Զօրի Բալայեան
| Զօրի Բալայեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 10 Փետրուար 1935[1][2] (90 տարեկան) |
| Ծննդավայր | Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Ուսումնավայր | Ռյազանի պետական բժշկական համալսարան?[1] |
| Մասնագիտութիւն | գրագէտ, հրապարակախօս, բժիշկ, լրագրող և ճանապարհորդ |
| Աշխատավայր | Գրականութեան Պարբերաթերթ |
| Վարած պաշտօններ | ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ? |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Զօրի Բալայեան (10 Փետրուար 1935[1][2], Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ[1][2]), արձակագիր, բժիշկ, լրագրող, մարզիկ եւ ճանապարհորդ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքը: 1953-57 ծառայած է Բալթիկեան նաւատորմին մէջ: 1963-ին աւարտած է Ռյազանի Ի. Պ. Պաւլովի բժշկական հիմնարկի բուժական մասնաճիւղը: 1963-73 իբրեւ բժիշկ աշխատած է Կամչատկայի մէջ:
1967-ին, երկու ընկերներու հետ, «Վուլկան» եւ «Հէյզէր» նաւակներով Կամչատկայէն հասած է Օտեսա, կտրելով 22 հազար քիլոմւթր:
1970-ին, Կամչատկայէն կտրելով Խաղաղական ովկիանոսը հասած է Ատլանտեան ովկիանոս:
1973-ի ձմեռը, շնասահնակով, կտրած ու անցած է Կամչատկայի եւ Չուկոտկայի սառցադաշտերը եւ հասած մինչեւս Հիւսիսային ովկիանոս:
1973-1975, աշխատած է Երեւանի բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական բուժարանին մէջ:
1975-ին նշանակուած է «Լիտերատուրնայա գազետա» թերթի Հայաստանի սեփական թղթաղկից:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկ Ղարաբաղցի գրչանունով իր գրական առաջին փորձերը կատարած Զօրի Բալայեան ստորագրած է ռուսերէն եւ հայերէն լեզուներով:
Ան հրատարակած է հինգէ աւելի ռուսերէն եւ շուրջ 10 հայերէն հատորներ, որոնց նշանաւորներն են․
- «Երկնագոյն ճանապարհներ»,
- «Գօտեմարտ»,
- «Խիղճը»,
- «Ցաւ»,
- «Երկու կրակի մէջ»,
- «Օճախ» անուն արձակ գործերը:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.