Jump to content

Անդրէաս Արծրունի

Անդրէաս Արծրունի
Ծնած է 15 (27) Նոյեմբեր 1847[1][2][3][…]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[4]
Մահացած է 22 Սեպտեմբեր 1898(1898-09-22)[2][3][5][…] (50 տարեկանին)
Մահուան վայր Բա Հոննեֆ, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիոյ թագաւորութիւն, Գերմանական ռայխ[1][3][5][…]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Գերմանական ռայխ
Ազգութիւն Հայ[3][5]
Ուսումնավայր Թիֆլիսի Գիմնազիոն
Հայտելպըրկի Համալսարան[3][4]
Մասնագիտութիւն երկրաբան, հանքաբան, համալսարանի դասախօս, ֆոնդապահ
Աշխատավայր Mineralogical Museum (Berlin)?[3][4]
Վրոցլավի համալսարան?[3][4]
Ախենի գիտարուեստական համալսարան[3][4]
Վարած պաշտօններ փրոֆեսոր[4], պրիվատ-դոցենտ?, ֆոնդապահ?[4] եւ extraordinary professor?[4]
Անդամութիւն Փեթերսպուրկի Գիտութիւններու Ակադեմիա[3][5], Թուրինի գիտութիւններու կաճառ[1] եւ Corps Montania zu Aachen?[6]
Ծնողներ հայր՝ Երեմիա Արծրունի[4], մայր՝ Ագրիպինա Նազարյանց-Արծրունի?

Անդրէաս Արծրունի (15 (27) Նոյեմբեր 1847[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[4] - 22 Սեպտեմբեր 1898(1898-09-22)[2][3][5][…], Բա Հոննեֆ, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիոյ թագաւորութիւն, Գերմանական ռայխ[1][3][5][…]), հայ երկրաբան։ Փեթերսպուրկի գիտութիւններու ակադեմիայի թղթակից անդամ (1895 թուականէն)։

Եղբայրն է Գրիգոր Արծրունիի։ Մանուկ հասակին (հօր հետ) կը տեղափոխուի Տփխիս, ուր առաջին անգամ կը սորվի հայերէն։ 1864–ին կ'աւարտէ ուսումնարանը։ Ապա կը յաճախէ Փեթերսպուրկի, Տորփաթի ու Հայտելպերկի համալսարանները (վերջինս կ'աւարտէ 1871 թուականին)՝ քիմիագէտի բարձրագոյն կոչումով։

1871-1875 թուականներուն, պարբերաբար, կեցութիւն կը հաստատէ Թիֆլիսի մէջ, ուր կը զբաղի՝ Կովկասի երկրաբանութեան հետազօտութեամբ, Լոռիի եւ Գանձակի գաւառներուն մէջ, եւ մանկավարժութեամբ։ 1875-ին կը վերադառնայ Գերմանիա եւ Սթրասպուրկի համալսարանի օգնական կը նշանակուի, 1877-1883 թուականներուն՝ Պերլինի համալսարանի դասախօս, իսկ 1884-1898 թուականներուն Ախէնի փոլիթեքնիքայի (ճարտարապետութեան) գիտնական, հանքաբանութեան ամպիոնի վարիչ եւ տեքան (ընդմիջումներով)։

Մեծանուն հայ գիտնականը հեղինակ է երկու հիմնական աշխատասիրութիւններու, որոնք բազմաթիւ հրատարակութեանց արժանացած են եւ իրենց բնագաւառին մէջ կը նկատուին դասական արժէքով գործեր։ Առաջինը 1883-ին լոյս տեսած՝ «Բիւրեղներու Քիմիական Բաղադրութեան Եւ Անոնց Քիմիական Ու Ֆիզիքական Յատկութիւններու Կապը» անունով աշխատասիրութիւնն է։ Երկրորդը՝ «Բիւրեղներու Ֆիզիքական Քիմիան», որ լոյս տեսած է 1893-ին։

Աշխատակցած է «Մշակ»-ին եւ բազմաթիւ եւրոպական գիտական ընկերութիւններու։

  • Բառարան Հայ Կենսագրութեանց, Ա. հատոր, Թիֆլիս 1904, էջ 149:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 www.accademiadellescienze.it
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://elpub.wdcb.ru/ebooks/formemb.pdf
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Wolkenhauer W. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog / Hrsg.: A. BettelheimB. — հատոր 3. — S. 325–326.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  6. Neher F. L. Das Corps Montania zu Aachen — է. 21.