Աբրահամ Ալիքեան

Jump to navigation Jump to search
Աբրահամ Ալիքեան
Ծնած է 21 Մայիս 1928(1928-05-21)
Ծննդավայր Ալեքսանդրետտա, Հաթայ, Թուրքիա
Վախճանած է 16 Յունիս 2013(2013-06-16) (85 տարեկանում)
Մահուան վայր Պուրճ Համուտ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան
Պէյրութ, Լիբանան
Քաղաքացիութիւն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգութիւն Հայ
Ուսումնավայր Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Մասնագիտութիւն բանաստեղծ, թարգմանիչ
Աշխատավայր Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ

Աբրահամ Ալիքեան (21 Մայիս 1928(1928-05-21), Ալեքսանդրետտա, Հաթայ16 Յունիս 2013(2013-06-16), Պուրճ Համուտ, Լեռնային Լիբանանի նահանգ կամ Պէյրութ, Լիբանան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողներու միութեան անդան (1947-էն)։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծագումով սփիւռքահայ բանաստեղծ։ Ծնած է Եգիպտոս[1]։ Նախնական կրթութիւնը կը ստանայ տեղի Նուպարեան վարժարանին մէջ։ 1939-ին ընտանիքով կը գաղթէ Պէյրութ։ 1946-ին կ'աւարտէ Պէրութի Նշան Փալանճեան ճեմարանը։ 1947-ին կը ներգաղթէ Հայաստան։ 1952-ին կը հաստատուի Մոսկուա։ 1954-ին կ'աւարտէ Մոսկուայի Մ. Կորքիի անուան համաշխարհային գրականութեան ուսումնարանը։ Նոյն թուականէն իսկ կը դառնայ, միեւնոյն ուսումնարանին՝ դասախօս։ 1990-ականներուն կը հեռանայ Խորհրդային Միութենէն։ Որոշ ժամանակ մը կ'ապրի Ֆրանսայի մէջ, ապա վերադառնալով՝ կը հաստատուի Լիբանանի մէջ։ Անոր գործերէն թարգմանուած են ռուսերէնի։ Արեւմտահայերէն լեզուին, անոր բառիմաստներուն եւ փոխաբերութիւններուն գգայնութիւնր պահպանած է տասնամեակներով։ Երեւանէն՝ հեռաւոր Մոսկուա յօրինած իր գործին մէջ՝ «Նկարիչը» գեղօր մըն է, որ զարմանալի խտութեամբ կը նկարէ՝ արուեստագէտի ընդհանրական տիպարը (այս կամ այն իրական դէմքին հետ կարելի նմանութիւններէն անդին), թելադրելով անոր խոր անհատականութիւնը, անոր կապը աշխարհի ու յատկապէս բնութեան հետ, ապա՝ անոր ստեղծագործի աստուածային կոչումը։

Ներկապնակն ուսընդանութ,
Ւնչպէս փանդիռ ու վին ուսած
Վահագնահեր Գողթան գուսան
Ծեր նկարիչն է ընթանում։

Շուրջր՝ նշի ու դեղձենի,
Դեղձանիկ ու դեղին դայլայլ,
Շուրջը խոտերն այնքան դալար
Ահ, թաթախե՜ր ծայրր վրձնի...
Բայց գնում է անվերջ տանող
Կածանն ի վեր, մերթ զգալով,
Թէ նորից է ամէն քայլով
Հասնում, մտնում արուեստանոց,

Ուր կուտակուած վճիտ ու նոր
Պաստառներն իր անշրջանակ,
Որ պոկոտւում են ջուր ցանած
Լաւաշների ճարճատիւնով
Շրջանակել, տարել են տուն.
Ահ, եթէ ո՛չ նշին այն պերճ,
Գէթ նրանից ճերմակ ամպեր,
Թէպէտ ո՛չ այս, պայց այս առտուն։

Սակայն ժպտում է հանդիպած
Բոյս ու Հաւքին, որ վաղանցուկ
կեանքով իրեն են թախանձում.
֊-Մե՛զ էլ, վարպե՛տ, մե՛զ էլ, Աստուա՜ծ...

Աբրահամ Ալիքեանի երկերուն մատենագրութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Հորիզոն» (բանաստեղծութիւններ), Պէյրութ, տպարան «Հայ ճեմարան»ի, 1947, 77 էջ։
  • «Նախերգանք» (բանաստեղծութիւններ), Երեւան, Հայպետհրատ, 1951, 70 էջ։
  • «Նախերգանք» (բանաստեղծութիւններ), Երեւան, Հայպետհրատ, 1952, 72 էջ։ (Աս մեւնոյն գիրքն է, որ ան ստիպուած արեւելահայերէնի վերածած է)։
  • «Կանաչ Սոսափ» (բանաստեղծութիւններ), Երեւան, Հայպետհրատ, 1959, 168 էջ։
  • «Բարեյուսոյ Հրուանդան» (պոեմ), Երեւան, «Հայաստան», 1965, 103 էջ։
  • «Աչքեր» (բանաստեղծութիւններ), Երեւան, «Հայաստան», 1968, 175 էջ։
  • «Նժար» (բանաստեղծութիւններ), Երեւան, «Հայաստան», 1974, 128 էջ։
  • «Արեւմաղ» (բանաստեղծութիւններ), Երեւան, «Սովետական գրող», 1983, 220 էջ։
  • «Հանդիպակաց Ափեր» (յօդուածներ), Երեւան, «Սարգիս Խաչենց», 2009։

Աբրահամ Ալիքեանի կատարած թարգմանութիւնները (ֆրանսերէնէն և ռուսերէնէն)[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Անտրէ Սդիլ, «Առաջին Հարուածը» (վէպ), ֆրանսերէնէն թարգմանեցին Ա մասը՝ Աբրահամ Ալիքեան, Բ մասը՝ Վիվան, Երեւան, Հայպետհրատ, 1955, 583 էջ։
  • Վերա Զվյագինցևա, Ձմեռային աստղ (բանաստեղծութիւններ, որոնց մէկ մասը թարգմանած է Աբրահամ Ալիքեանը), Երեւան, Հայպետհրատ, 1960, 60 էջ։
  • Շառլ Ազնավուր, Սէր սրտի չափով, Երեւան, «Հայաստան», 1968, 127 էջ։
  • Գիտե՞ս երկիրն այս (բանաստեղծութիւնների ժողովածուի մէջ տեղ գտած է Լուի Արակոնի «Մանուշեանի խումբը» բանաստեղծութիւնը թարգմանութեամբ Աբրահամ Ալիքեանը), Երեւան, «Հայաստան», 1970, 151 էջ։
  • Կիյոմ Ապոլիներ, Բլուրներ (բանաստեղծութիւններ եւ բոեմ), Երեւան, «Հայաստան», 1970, 54 էջ։
  • Ծաղկաքաղ ֆրանսական դասական քնարերգութեան, Երեւան, «Սովետական գրող», 1976, 246 էջ։
  • Կոստանտին Սերեբրյակով, Շարժման իմաստութիւնը (ակնարկներ, էսսեյներ), Երեւան, «Սովետական գրող», 1977, 248 էջ։
  • Ռուբեն Մելիք, Մարմին՝ ինձնով կենդանի (բանաստեղծութիւններ), Երեւան, «Սովետական գրող», 1978, 162 էջ։
  • Հերվե Բազեն, Վեր կաց ու գնայ (վէպ), Երեւան, «Սովետական գրող», 1979, 304 էջ։
  • Շառլ Ազնավուր, Սէր սրտի չափով (բանաստեղծութեւններ), Պէյրութ, տպարան «Շիրակ», 1980, 128 էջ։
  • Անտրէ Մորուա, Տոն Ժուան կամ Պայրոնի կեանքը (վէպ), Երեւան, «Սովետական գրող», 1980, 495 էջ։
  • Կիւստավ Ֆլոպէր, Զգացական դաստիարակութիւն (վէպ), Երեւան, «Սովետական գրող», 1982, 544 էջ։
  • Ֆրանսական բոեզիա (ժողովածույին մէկ մասը թարգմանած է Աբրահամ Ալիքեանը), Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1984, 480 էջ։
  • Մարտին դյու Գար Ռ., Թիբոներ (վէպ, թարգմանութեան յեղինակակից Գրիգոր Քեշիշեան), գիրք 1, Երեւան, «Սովետական գրող», 1984, 816 էջ։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]