Ադիքու Երաժշտանոցը, Ալեքսիու 9-5-2015(յունարէն)
- ↑ aefestival Աթէնքի փառատօն 2021-(անգլերէն)
- ↑ նանա Մուսխուրի, Աքրոփոլիին լանջին, 15-7-2014(ֆր.)
- ↑ Սելանիկի Արիստոթելեան համալսարան․ Քիրիաքոս Փիթաքիս․Իրոտու Ադիքու Երաժշտանոցին մասին (յունարէն)