Փլասիտօ Տոմինկօ
Փլասիտօ Տոմինկօ սպ.՝ José Plácido Domingo Embil | |
---|---|
| |
Ծնած է | 21 Յունուար 1941[1][2][3][…] (83 տարեկան) |
Ծննդավայր | Մատրիտ, Սպանիա[4] |
Քաղաքացիութիւն | Սպանիա |
Մայրենի լեզու | Սպաներէն |
Ուսումնավայր | Մեքսիկայի ազգային կոնսերվատորիա? |
Տեսակ | օփերա |
Մասնագիտութիւն | Օփերային երգիչ, խմբավար, դերասան |
Վարած պաշտօններ | ԵՈՒՆԵՍՔՕ-ի Բարի Կամքի Դեսպան[5] |
Անդամութիւն | Սան Ֆերնանտոյի գեղարուեստի թագաւորական ակադեմիա, Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ, Academia de las Artes Escénicas de España? եւ Երեք տենոր? |
Ամուսին | Marta Domingo? |
Ծնողներ | հայր՝ Plácido Domingo Ferrer?, մայր՝ Pepita Embil? |
Երեխաներ | Plácido Domingo Jr.? |
Կայքէջ | placidodomingo.com |
Փլասիտօ Տոմինկօ (Սպաներէն՝ José Plácido Domingo Embil, 21 Յունուար 1941[1][2][3][…], Մատրիտ, Սպանիա[4]), սպանացի օփերային (թենոր), երգիչ, դաշնակահար, ղեկավար։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առ այսօր Փլասիտօ Տոմինկօն կատարած է 128 օփերային դեր իտալերէն, ֆրանսերէն, գերմաներէն, անգլերեն, Սպաներէն եւ ռուսերէն լեզուներով։ Իր առաւել յայտնի դերերէն են Օթելլօն ու Տոն Գարլոսը (Վերտիի համանուն օփերա), Ռատամեսը (Վերտիի «Աիտա» օփերա) Գավարատոսսին, տը Կրիեն եւ Ռիգ Ճոնսոնը ինիի «Թոսքա», «Մանոն Լեսքօ» եւ «Աղջիկը Արեւմուտքէն» օփերաներ), Ֆաուսթը (Կունոյի «Ֆաուսթ» օփերա), Վերտերը (Մասնէի «Վերտեր» օփերա), տոն Խոզեն (Պիզէի «Կարմեն» օփերա), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն եւ Տալիլա» օփերա), Լոհենկրինը Պարսիֆալը եւ Զիգմունտը (Ռիխարտ Վակների «Լոհենկրին», «Պարսիֆալ» եւ «Վալկիրիա» օփերաներ)։
Փլասիտօ Տոմինկօի երգացանկը ծաւալուն է՝ օփերաներ եւ երաժշտական-բեմական ստեղծագործութիւններ «միւզիքլներ», նեոփոլիթանական երգեր ու փոփ ստեղծագործութիւններ։ Տոմինկօն 16 տարեկանին գաղտնի կ'ամուսնանայ իր դաշնակահարուհի ընկերուհիին հետ, որը մէկ տարի յետոյ իրեն որդի կը պարգեւէ։ Երկու տարի յետոյ անոնք կը բաժանուին։
Փլասիտօն երգիչի առաջին քայլերը կատարած է պարիթոն ձայնով (արական ձայնի տեսակ թենորի եւ պասի միջեւ)։ Մեքսիքայի ազգային օփերա ընդունուած ժամանակ իրմէ կը խնդրեն թենորային արիաներ կատարել, եւ այս իր համար կը դառնայ բախտորոշ։ Փլասիտօ Տոմինկօն նաեւ դաշնակահար է եւ ղեկավար: Երաժշտանոցի մէջ ուսանելու տարիներուն Փլասիտօն կը հանդիպի սոփրանօ Մարթա Օրնելասին։ Անոնք միասին հանդէս կու գան շուրջ երեք տարի։ Տօմինկոն 21 տարեկանին կ'ամուսնանայ երկրորդ անգամ եւ կ'ունենան երկու որդի։
Կրեմմի մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1971 թուականին Ճ. Վերտիի «Աիտա»-ի համար՝ Մենակատար լաւագոյն օփերային ձայնագրութիւն
- 1983 թուականին Ճ. Վերտիի «Թրավիաթա»-ի համար՝ Մենակատար լաւագոյն օփերային ձայնագրութիւն
- 1974 թուականին Ժ. Փուչչենիի «Պոկեմա»-ի համար՝ Մենակատար լաւագոյն օփերային ձայնագրութիւն
- 1984 թուականին Ժ. Պիզէի «Գարմեն»-ի համար՝ Մենակատար լաւագոյն օփերային ձայնագրութիւն
- 1984 թուականին «Միշտ իմ սիրտի մէջ»-ի համար՝ Մենակատար լաւագոյն օփերային ձայնագրութիւն
- 1988 թուականին Ռ. Վեգների «Լոենգրին»-ի համար՝ Մենակատար լաւագոյն օփերային ձայնագրութիւն
- 1992 թուականին Ռ. Շթրաուսի «Կինը առանց ստուերի»-ի համար՝ Մենակատար լաւագոյն օփերային ձայնագրութիւն