Ֆուրնի
Կղզեխումբ | |
---|---|
Ֆուրնի | |
Φούρνοι | |
Երկիր | Յունաստան, Էգէական ծով |
Ենթարկում | Սամոս |
Շրջան | Հիւսիսային Էգէականի կղզիներ |
Տարածութիւն | 45,247 քմ² |
ԲԾՄ | 26 մեթր |
Բնակչութիւն | 1 313 մարդ |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 833 xx |
Պաշտօնական կայքէջ | fournikorseon.gr |
Ֆուրնի կամ Ֆուրնի Քորսէոն (յուն․՝ Φούρνοι կամ Φούρνοι Κορσεών)․ կղզեխումբ (կղզիներ, կղզիակներ եւ ժայռակղզիներ), արեւելեան Էգէական ծով, Յունաստան։
Կը գտնուի երեք հրուանդաններու միջեւ՝ Տոմենիքոս (Սամոս), Ֆանարի (Իքարիա) եւ Ծուլուֆի (Փաթմոս)։
Տարածութիւնն է 45,247 քլ², եւ բնակչութեան թիւը 1 313 է։
Ֆուրնի կղզեխումբին գլխաւոր կղզիներն են՝
- Արեւմտեան․ Թիմենա, Թիմենաքի, Ալաթոնիսի
- Կեդրոնական․Ֆուրնի, Քիսիրիա (կամ Դիափորի)
- Հարաւային․ Սթրոկիլօ, Փլաթի, Մաքրոնիսի
- Արեւելեան․ Անթրոփոֆաս, Քեդրօ (միքրոս Անթրոփոֆաս), Աղրիդիօ, Այիոս Մինաս, միքրոս Այիոս Մինաս եւ Փլաքաքի։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆուրնի ունի հարուստ բուսական եւ կենդանական աշխարհ եւ այդ պատճառով կղզիին հարաւ-արեւմտեան մասը արձանագրուած է ՆԱԹՈՒՐԱ 2000 բնապահպանութեան ծրագրին։
Հակիրճ պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ Ի․ դար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆուրնի բնակուած է Նոր Քարէ Դարաշրջանէն (Ք․Ա․7000)։ Անոր նախաբնակիչները եղած են Փելասղի, Լելեղես եւ Քարես։ Վերջինները Փիւնիկեցիներուն հետ Էգէականը իրենց ծովահէնութեան կեդրոնը դարձուցած էին եւ յաճախակի յարձակումներ կ՛ընէին կղզիներուն, Ֆուրնի ներառեալ։
Ք․Ա․ 11-րդ դարէն մինչեւ Ք․Ա․ 9-րդ դարուն, Ֆուրնի կը բնակուի Յոնիացիերէն (Յոնիա․ Փոքր Ասիոյ արեւմտեան ափերու յունական գաղթօճախներու շրջան)։
Ֆուրնի հետեւած է մերձակայ Իքարիային բախտին։
Ք․Ա․800 -750, Միլիթոսէն յոյներ Ֆուրնի եւ Իքարիա կղզիներուն վրայ գաղթօճախներ կը հիմնեն։
Գտնուած է յաջորդաբար Մակեդոնական, Պտողեմէական, հռոմէական, բիւզանդական եւ օսմանեան գերիշխանութիւններուն տակ։
17 Յուլիս 1912՝ երբ կը ծագի Իքարիայի ապստամբութիւնը Ֆուրնի կը յայտարարեն իրենց ազատագրումը թուրքերէն։
Բ․ Համաշխարհային Պատերազմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բ․ Համաշխարհային Պատերազմին ընթացքին, իտալական եւ գերմանական գերիշխանութիւնները կը կործանեն կղզին․ կառոյցները մեծապէս կը վնասուին եւ կղզին կ՛ունենայ բազմաթիւ զոհեր սովին պատճառով։
1945-1949 կղզին, Իքարիային նման համայնավար աքսորեալներ կը պատսպարէ․ հոն աքսորուած յունական պետութեան կողմէն։
Նորագոյն ժամանակաշրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ 1960 տեղի կ՛ունենայ մեծ արտագաղթ մը, մասնաւորաբար դէպի Ա․Մ․Ն․։ Անկէ ետք, կեանքի պայմանները կը բարելաւուին երբ յունական կառավարութիւնը կղզիներուն մէջ ենթակառոյցներ կը հիմնէ, որպէսզի զարկ տրուի զբօսաշրջիկութեան։
1960-1980, կը զարգանայ նաւային եւ ձկնորսական ճարտարարուեստը։ Ֆուրնի, յոյն նաւատէրերը իրենց նաւատորմիղները կը կառուցեն, միաժամանակ կը շինեն ձկնորսական հսկայ նաւատորմիղ մը, որ կը ձկնորսէ ամբողջ Էգէականին մէջ։ Սակայն, 1990-ական թուականներու Եւրոպական Միութեան քաղաքականութիւնը կը ստիպէ տեղացիներուն պարբերաբար ձկնորսութենէն հրաժարիլ։ Հետեւանքն է շատեր անգործ մնան եւ գաղթի ճամբան առնել։
ԻԱ․ դար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆուրնիի մնայուն բնակչութեան թիւը 1 313 է։ Անոնք կը բնակին կղզիին կեդրոնական մասը եւ Թիմենա։ Բնակիչներուն գլխաւոր զբաղումն է ձկնորսութիւնն եւ մեղրաբուծութիւնը։ Իսկ ամրան ամիսներուն, բնակչութեան թիւը կը բազմանայ զբօսաշրջիկներուն պատճառով։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզիին հարաւ-արեւմտեան մասը՝ 73,66քլ² տարածութեամբ, ՆԱԹՈՒՐԱ 2000 բնապահպանուած շրջան յայտարարտուած է, GR4120005 արձանագրութեամբ։
Ծովափներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամպելոս, Ափա, Փելեքիանա, Մանեթա, Վլիհադա, Փեթրոքոփիօ, Էլիդաքի, Քասիդի, Միքրօ Քասիդի, Քամպի, Պալի, Քամարի, Փսիլի Ամոս, Վիծիլիա, Այ-Եանիս, Թուրքոլիմանօ, Այիոս Նիքոլաս (Թիմենա), Քերամիդու (Թիմենա), Այ-Տիմիթրաքի (Թիմենա), Քալամոս, Փլաքա, Այիա Թրիադա (Հրիսոմիլիա), Քամպի (Հրիսոմիլիա), Փսիլի Ամոս (Հրիսոմիլիա), Պազաքու, Ղրիա եւ Քումարա։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ֆուրնի
-
Ֆուրնի, Այիոս Մինաս
-
Ֆուրնի
-
Թիմենա
-
Ֆուրնի
-
Թիմենա
-
Ֆուրնի
-
Ֆուրնի, արեւածագ
-
արեւածագ
-
Քիսիրեա եւ Թիմենա, նկարուած Ֆուրնիէն
-
Քումարա, ֆուրնի
-
Ֆուրնի
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հիւսիսային Էգէականի Շրջանային Միաւոր(յունարէն)
- ↑ «2011-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2023-08-09
- ↑ ԴԻԱՒՅԵԱ․ Ֆուրնի(յունարէն)
- ↑ Պատմական ակնարկ․ De Cerimoniis 2.45, Const. Porph. De Cer. 1.678, Bonn 1829(անգլերէն)
- ↑ Նաթուրա 2000, GR4120006․ Ֆուրնի, Թիմենա, Ալաթոնիսի, Թիմենաքի, Սթրոկիլօ, Թլաքա, Մաքրոնիսի, Այիոս Մինաս, Քեդրոս եւ ծովու շրջան (յունարէն)}
- ↑ «ՆԱԹՈՒՐԱ 2000 GR4120006(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-08-10-ին։ արտագրուած է՝ 2023-08-09
- ↑ Միզոնոս Ելինիսմօւ հանրագիտարան - Ֆուրնի(յունարէն)}