Անտրէա Պոչելլի

Անտրէա Պոչելլի
Bocelli.jpg

Անտրէա Պոչելլի (իտալ.՝ Andrea Bocelli), իտալացի երգիչ (թենոր)[1][2][3][4][5][6][7][8][9][10]։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անտրէա Պոչելլի ծնած է 22 Սեպտեմբեր 1958-ին, Իտալիոյ Թոսքան մարզի Պիզա քաղաքին մէջ, թոյլ տեսողութեամբ[11]։ Պոչելլի 12 տարեկանին ոտնագնդակի խաղի մը պատճառով կը կուրնայ: Աւելի ուշ ան կ'աւարտէ իրաւաբանական դպրոցը եւ կը սկսի լրջութեամբ զբաղիլ երգեցողութեամբ:

Պոչելլի ձայնագրած է 13 ալպոմ, որոնցմէ երկուքը դասական ու փոփ, երկու հիթային եւ ութ օփերային ալպոմներ, որոնք վաճառուած են աշխարհի շուրջ 70 միլիոն օրինակով: Պոչելլի փաստօրէն մեծագոյն ներկայացուցիչն է դասական երաժշտութեան: Այս մէկը կը վկայէ իր ալպոմներուն այդքան շատ վաճառքը[12][13][14][15][16]։

1998-ին Պոչելլի People Magazine-ին մէջ ճանչցուած է տարուան ամենագեղեցիկ 50 մարդոցմէ մէկը[17]։ 1999-ին «Կրեմմի» մրցանակաբաշխութեան «Լաւագոյն Նոր Արտիստ» (Best New Artist) ցանկին մէջ գնահատուած է երկրորդ անգամ, իբրեւ դասական երաժշտութեան ներկայացուցիչ[18]։ «Կախարդական սուրը» ֆիլմին համար Պոչելլի Սելին Տիոնի հետ համատեղ "The Prayer" զուգերգը ստացած է Ոսկէ գնդակ մրցանակը, իբրեւ լաւագոյն երգ, արժանացած է նաեւ Academy Award մրցանակաբաշխութեան։ "Sacred Arias" ալպոմին համար Անտրէա Պոչելլի գրանցուած է Կինեսի ռեքորտներու գիրքին մէջ: Այս ալպոմը ամբողջ աշխարհի տարածքին ծախուած է 5 միլիոն օրինակով, դառնալով դասական ժանրի մենակատար երգիչին ամենամեծ վաճառքը ունեցող ալպոմը[19]։ 1997-ին փոփ ալպոմը, որ կը կոչուէր "Romanza", ծախուած է ամբողջ աշխարհի տարածքին 20 միլիոն օրինակով, դարձնելով Պոչելլիի ալպոմը աշխարհում ամենամեծ վաճառքը ունեցող իտալացի երգիչի ալպոմը[20]։ Այս ալպոմը Քանատայի, ինչպէս նաեւ Եւրոպայի ու Լատինական Ամերիկայի մէջ դարձած է ամենաշատ վաճառուող օտարազգի երգիչին ալպոմը։ Ալպոմին առաջին մենակատարումը՝ "Time to Say Goodbye" ծախուած է Գերմանիոյ մէջ 3 միլիոն օրինակով, եւ 12 միլիոն օրինակով ամբողջ աշխարհի տարածքին, դառնալով բոլոր ժամանակներու ամենամեծ վաճառքը ունեցող մենակատարումը[21][22][23]։

Ապրիլ 2012-ին Անտրէա Պոչելլի այցելած է Հայաստան եւ բացօթեայ համերգ մը տուած է Երեւանի մէջ: [24][25]

Սկաւառակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալպոմներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1994: Il Mare Calmo della Sera
  • 1995: Bocelli
  • 1996/1997: Viaggio Italiano
  • 1997: Aria – the opera album
  • 1999: Sogno
  • 1999: Sacred Arias
  • 2000: Verdi
  • 2001: Cieli di Toscana
  • 2002: Sentimento
  • 2004: Andrea
  • 2006: Amore
  • 2008: Incanto
  • 2009: My Christmas
  • 2013: Passione
  • 2015: Cinema

Հաւաքածոներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1997: Romanza
  • 2007: The Best of Andrea Bocelli: Vivere
  • 2012: Opera

Համերգային ալպոմներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 2006: Under the Desert Sky
  • 2008: Vivere Live in Tuscany
  • 2011: Concerto, One Night in Central Park
  • 2013: Love in Portofino

Տեսաերիզներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1998: A Night in Tuscany
  • 2000: Sacred Arias: The Home Video
  • 2002: Cieli di Toscan
  • 2006: Credo: John Paul I
  • 2006: Under the Desert Sky
  • 2008: Vivere Live in Tuscany
  • 2008: Incanto, The Documentary
  • 2009: My Christmas Special
  • 2011: Concerto: One Night in Central Park

Օփերային ձայնագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 2000: La bohème
  • 2003: Tosca
  • 2004: Il trovatore
  • 2005: Werther
  • 2006: Pagliacci
  • 2007: Cavalleria rusticana
  • 2008/2010: Carmen
  • 2010: Andrea Chénier
  • 2012: Roméo et Juliette

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]