Արմենակ Խանփերեանց
| Արմենակ Խանփերեանց | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | ռուս.՝ Арменак Артёмович Ханферянц և հայ.՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Сергей Александрович Худяков |
| Ծնած է | 26 Դեկտեմբեր 1901[1] |
| Ծննդավայր | Մեծ Թաղեր, Շուշիի գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն[2][1] |
| Մահացած է | 18 Ապրիլ 1950[3][1] (48 տարեկանին) |
| Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Ն․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիա? |
| Մասնագիտութիւն | զինուորական |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[2] |
|
Ստորագրութիւն | |
Արմենակ Խանփերեանց (զօրավար Սերգէյ Խուդիակով, 26 Դեկտեմբեր 1901[1], Մեծ Թաղեր, Շուշիի գաւառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն[2][1] - 18 Ապրիլ 1950[3][1], Մոսկուա, Խորհրդային Միութիւն), ռազմարուեստի խոշորագոյն դէմքերէն[4], Խորհրդային Միութեան օդագնացութեան մարշալ[5], կարմիր բանակի օդային ուժերու ընդհանուր հրամանատար (1944)։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Արցախի Մեծ Թաղլար գիւղը, 1902-ին: 14 տարեկանին, աւարտելով հայրենի ծխական դպրոցը, մեկնած է Միջին Ասիոյ Մերվ քաղաքը, մօրեղբօր մօտ աշխատելու․ սակայն չգտնելով զայն, անցած է Պաքու եւ անդամագրուած է Կարմիր բանակին: Զինուորական ուսումը ստացած է Թիֆլիսի զինուորական վարժարանին մէջ, որմէ ետք անցած է Ուքրանիա, ուր աւարտած է օդային ուժերու ռազմական վարժարանը:
Բ. Աշխարհամարտին, Խանփերեանց նշանակուած է Ռուսիոյ Արեւմտեան ճակատի օդային ուժերու ընդհանուր հրամանատար: Այս ժամանակահատուածին, զօրավարի պաշտօնէն բարձրացած է Մարաջախտի աստիճանին եւ յաղթանակով աւարտած է իրեն վստահուած պարտականութիւնը:
1945-ի Փետրուարին մասնակցած է Եալթայի վեհաժողովին, իբր Ռուսիոյ զինուորական խորհրդատու:
Գերմանիոյ պարտութենէն ետք, նշանակուած է արեւելեան ռազմաճակատի հրամանատար եւ վարած է Ճափոնի դէմ օդային ճակատումները: Պատերազմի աւարտէն անմիջապէս ետք, Դեկտեմբերին զրպարտուած է իբր հայրենիքի դաւաճան:
Հինգ տարիներու վրայ երկարող դատավարութենէ ետք, Ստալինի եւ Բերիայի հրահանգով, գնդակահարուած է 1951 հունվարի 13-ին[6]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 525.
- 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 Худяков Сергей Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Asbarez - Armenian »Կիզակէտ»։ asbarez29.rssing.com։ արտագրուած է՝ 2021-07-26
- ↑ «Հայկական Բանակը կը համալրուի քանի մը տասնեակ նոր սպաներով»։ www.diarioarmenia.org.ar (իսպաներեն)։ արտագրուած է՝ 2021-07-26
- ↑ studio 5165m։ «Anunner.com - ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐԵԱՆՑ ԱՐՏԵՄԻ»։ www.anunner.com։ արտագրուած է՝ 2021-07-26