Մոնսերաթ Քապալիէ

Մոնսերաթ Քապալիէ
կատ.՝ Montserrat Caballé i Folch
Ծննդեան անուն սպ.՝ María de Montserrat Bibiana Concepción Caballé Folch
Նաեւ յայտնի է իբրեւ Montserrat Caballé
Ծնած է 12 Ապրիլ 1933(1933-04-12)[1][2][3][…]
Ծննդավայր Պարսելոնա, Սպանիա[4][5][2]
Մահացած է 6 Հոկտեմբեր 2018(2018-10-06)[6][7][8][…] (85 տարեկանին)
Մահուան վայր Պարսելոնա, Սպանիա[9]
Քաղաքացիութիւն  Սպանիա
Կրօնք Կաթոլիկութիւն
Ուսումնավայր Conservatori Superior de Música del Liceu?
Տեսակ օփերա եւ վոկալ?[10]
Մասնագիտութիւն օպերային երգչուհի, ստուդիական երաժիշտ
Վարած պաշտօններ ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեսպան
Ամուսին Բեռնաբե Մարտի?
Երեխաներ Մոնսերաթ Մարթի

Մոնսերաթ Քապալիէ (Montserrat Viviana Concepción Caballé i Folch, Մարիա տէ Մոնսերաթ Վիվինա Քոնսեփսիոն Քապալիէ, 12 Ապրիլ 1933(1933-04-12)[1][2][3][…], Պարսելոնա, Սպանիա[4][5][2] - 6 Հոկտեմբեր 2018(2018-10-06)[6][7][8][…], Պարսելոնա, Սպանիա[9]), սպանացի օփերայի երգչուհի, սոփրանօ։

Կենսագրական գիծեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ան կը նկատուի 20-րդ դարու լաւագոյն սոփրանոներէն մէկը: 1974-ին ճանչցուած է ՄԱԿ-ի պատուոյ դեսպան, իսկ 1991-ին` Խաղաղութեան դեսպան[11]: 1994-էն մինչեւ մահ՝ ԵՈՒՆԵՍՔՕ-ի Բարի կամքի դեսպան:

7 Յունիս 2013-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագիրով պարգեւատրուած է Պատուոյ շքանշանով:

Սպանացի աշխարհահռչակ երգչուհի Մոնսերաթ Քապալիէ երկու անգամ այցելած է Արցախ. առաջինը` Յունիս 2013-ի սկիզբը, իսկ երկրորդը` 2014-ի Հոկտեմբերի կիսուն` չընկրկելով Ազրպէյճանի ղեկավարութեան ջղագրգռութենէն ու Սպանիոյ արտաքին գործոց նախարարութեան յղուող բողոքագիրներէն:

Ստեփանակերտի մէջ ան յայտարարած էր.

«Ես այստեղ եմ իբրեւ երգչուհի: Բացի ատկէ, նաեւ կը ներկայացնեմ ՄԱԿ-ը: Ձեզի կ'առաջարկեմ ձեռքս ու սիրտս»:

Ան 6 Յունիս 2013-ին համերգ ունեցած է Ստեփանակերտի մէջ, իսկ նոյն թուականի 12 Դեկտեմբերին Փարիզի մէջ տեղի ունեցած էր Մոնսերաթ Քապալիէի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնէութեան կղզեակ» ձայնասկաւառակին շնորհահանդէսը[12]:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://mundoclasico.cienradios.com/12-de-abril-de-1933/
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118909649 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 https://www.elintransigente.com/cultura/2011/4/12/abril-1933-montserrat-caballe-soprano-espanola-78440.html
  6. 6,0 6,1 6,2 https://www.lemonde.fr/culture/article/2018/10/06/montserrat-caballe-celebre-soprano-espagnole-est-morte_5365608_3246.htmlԼը Մոնտ, 1995.
  7. 7,0 7,1 7,2 Dutch Top 40
  8. 8,0 8,1 8,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  9. 9,0 9,1 9,2 https://www.lemonde.fr/culture/article/2018/10/06/montserrat-caballe-celebre-soprano-espagnole-est-morte_5365608_3246.html
  10. Montreux Jazz Festival Database
  11. «Կին Դէմքեր. Մոնսերրաթ Քապալիէ` «Խաղաղութեան Եւ Սիրոյ Կղզի Է Հայաստանը» – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-12-15 
  12. «Մահացած Է 2 Անգամ Արցախ Այցելած Օփերայի Աշխարհահռչակ Երգչուհի Մոնսերաթ Քապալիէն – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-12-15