X Corp.
X Corp. ամերիկեան արհեստագիտական հաստատութիւն մըն է, որ հիմնադրուած է Իլան Մասքի կողմէ, իբրեւ Թուիթըրը փոխարինող հարթակ:[1] Անիկա ամբողջական բաժին մըն է X Holding Corp.-ի, որուն սեփականատէրն է Իլան Մասքը: Այս հաստատութինը իր սեփականութեան տակ ունի Թուիթըրը, որ այժմ կը վերանուանուի իբրեւ X եւ անիկա պիտի օգտագործուի զանազան տեսակի սպասառկութիւններ կատարելու:[2][3]
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մտայղացում եւ ծրագրաւորում (2022-2023)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ապրիլ 2022-ին, Ամերիկայի Միացեալ Նահանգներու Դրամանիշերու շուկային ներկայացուած են երեք փաստաթուղթեր, ուր կը յայտնուի, թէ Իլան Մասք Տելըուէր նահանգին մէջ X Holdings-ի հովանիին տակ հիմնած է երեք կազմակերպութիւններ: Այս փաստաթուղթերուն համաձայն, այս կազմակերպութիւններէն մէկը պիտի միացուի Թուիթըրի, երկրորդը պիտի դառնայ այս միացած հաստատութեան մայր հաստատութիւնը, իսկ երրորդը ամերիկեան զանազան դրամատուներէ ընդհանուր հաշուով 13 միլիառ տոլարի վարկեր առնելով պիտի գնէ Թուիթըրը:[4]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Twitter Is Now 'X': How Other Rebrands Have Succeeded»։ Investopedia (անգլերեն)։ արտագրուած է՝ 2023-08-03
- ↑ Browne Ryan (2023-04-13)։ «Twitter partners with eToro to let users trade stocks, crypto as Musk pushes app into finance»։ CNBC (անգլերեն)։ արտագրուած է՝ 2023-08-03
- ↑ Capoot Ashley (2023-07-29)։ «X logo officially replaces Twitter's famous bird on mobile app, building headquarters»։ CNBC (անգլերեն)։ արտագրուած է՝ 2023-08-03
- ↑ Nitish Pahwa and Mark Joseph Stern (2023-04-10),https://slate.com/technology/2023/04/twitter-inc-x-corp-elon-musk-x-nevada.html: slate.com (անգլերէն): Արտագրուած է՝ 2023-08-03: