Ժանսեմ

Jump to navigation Jump to search
Ժանսեմ
ֆր.՝ Jean Jansem
Jean Jansem - 2008 - Saint-Aignan.jpg
Նաեւ հայտնի է որպես Jean Jansem
Ծնած է 9 Մարտ 1920
Ծննդավայր Սելեզ քաղ., Արեւմտեան Հայաստան
Վախճանած է 27 Օգոստոս 2013
Վախճանի վայրը Սեն Էնյան
Քաղաքացիութիւն Flag of France.svg Ֆրանսա
Ազգութիւն Հայ
Կրթութիւն Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց
Մասնագիտութիւն Նկարչութիւն
Պարգեւներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, Պատուոյ Լեգէոն Շքանշան և Արվեստի և գրականության շքանշան
Կայքէջ jansem.net

Ժանսեմ ծ․ Յովհաննէս Սեմէրճեան (9 Մարտ 1920, Արեւմտեան Հայաստան, Սելեզ - 27 Օգոստոս 2013[1]), Ֆրանսահայ գեղանկարիչ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ժանսեմ 1922-ին հատատուած է Յունաստան, Թեսաղոնիկէ քաղաքին մէջ, ուր անցուցած է մանկութիւնը․ այնուհետեւ՝ ամուսնու մահէն ետք, Ժանսեմի մայրը՝ 1931 թուականին, որդիի կոտրուած ոտքը բուժելու նպատակով կը մեկնի Ֆրանսա ու կը հաստատուի Փարիզի Իսի-Լէ-Մուլինօ արուարձանի մէջ:

Փարիզի զարդարուեստի բարձրագոյն դպրոցի շրջանաւարտ Ժանսեմը 1944 թուականէն սկսեալ սկսած է իր ստեղծագործութիւնները ցուցադրելու Անկախներու սալոնին մէջ, իսկ 1950ականներուն արդէն արժանացած է շարք մը մրցանակներու Ֆրանսայի, եւրոպական քանի մը այլ երկիրներու եւ Մեքսիքոյի մէջ: Ժանսեմ այն բացառիկ նկարիչն է, որուն կենդանութեան օրօք բացուած է իր անունը կրող երկու թանգարան՝ երկուքն ալ Ճափոնի մէջ[1]:

Անոր ստեղծագործութիւնները կը պահուին աշխարհի բազմաթիւ հեղինակաւոր թանգարաններուն ու մասնաւոր հաւաքածոներուն մէջ: Ստեղծագործութեան առաջին հանգրուանին անոր գործերը կրած են ազգային դրոշմ՝ «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում», եւայլն: Այդ գործերուն մէկ մասը ցուցադրուած են Փարիզի հայկական արուեստի թանգարանին մէջ: Ժանսեմ տուած է տասնեակ անհատական ցուցահանդէսներ՝ Փարիզի, Նիւ Եորքի, Շիքակոյի, Լոնտոնի, Թոքիոյի, Հռոմի, Պրիւքսէլի, Լօզանի, Պէյրութի մէջ եւ այլուր։

Ֆրանսական արուեստի ցուցահանդէսին հետ անոր գործերը ներկայացուած են նաեւ Մոսկուայի մէջ: Ժանսեմ առաջին անգամ Հայաստան այցելած է 1973-ին: 2001-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Ռ. Քոչարեանի հրաւէրով Ժանսեմ կրկին այցելած է Հայաստան եւ 2000-2001-ին իր գծած «Եղեռն» շարքը՝ բաղկացած 34 կտաւներէ, նուիրած է Հայոց Ցեղասպանութեան թանգարանին:

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մեծ Եղեռնի Գեղանկարիչը» Ցուցադրութիւն՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկին մէջ

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]