Ֆրանք Սինաթրա
Ֆրանսիս Ալպերթ Սինաթրա, (անգլերէն՝ Frank Sinatra, 12 Դեկտեմբեր, 1915, Նիւ Ճըրզի, ԱՄՆ - 14 Մայիս, 1998, Լոս Անճելըս, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երաժշիտ, դերասան եւ երգահան։
Երաժշտական գործընթացը սկսած է Հերրի Ճէյմսին եւ Թոմի Տորսին ստեղծագործական գործունէութեան ծագման շրջանին։ Մեծ յաջողութեան հասած է 1940 թուականի սկիզբը Columbia Records-ին հետ ձայնագրուելէն յետոյ։ Սինաթրա առաջին ալպոմը հրապարակած է 1946 թուականին։ Սինաթրային իսկական գործընթացը իրականացած է 1950-ական թուականի սկիզբը, սակայն 1953 թուականին «From Here to Eternity» երգին համար իր ստացած մրցանակը նոր կեանք տուած է Ֆրանքի գործունէութեան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրանք Սինաթրա ծնած է 12 Դեկտեմբեր1915 թուականին, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ[6]: Ֆրանք միակ զաւակն է Անթոնի Մարթին Սինաթրային եւ Տոլլի Սինաթրային[7][8]:
Փոքր տարիքէն Ֆրանք Սինաթրան հետաքրքրութիւն ցուցաբերած է երաժշտութեան մէջ։ Ան մտիկ կ'ընէր տարբեր երաժշտական տեսակի ու ոճի կտորներ, մանաւանդ՝ ռամերգի: Ֆրանք դպրոցը չէ աւարտած եւ իր մայրը՝ Տոլլին անոր գործ մը գտած է, որպէս թերթեր յանձնող: Այս մէկէն ետք Սինաթրան սկսած է խմբակներու կամ տարբեր ակումբներու մէջ աշխատիլ եւ համերգներ ունենալ քանի մը երգերով:
Գործընթաց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Երբ 1953 թուականին Ֆրանք Սինաթրայի երգերը ձայնագրուեցան Capitol Records-ին հետ՝ ան հրապարակեց քանի մը ալպոմներ, որմէ յետոյ սկսան իր միջազգային հիւրախաղերը։ 1961 թուականին Սինաթրան հիմնեց Reprise Records անունով ձայնագրման արուեստանոցը։ Այնտեղ յաջողութեամբ կը ձայնագրուէին երգիչին ալպոմները, օրինակ՝ Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra եւ Antonio Carlos Jobim։ Ըլլալով Rat Pack դերասանական խումբին հիմնադիր անդամը, Սինաթրան մտերիմ բարեկամութիւն ունեցած է պետական գործիչներու (այդ թուականին՝ Ճոն Քենետիին) հետ։
1965 թուականին, Ֆրանք կը հրապարակէ իր «September of My Years» ալպոմը։ Նոյն թուականին ան կը նկարահանէ Frank Sinatra, A Man and His Music հեռատեսիլի ֆիլմը, որ յետագային կ'արժանանայ Էմմի մրցանակին։ A Man and His Music եւ Strangers in the Night երգերը կը դառնան Սինաթրային ամէնէն յաջող երգերէն։ 1971 թուականին Սինաթրան կը հեռանայ իր ասպարէզէն, սակայն երկու տարի ետք՝ 1973 թուականին, վերսկսելով իր գործունէութիւնը, ան կը հրապարակէ իր նոր ալպոմները։
Մինչեւ իր մահը 1998 թուական, Սինաթրան կը կատարէ եւս ուրիշ քանի մը հիւրախաղեր Միացեալ Նահանգներու եւ այլ երկիրներու մէջ։
1953 թուականին Ֆրանք արժանանացած է Լաւագոյն դերասանի կոչման։ Սինաթրան որպէս գլխաւոր դերակատար նաեւ պաշտօնակարգուած է Կրեմմի մրցանակին։
Ֆրանք Սինաթրա մահացած է 14 Մայիս1998 թուականին, սրտի կաթուածի պատճառով:
Ֆրանք Սինաթրային Նուիրուած Յարգանքի Ալպոմներ[9]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- A Jazz Portrait of Frank Sinatra by Oscar Peterson (1959)
- Very Sinatra by Ruby Braff (1981)
- Perfectly Frank by Tony Bennett (1992)
- Voices in Standard by The Four Freshmen (1994)
- As I Remember It by Frank Sinatra, Jr. (1996)
- Blue Note Plays Sinatra various jazz musicians - (1996)
- Manilow Sings Sinatra by Barry Manilow (1998)
- Sinatraland by Patrick Williams and His Big Band (1998)
- Blue Eyes Plays Ol' Blue Eyes by Si Zentner & Orchestra (1998)
- Keely Sings Sinatra by Keely Smith (2001)
- Michael Andrew Pays Tribute to Frank Sinatra by Michael Andrew (2002)
- Frank by Amy Winehouse [2003]
- Steve Lawrence Sings Sinatra by Steve Lawrence (2003)
- Plays Sinatra His Way by Joey DeFrancesco (2004)
- Allow Us to Be Frank by Westlife (2004)
- Songs of Sinatra by Steve Tyrell (2005)
- Blue Eyes Meets Bed-Stuy The Notorious B.I.G. & Frank Sinatra by Jon Moskowitz and Dj Cappel & Smitty (2005)
- L'allieva by Mina (2005)
- Bolton Swings Sinatra by Michael Bolton (2006)
- Dear Mr. Sinatra by John Pizzarelli (2006)
- Ray Stevens Sings Sinatra...Say What?? by Ray Stevens (2008)
- His Way, Our Way by various artists (2009)
- Cauby Sings Sinatra by Cauby Peixoto (2010)
- Sin-Atra a heavy metal tribute by various artists (2011)
- Daniel Boaventura Sings Frank Sinatra (Ao Vivo) (2015)
- Let's Be Frank by Trisha Yearwood (2018)
- My Way by Willie Nelson (2018)
- That's Life by Willie Nelson (2021)
- Mark Tremonti Sings Frank Sinatra by Mark Tremonti (2022)
- Lush Life: The Lost Sinatra Arrangements by Seth MacFarlane (2025)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 5 6 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://eu.usatoday.com/story/life/people/2018/07/14/nancy-sinatra-first-wife-frank-sinatra/785192002/
- 1 2 3 Lundy D. R. The Peerage
- ↑ «Frank Sinatra's dwindling tourist turf in Hoboken»։ The Jersey Journal։ March 31, 2010։ արտագրուած է՝ October 6, 2015
- ↑ «415 Monroe Street»։ Google Maps։ արտագրուած է՝ October 6, 2015
- ↑ «Italy, Palermo, Termini Imerese, Civil Registration (Tribunale), 1862–1910 Image Italy, Palermo, Termini Imerese, Civil Registration (Tribunale), 1862–1910; pal:/MM9.3.1/TH-1942-27311-11205-85»։ familysearch.org։ արտագրուած է՝ October 9, 2015
- ↑ (անգլերեն) Frank Sinatra, 2025-11-25, https://en.wikipedia.org/w/index.php?title=Frank_Sinatra&oldid=1324067538, վերցված է 2025-11-26