Jump to content

Քոֆի Անան

Քոֆի Անան
անգլերէն՝ Kofi Atta Annan
Ծնած է 8 Ապրիլ 1938(1938-04-08)[1][2][3][…]
Ծննդավայր Գումասի[4][1]
Մահացած է 18 Օգոստոս 2018(2018-08-18)[5][6][7][…] (80 տարեկանին)
Մահուան վայր Պեռն[8]
Քաղաքացիութիւն  Գանա[9][10]
Կրօնք Բողոքականութիւն
Ուսումնավայր Քուամէ Նքրումայի գիտութեան եւ արհեստագիտութեան համալսարան, Մասաչուսեթի Արհեստագիտութեան Հիմնարկ[11], Ժընեւի միջազգային յարաբերութիւններու հիմնարկ[11], Մֆանթսիփիմ Վարժարան, Մասաչուսեթսի արհեստագիտական հիմնարկ, Ժընեւի համալսարան, Մաքալիսթեր Վարժարան և Սլոնի հետեւորդներու ծրագիր
Մասնագիտութիւն դիւանագէտ, տնտեսագէտ և քաղաքական գործիչ
Աշխատավայր Միացեալ Ազգերու Կազմակերպութիւն
Վարած պաշտօններ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար[12][13] և Միացեալ Ազգերու պատուիրակ՝ Սուրիոյ Մէջ
Անդամութիւն Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ և Երեցները?
Ամուսին Նանէ Անան և Թիթի Ալաքիճա
Ծնողներ հայր՝ Հենրի Ռենալտ Անան, մայր՝ Ռոզ Էշուն
Երեխաներ Քոժօ Անան, Նինա Քրոնսթետթ և Ամա Անան
Ստորագրութիւն

Քոֆի Անան (անգլերէն՝ Kofi Atta Annan, 8 Ապրիլ 1938, Քումասի, Կանա - 18 Օգոստոս 2018, Պեռն, Զուիցերիա), կանացի դիւանագէտ, որ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօն վարած է 1 Յունուար 1997-էն մինչեւ 31 Դեկտեմբեր 2006, փոխարինելով Պութրոս Պութրոս-Ղալին։ 2001-ին արժանացած է Խաղաղութեան Նոպէլեան մրցանակի[14]։ Կը տիրապետէր անգլերէնի, ֆրանսերէնի եւ կարգ մը ափրիկեան լեզուներու։

Ան հիմնադիրն ու տնօրէնն էր Քոֆի Անան Հիմնադրամին (Kofi Annan Foundation), ինչպէս նաեւ կը տնօրինէր Ծերունիներու համաշխարհային կազմակերպութիւնը, հիմնուած Նելսոն Մանտելայի կողմէ:[15] Ուսած է Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ։

Ծնած է Քումասի, նախկին Անգլիական Ոսկեայ Ափ (British Gold Coast), եւ ստացած է տնտեսագիտական վկայական՝ Մաքալէսթըր Քոլէճէն (Macalester College) ներս, որմէ ետք համաշխարհային կապակցութիւններու համալսարանական ճիւղը շարունակած է Graduate Institute Geneva համալսարանին մէջ, ապա տեսչութեան (management) ճիւղը՝ MIT: Անան մաս կազմած է ՄԱԿ-ի 1962-ին, աշխատելով Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութենէն ներս, Ժընեւ: Շարունակած է ասպարէզը տարբեր գործեր ստանձնելով ՄԱԿ-ի գլխաւոր գրասենեակէն ներս, Նիւ Եորք, ինչպէս Ենթա-Գլխաւոր Քարտուղարը դառնալով խաղաղապահպանութեան հետ առնչուած գործերուն Մարտ 1992-էն մինչեւԴեկտեմբեր 1996:

Ստանձնած է ՄԱԿ-ի Գլխաւոր Քարտուղարի դերը 13 Դեկտեմբեր 1996-ին Ապահովութեան Խորհուրդին կողմէ, ապա ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովին կողմէ: Ան առաջին սեւամորթ ափրիկեցին էր, որ ստանձնած էր աշխարհի աւագ դիւանագէտի պաշտօնը եւ պաշտօնավարած է երկու նստաշրջան` 1997-էն մինչեւ 2006: Անոր յաջորդողն էր Գլխաւոր Քարտուղար Պան Քի Մուն, 1 Յունուար 2007-ին:

Անանի նստաշրջանը զուգադիպած է Իրաքի պատերազմին եւ «Էյչ.Այ.Վի.»[16] համաճարակին:

Քոֆի Անան Լիբանանի արդի պատմութեան մէջ զօրակցած է Լիբանանի ազգային միասնականութեան եւ ապահովական կայունութեան, յատկապէս սահմանային խաղաղութեան` ՖԻՆԻՒԼ-ի միջազգային խաղաղապահ ուժերու առաքելութեան ընդմէջէն[17]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/name/nm1108319/bio
  2. Բրոքհաուզի հանրագիտարան
  3. Store norske leksikon — 1978. — ISSN 2464-1480
  4. Deutsche Nationalbibliothek Record #12296201X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. http://www.ccma.cat/324/mor-als-80-anys-kofi-annan-secretari-general-de-lonu-i-premi-nobel-de-la-pau/noticia/2871533/
  6. https://www.lemonde.fr/disparitions/article/2018/08/18/mort-de-kofi-annan-ancien-secretaire-general-de-l-onu-et-nobel-de-la-paix_5343801_3382.html
  7. Kofi Annan Foundation X // XX Corp., 2018.
  8. Former UN chief Kofi Annan dies // aljazeera.com — 2018.
  9. http://www.nytimes.com/2008/01/12/world/africa/12kenya.html
  10. http://www.nytimes.com/2006/07/30/education/edlife/gems.html?pagewanted=all
  11. 11,0 11,1 https://documents.wfp.org/stellent/groups/public/documents/webcontent/wfp095101.pdf
  12. https://undocs.org/S/RES/1358(2001) — 2001.
  13. https://undocs.org/S/RES/1090(1996) — 1996.
  14. «The Nobel Peace Prize 2001»։ NobelPrize.org։ Nobel Media AB 2018։ արտագրուած է՝ 19 August 2018 
  15. «Kofi Annan | Biography & Facts»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018-08-22 
  16. Քոֆի Անան
  17. Անանի առաքելութիւնը Լիբանանի մէջ

Արտաքին Յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]