Յուլիս
Յուլիս, տարուան եօթներորդ ամիսն է, ունի 31 օր։ Յուլիսը ամռան հրաշագեղ ամիսն է։ Այս ամսուան ընթացքին օդը կ՛ունենայ բարենպաստ ջերմաստիճան։ Յուլիս (լատիներէն՝ Julius)։ Անունը ստացած է ի պատիւ Յուլիոս Կեսարին[1], որ ծնած է այդ ամսուն։
Ըատ հայկական տոմարին, Յուլիսը կը համապատասխանէ «Հրոտից» ամսուան։
- Յուլիս ամսուայ կենդանաշրջանի նշաններն են՝
- Քաղցկեղը՝ մինչեւ 22-ը
- Առիւծը՝ 23-էն ետք
Վարդաւառի Օրերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յուլիս ամսուան կը տօնուէ Վարդաւառը՝ Աստղիկ աստուածուհիին նուիրւած Տօնը:
Անոր տօնակատարութիւնը կը համընկնէ Զատիկէն 14 շաբաթ յետոյ՝
- 2016-ին՝ Յուլիս 03
- 2017-ին՝ Յուլիս 23
- 2018-ին՝ Յուլիս 01
- 2019-ին՝ Յուլիս 28
- 2020-ին՝ Յուլիս 19:
Անունը Այլ Լեզուներով
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եւրոպական որոշ լեզուներու մէջ, Յուլիս ամիսը ունի՝ լատինական աւանդոյթէն տարբերուող անուն։ Ֆիններէն կը կոչուի «heinäkuu», այսինքն՝ խոտի ամիս, խրուաթերէն՝ srpanj, մանգաղ բառէն։ Լիթուաներէնի եւ սլավոնական որոշ լեզուներու մէջ, Յուլիսն իր անունը ստացած է այդ ամսուն ծաղկող լորենիի անունէն՝ ուքրաներէն՝ липень, պելառուսերէն՝ ліпень, լեհերէն՝ lipiec, լիթվաներէն՝ liepa։
Յուլիս Ամսուայ Տօնական Օրերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յուլիս 1՝
- Գանատա՝ Գանատայի Օր
- Անկախութեան Օր՝
- Պուրունտի
- Րուանտա
- Սոմալիա
- Յուլիս 2՝
- ՉԹՎ-ներու Համաշխարհային Օր
- Յուլիս 3՝
- Պելարուս՝ Անկախութեան Օր
- Յուլիս 4՝
- Անկախութեան Օր
- Աբխազիա
- ԱՄՆ
- Անկախութեան Օր
- Յուլիս 5՝
- Ալժիր՝ Անկախութեան օր
- Յուլիս 6՝
- Թիպեթական սփիւռք՝ 14րդ Տալայ Լամայի Ծննդեան Օր
- Ղազախստան՝ Մայրաքաղաքի Օր
- Անկախութեան Օր՝
- Քոմորոներ
- Մալաուի
- Լիթուանիա՝ Պետականութեան Օր
- Յուլիս 7՝
- Չոքլըթի Համաշխարհային Օր
- Յուլիս 9՝
- Անկախութեան օր՝
- Արժանթին
- Հարաւային Սուտան
- Անկախութեան օր՝
- Յուլիս 10՝
- Պահամներ՝ Անկախութեան Օր
- Նիքոլա Թեսլայի Օր
- Յուլիս 12՝
- Անկախութեան Օր՝
- Քիրիպաթի
- Սան Թոմէ Եւ Փրինսիփ
- Անկախութեան Օր՝
- Յուլիս 14՝
- Ֆրանսա՝ Պասթիլի Օր
- Շուէտ՝ Շուէտի Արքայադստեր Ծննդեան Օր, Դրօշակի Պաշտօնական Օր
- Յուլիս 20՝
- Քլամպիա՝ Անկախութեան Օր
- Րաստաֆարիներ՝ Հայլէ Սելասիէի Ծննդեան Օր
- Աբխազիա՝ Դրօշակի Օր
- Եգիպտոս՝ Յեղափոխութեան Օր
- Յուլիս 29՝
- Վագրերու Միջազգային Օր
- Թայլընտ՝ Թայիերէնի Օր
- Յուլիս 29՝
- Վանուաթու՝ Անկախութեան Օր
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայերէնի Արմատական Բառարան, Հրաչեայ Աճառեան, Ե.1926 http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7&query=%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%BD