Jump to content

Բեկլար Ամիրջան

Բեկլար Ամիրջան
Ծննդեան անուն հայ.՝ Բեգլար Աստվածատուրի Ամիրջան[1]
Ծնած է 2 (14) Յուլիս 1868[1]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 18 Մայիս 1937(1937-05-18)[1] (68 տարեկանին)
Մահուան վայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Ներսիսեան դպրոց[1]
Սեն Փեթերսպուրկի Երաժշտանոց[1]
Միլանի կոնսերվատորիա?[1]
Մասնագիտութիւն Օփերային երգիչ, երաժշտության ուսուցիչ
Աշխատավայր Մեծ թատրոն?[1]

Բեկլար Ամիրջան(եան) (2 (14) Յուլիս 1868[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] - 18 Մայիս 1937(1937-05-18)[1], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1]), հայ երգիչ (պարիթոն)։

Ծնած է Տփխիս (Թիֆլիս)։ Կրթութիւնը ստացած է Ներսէսեանի մէջ՝ 1879–էն 1885, աւարտելէ ետք կ՛երթայ Փեթերսպուրկ ու 1886–ին կը մտնէ երաժշտանոց (Կոնսերուադուար)։ Այնտեղ կ'աշակերտէ էվերարդիին, Գաբելին եւ ուրիշներու, մինչեւ 1889։ Սակայն օդի վատ ազդեցութենէն ստիպուած կը ձգէ Փեթերսպուրկը եւ 1890–ին կ'անցնի Իտալիոյ Միլանօ քաղաքը, ուր նոյնպէս երաժշտանոց կը մտնէ եւ մինչեւ 1894 թուական կը զբաղի իտալական ուղղութեամբ։ Իսկ նոյն տարուան՝ Յունիս 21–ին, կ'աւարտէ առաջին մրցանակով եւ Սեպտեմբեր 11–ին բեմ կը բարձրանայ Վենետիկի մէջ՝ Ռոսինի թատրոնին մէջ, կատարելով Ֆաուսթի մէջ Վալենդինի դերը։ Տասնչորս ամիս խաղալով եւ երգելով Իտալիոյ մէջ՝ 1895–ին կ'անցնի Ռուսաստան՝ Մոսկուա ու կը սկսի խաղալ իտալական խումբի մը մէջ։ 5 Ապրիլ 1896–ին կը հրաւիրուի արքունիք թատրոնի վարչութեան կողմէն երեք տարի պայմանագրով եւ այնուհետեւ կը սկսի երգել (քիչ բացառութեամբ միայն) արքունական թատրոններու մէջ, այցելելով Ռուսաստանի, Լեհաստանի, Սիպերիոյ եւ այլ կողմերու մեծ եւ փոքր քաղաքները։

1902–ին կը հրաւիրուի՝ Աստրախանի Արքունի Երաժշտական ուսումնարանի վարչութեան կողմէ, ուր աշակերտներուն եւ ուսուցիչներուն պատրաստելով՝ իր մասնակցութեամբ կը ներկայացնէ Դեմոն, Եւգենի Անգին, ֆաուսթ եւ Ռիգոլեթօ։ 1903–ի Յուլիսէն կը պայմանաւորուի Ֆիկների հետ եւ անոր խումբի հետ կ՛երթայ Ն. Նովկորոտի Եարմրկա մինչեւ Սեպտեմբերի 1-ը։ Ապա կը վերադառնայ Տփխիս, ուր կ'անցընէ ձմրան երգաշրջանը։

Ամիրջանի երգացանկը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ամիրջանը տուած է համերգներ եւ մասնակցած է այլեւայլ բարեգործական երեկոյթներու, միայն Ռոստովի եւ Տփխիսի մէջ, երգելով նաեւ հայերէն երգեր։ Անոր ռուսերէն երգացանկն էր՝ Դեմոն, Օնեգին, Ռումշան, Իշխան Իկոր, Յուղա, Քալաշնիքով, Գրիգ, Գրեազնրիյ, Գրաֆ Տօմսկիյ, Տրօեկուրով, Վեազոմսկիյ, Իշխ. Կուրլեատեւ, Եանուշ, Մուցիօ, Պորիս Գոդունով, Իշխան Ելեցկի, եւ այլն։ Օտար լեզուներով՝ Ամոնասրօ, Նելուսկօ, Էսկամիլիօ, Մեֆիստոֆէլ, Վալենդին, Րիգօլետտօ, Բարնարա, Եագօ, Թոնիօ, վոլ Ֆրամ, Ֆիկարօ, Բեպպօ, Մարսէլ, Նիլականտա, Րենատօ, Կարլ Ե., Մերկուցիօ, Քապուլեթ, Ջիանշիոտտօ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.