Վանկելիս Փափաթանասիու
Վանկելիս Փափաթանասիու յուն․՝ Ευάγγελος Οδυσσέας Παπαθανασίου | |
---|---|
Վանկելիս Փափաթանասիու, նկար 26-7-2012 | |
Ծննդեան անուն | յուն․՝ Ευάγγελος Οδυσσέας Παπαθανασίου |
Նաեւ յայտնի է իբրեւ | Vangelis եւ Βαγγέλης |
Ծնած է | 29 Մարտ 1943[1][2][3][…] |
Ծննդավայր | Աղրիա Մաղնիսիաս, Յունաստան |
Մահացած է | 17 Մայիս 2022[4][5][6] (79 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսա[6] |
Քաղաքացիութիւն | Յունաստան |
Մայրենի լեզու | յունարէն |
Ուսումնավայր |
Աթէնքի Գեղարուեստի Դպրոց Լէոնտիօ երկրորդական վարժարան |
Երկեր/Գլխաւոր գործ | Միթոտիա, Հուրի Ճամբաներ, 1942․ Դրախտի գրաւում, Պլէյտ Ռանըր եւ 666? |
Տեսակ | փոփ երաժշտութիւն, յառաջդիմական ռոք (progressive rock), ելեկտրոնային progressive, ambient, ճազ եւ նուագախմբային երաժշտութեան |
Մասնագիտութիւն | երաժիշտ եւ յօրինող |
Անդամութիւն | The Forminx[7], Aphrodite’s Child[8] եւ Jon and Vangelis[9] |
Կայքէջ | elsew.com |
Վանկելիս Փափաթանասիու (յուն․՝ Βαγγέλης Παπαθανασίου, աւազանի անունով՝ Էվանկելոս Օտիսէաս Փափաթանասիու, (յուն․՝ Ευάγγελος Οδυσσέας Παπαθανασίου, 29 Մարտ, 1943 Աղրիա Մաղնիսիաս, Յունաստան - 17 Մայիս, 2022 Փարիզ, Ֆրանսա), Օսքարի մրցանակակիր (1982, «Հուրի ճամբաներ» Chariots of Fire ժապաւէնի երաժշտութիւն[10]) յոյն երաժիշտ եւ յօրինող՝ ելեկտրոնային progressive, ambient, ճազ եւ նուագախմբային երաժշտութեան։ Իր երաժշտական գործունէութեան ընթացքին, ազդած է տարբեր երաժշտական տեսակներու զարգացման, ինչպէս նաեւ կը սեպուի ռահվիրանը լսա-ելեկտրոնական երաժշտութեան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վանկելիս Փափաթանասիու, ծնած է 29 Մարտ 1943-ին Յունաստանի Վոլոս շրջանի Աղրիա գիւղաքաղաքին մէջ։ Փոքր տարիքէն՝ հազիւ չորս տարեկանին, առանց երաժշտական ուսումի հետեւած ըլլալու կտորներ կը յօրինէ եւ վեց տարեկան հասակին հանրութեան առջեւ կու տայ իր առաջին ելոյթը։ Ինքնուս երաժիշտ, կը յօժարի ծնողքին ճնշումներուն եւ դասական երաժշտութիւն, նկարչութիւն եւ բեմադրութիւն կ՛ ուսանի Աթէնքի Գեղարուեստի Դպրոցին մէջ։
Երաժշտական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նուագախումբներու հետ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1960-ական թուականներուն կը մասնակցի «Ֆորմիքս» (FORMIX) նուագախումբին եւ կը յօրինէ առաջին մեծ յաջողութիւնը՝ «Ճեռոնիմօ Եանքա» Jeronimo Yanka[11]։
1967-ին Տեմիս Ռուսոսի ու Լուքաս Սիտերասին հետ կը ստեղծեն «Aphrodite's Child» խումբը։ 1968-ին, Յունաստանի մէջ տեղի ունեցած ռազմական յեղաշրջումէն ետք, նուագախումբը Փարիզ կը տեղափոխուի, ուր միջազգային ճանաչման կ՛ առժանանայ «666» ձայնապնակին[12] եւ «Rain & Tears»[13] , «Spring Winter Summer And Fall»[14] եւ «It’s Five O’Clock»[15] եւ ուրիշ երգերու շնորհիւ։
Միաժամանակ կը զբաղի տարբեր բաներով։ 1970-ին Հենրի Հափերի մէկ ժապաւէնին երաժշտութիւնը կը յօրինէ։ Կը հրապարակէ ձայնավաւերագրական ժապաւէն մը ազդուած 1968-ի Փարիզի ուսանողներու պայքարներէն։ 1973-ին կը գործակցի Ֆրետերիք Ռոսիֆ բեմադրիչին հետ վայրի բնութեան շուրջ շարք մը վաւերագրական ժապաւէններու երաժշտութեան յօրինումին։ Նաեւ կը հրապարակէ իր առաջին միայնակ (սոլօ) ձայնապնակը՝ «Earth»[16]։
Միայնակ ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1975-ին կը մեկնի «Aphrodite's Child» խումբէն եւ Լոնտոն կը տեղափոխուի։ Հոն կը հիմնէ երաժշտական ձայնագրութեան արդի միջոցներով Nemo studios։ Կը հրապարակէ «Heaven and Hell»[17] (1975), Albedo 0.3 (1976)[18], MIDEM Instrumental մրցանակի արժանացած «Spiral» (1977)[19], Beaubourg (1978) [20] եւ China (1979)[21] ձայնապնակները։ Ճիշդ այդ շրջանին է որ Վանկելիս Փափաթանասիու կը ստանայ միջազգային ճանաչում։
1978-ին եւ 1986-ին կը գործակցի Իրինի Փափա յոյն դերասանուհիին հետ «Օտես» [22] եւ Ռափսոտիես [23] ձայնապնակներու արտադրութեան։ Իսկ Եոն Անտերսենին հետ կը գործակցի Short Stories (1978) [24], The Friends of Mr Cairo (1981)[25], Private Collection (1983)[26] եւ Page of Life (1991)[27] ձայնապնակներու արտադրումին։
Շարժապատկերի ժապաւէններու յօրինումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վանկելիս Փափաթանասիուի գործին մեծ մասը, ժապաւէններու յօրինումներ են։ Գլխաւոր գործը կը համարուի Օսքար մրցանակի արժանացած (1982) «Հուրի ճամբաներ» (Chariots of Fire), համանուն ժապաւէնի[28] ընկերակցող երաժշտութիւնը։
Ժապաւէններու յօրինումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Vortex, (1967)
- Missing, (1982)
- Blade Runner, (1982)
- Boudy's rebellion, (1984)
- 1492 - Conquest of Paradise, (1992)
- Bitter Moon, (1992)
- Քաւաֆիս, (1996)
- Alexander, (2004)
- El Greco, (2007)
Տիեզերքի երաժշտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փոքր տարիքէն, զայն կը հետաքրքրէ տիեզերքի հետազօտութիւնը (ըստ իր վկայութեան)։ Գործերէն լուրջ թիւ մը տիեզերքին ձօնուած է։ Անոնցմէ շատեր միջազգային մրցանակներու արժանացած են․-
- «Cosmos: A Personal Voyage», 1980, ամերիկեան վաւերագրական ժապաւէններու շարք, «Մարդը տիեզերքին մէջ» նիւթով․ Էմի մրցանակ,
- «Μυθωδία - Μουσική για την αποστολή της NASA: 2001 Η Οδύσσεια του Άρη» (անգլ․՝ Mythodea — Music for the NASA Mission: 2001 Mars Odyssey)․ NASA-ի 2001 թուականի տիեզերքի հետազօտութեան առաքումի խումբին ընկերակցած երաժշտութիւն,
- 2014․ Տիեզերքի Եւրոպական Կազմակերպութեան հաշուոյն յօրինուած «Arrival, Philae's journey» եւ «Rozetta's vals» եռաբանութիւնը։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ֆրանսական կառավարութեան Պատուոյ Լեգէոն Շքանշան,
- NASA - տիեզերքի հետազօտութեան տեսլականին համար բերած սպաստին,
- Աստղագիտական Միջազգային միութիւնը (IAU), Աստղակերպ 6354-ին կու տայ անոր անունը՝ 6354 Vangelis
Թատրոնի յօրինումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Իլեքթրա», (1983)
- Լոնտոնի թագաւորական պարախումբին համար յօրինումներ․ «R B Sque» (1980), «Frankenstein» (1985) եւ «Beauty and the Beast» (1986)։
Երաժշտական զանազան ստեղծագուրծութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1982․ Յունաստանի պետական ռատիօ-հեռասփռումի կայանին (ΕΡΤ) լուրերու սփռումի երաժշտութիւնը։
- 1991․ Ժաք ԻՎ Քուսթօ ովկիանագիրի վաւերագրական ժապաւէններու երաժշտութիւնը։
- 1998․ «Ձօն Կրեքոյին» ձայնապնակի եկամուտը կը տրամադրէ Էլ Կրեքոյի «Սուրբ Պետրոս» գլուխ գործոցին տիրացումին Աթէնքի Ազգային Պատկերասրհին կողմէ։
- 1999․ 2004-ի Աթէնք կայանալիք Ողիմպիական Խաղերուն պաշտօնական խորհրդանշանին երաժշտութիւնը եւ ողիմպիական ջահի Սիտնի քաղաքին կողմէ ստանձնումի հանդիսութեան երաժշտութիւնը։
- 2002․ Ճափոն եւ Քորէա կայացած Ոտնագնդակի Համաշխարհային Բաժակի երաժշտութիւնը։
Այլ գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1997-ին կը բեմադրէ Դասական մարզախաղերու 6-րդ Համաշխարհային Ախոյանութեան (IAAF) բացման հանդիսութիւնը (World Championships in Athletics)։
- 2003-ին Valencia Biennale (Սպանիա) ցուցահանդէսին կը ներկայացնէ իր 70 նկարչական գործերը «Vangelis Pintura» պիտակին տակ։ Նոյն տարին կը հրապարակէ «Vangelis» գիրքը, ուր կը ներկայացնէ իր լաւագոյն գեղանկարչութիւնները։
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վանկելիս Փափաթանասիու յաջողած է իր անձնական կեանքը հեռու պահել հանրութենէն։
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թագավարակէն վարակուած (COVID-19) կը մահանայ 17 Մայիս 2022-ին 79 տարեկան հասակին, Փարիզի հիւանդանոցի մը մէջ։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Օսքար լաւագոյն երաժշտութիւն (1982), «Հուրի ճամբաներ»ը ժապաւէն,
- «Ոսկեայ Առիւծ» (Cannes Lions International Advertising Festival), Ask the Mountains երաժշտութիւն[29]
- Max Steiner Award (1989) մրցանակ,
- Echo մրցանակ․ (Գերմանիա) (1992),
- Ֆլանտրայի Շարժապատկերի Միջազգային Փառատօնի մրցանակ Award of the Flanders International Film Festival (Պելճիքա),
- Վալենցիայի Շարժապատկերի Միջազգային Փառատօնի մրցանակ Award of the Valencia International Film Festival,
- «Ափոլոն մրցանակ» (1993),
- Ֆրանսական կառավարութեան «Գիրի եւ Արուեստի Պատուոյ Շքանշան» (1992),
- «Երաժշտութեան Մոնթէ Քարլոյի Համաշխարհային Մրցանակ»,
- Ֆրանսական կառավարութեան «Պատուոյ Լեգէոնի Շքանշան» (2001),
- «RIAJ» մրցանակ, Ճափոն (2002),
- NASA - տիեզերքի հետազօտութեան տեսլականին համար բերած սպաստին (2003),
- Յունական Նամակատունները Վանկելիս Փափաթանասիուի նկարով դրոշմաթուղթ կը հրապարակեն (2013)
- «Վարդապետութեան պատուակալ տիտղոս» Աթէնքի Քափոտիսթրիաքօ Համալսարանին կողմէ (2008)։
[30] [31] [32] [33] [34] [35] [36] [37] [38] [39] [40]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #134545338 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Discogs — 2000.
- ↑ Vangelis Papathanasiou: Oscar-winning composer passes away at the age of 79
- ↑ https://www.cnn.gr/ellada/story/312944/pethane-o-spoydaios-ellinas-moysikosynthetis-vaggelis-papathanasioy
- ↑ 6,0 6,1 Fichier des personnes décédées
- ↑ http://www.vangelismovements.com/theforminx.htm
- ↑ https://www.telegraph.co.uk/culture/music/3634447/My-Greek-odyssey-with-Alexander.html
- ↑ http://www.nemostudios.co.uk/nemo/main/vangelis/v05.htm
- ↑ Chariots of Fire
- ↑ Ճեռոնիմօ Եանքա
- ↑ «666» Ձայնապնակ
- ↑ Rain & Tears
- ↑ Spring Winter Summer And Fall
- ↑ It’s Five O’Clock
- ↑ Earth
- ↑ Heaven and Hell
- ↑ Albedo 0.3
- ↑ Spiral
- ↑ Beaubourg
- ↑ China
- ↑ «Օտես»
- ↑ Ռափսոտիես
- ↑ Short Stories
- ↑ The Friends of Mr Cairo
- ↑ Private Collection
- ↑ Page of Life
- ↑ «Հուրի ճամբաներ» ժապաւէնը
- ↑ Ask the Mountains
- ↑ Վանկելիս Փափաթանասիու 24-11-2008(յունարէն)
- ↑ Երաժշտութիւն, Վանկելիս (անգլերէն)
- ↑ Վանկելիս Փափաթանասիու - ինքնուս եւ իւրայատուկ, 30-6-2012(յունարէն)
- ↑ 6354 Vangelis, 10-3-2012(յունարէն)
- ↑ Վանկելիս Փափաթանասիուի պարգեւատրումները(անգլերէն),(յունարէն)
- ↑ Մահացաւ Վանկելիս Փափաթանասիու, 19-5-2022(յունարէն)
- ↑ aphrodite՛s child(յունարէն)
- ↑ Միթոտիա, 27-6-2001(յունարէն)
- ↑ Երկիրն ու Լուսինը կը պարեն Վանկելիսի երաժշտութեամբ, 11-12-2013
- ↑ Վանկելիս Փափաթանասիու, Ռոզեթա, 12-11-2014
- ↑ Վանկելիս Փափաթանասիուի գեղանկարչութիւններու ցուցահանդէս(անգլերէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2001 Mars Odyssey(յունարէն)