Նելսոն Մանտելա

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search
Նելսոն Մանտելա
կոսա՝ Nelson Rolihlahla Mandela
Nelson Mandela-2008 (edit).jpg
Ծնած է 18 Յուլիս 1918(1918-07-18)[1][2][3][4][5]
Ծննդավայր Մֆեզո, King Sabata Dalindyebo Local Municipality, OR Tambo District Municipality, Արևելյան Քեյփ, Հարավաֆրիկյան Հանրապետություն[1][6][7][8]
Վախճանած է 5 Դեկտեմբեր 2013(2013-12-05)[9][3][10][4][5] (95 տարեկանում)
Վախճանի վայրը Հոութոն Իսթեյտ, Յոհանեսբուրգ (քաղաքային օկրուգ), Գաուտենգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն
Քաղաքացիութիւն Flag of South Africa.svg Հարավաֆրիկյան Հանրապետություն
Մայրենի լեզու Կոսա
Կրօնք մեթոդիզմ
Կրթութիւն Ուիտուոտերստրանդի համալսարան, Ֆորթ Հերի համալսարան, Հարավաֆրիկյան համալսարան և Լոնդոնի համալսարան
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, փաստաբան և քաղաքական ակտիվիստ
Ամուսին Ւվելին Մանդելա[2], Վիննի Մանդելա և Գրասա Մաշել[11]
Ծնողներ հայր՝ Գադլա Հենրի Մֆականիյսուա[1], մայր՝ Նոսեկենի Ֆաննի[12]
Զբաղեցրած պաշտոններ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ, member of the National Assembly of South Africa և Secretary General of the Non-Aligned Movement
Կուսակցութիուն Աֆրիկյան ազգային կոնգրես
Պարգեւներ և
մրցանակներ
Ջավահարլալ Ներույի պարգև, Խաղաղության Նոբելյան մրցանակ, Honorary Companion of the Order of Australia, Grandmaster of the Order of Good Hope, Platinum Order of Mapungubwe, Gold Olympic Order, Լենինի շքանշան, Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար, Ազատության նախագահական շքանշան, Grand Cross of the Order of the Aztec Eagle, Փղի շքանշան, Order of the Gold Lion of the House of Nassau, Grand Cross of the National Order of Mali, Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, Սերովբեների արքայական շքանշան, Order of Prince Yaroslav the Wise, 1st class, Վաստակի շքանշան, Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշան, պատվավոր կանադական քաղաքացիություն, Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ, Սախարովի մրցանակ, Honorary Companion of the Order of Canada, Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Սուգուստո Սեզար Սանդինո շքանշան, Mo Ibrahim Prize for Achievement in African Leadership, Բրունո Կրայսկու պարգև, Կանադայի շքանշանի կոմպանիոն, Միացյալ Նահանգների մրցանակ մարդու իրավունքների բնագավառում, Ֆելիքս Ուֆուե-Բուանիի խաղաղության մրցանակ, Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ, Ֆիլադելֆիայի ազատության մեդալ, Բհարատ Ռատնա, ալ-Կադդաֆիի միջազգային մրցանակ մարդու իրավունքների համար, Ջուզեպե Մոտայի մեդալ, Արթուր Աշի Արիության մրցանակ, Ludovic-Trarieux International Human Rights Prize, Ahimsa Award, Delta Prize for Global Understanding, Grand Collar of the Order of Prince Henry, Ambassador of Conscience Award, Congressional Gold Medal, Order of the Nile, Բարեկամության շքանշան, Fulbright Prize, Gandhi Peace Prize, International Simón Bolívar Prize, Order of Friendship, «Ժողովրդների բարեկամության աստղ» շքանշան, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր, Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն, Isitwalandwe Medal, Queen Elizabeth II Golden Jubilee Medal, Սուրբ Օլաֆի շքանշան, «Ստարա պլանինա» շքանշան, Ազատության շքանշան, Nishan-e-Pakistan, Order of Playa Girón, Hungarian Order of Merit, Խոսե Մարտի շքանշան, Order of Jamaica, Գանայի Աստղի շքանշան, Ժպիտի շքանշան, Q16141090?, honorary doctor of the Autonomous University of Barcelona, Honarary citizen of Paris, honorary doctorate of the University of Las Palmas, Gran Canaria, Alan Paton Award, honorary doctor of the University of Hong Kong և honorary doctor of the Peking University
Անդամություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Երեխաներ Մակգաթո Մանդելա[13][14], Մակազիվե Մանդելա[2], Զենարի Մանդելա-Դլամինի[2], Թեմբեկլի Մանդելա[15] և Զինձի Մանդելա[2]
Կայքէջ nelsonmandela.org
Ստորագրութիւն
Nelson Mandela Signature.svg

Նելսոն Մանտելա (կոսա՝ Nelson Rolihlahla Mandela, 18 Յուլիս 1918(1918-07-18)[1][2][3][4][5], Մֆեզո, Արևելյան Քեյփ[1][6][7][8]5 Դեկտեմբեր 2013(2013-12-05)[9][3][10][4][5], Հոութոն Իսթեյտ, Գաուտենգ), Հարաւ Ափրիկեան Հանրապետութեան առաջին սեւամորթ նախագահը, մարդու իրավունքներու համար պայքարի ամենայայտնի աշխուժակ մէկը, Նոպէլեան Մրցանակի դափնեկիր (1993)։

2004-էն սկսած Երիտասարդութեան Տելֆիեան դեսպան (անգլ.՝ Delphic Ambassador for Youth) եւ միջազգային Տելֆիեան խորհուրդի յարգարժան անդամ[16][17]: Յուլիս 2014-ին Նելսոն Մանտելայի հայրենիքին մէջ, ինչպես նաեւ Իստ-Լոնտոնի[18] տեղի ունեցաւ յատուկ Տելֆիեան գագաթնաժողով, որ նուիրուած էր Հարաւ Ափրիկեան Հանրապետութեան մէջ ժողովրդավարութեան ընդունման եւ Միջազգային Տելֆիեան խորհուրդի 20-ամեակին[19]:

Հարաւ Ափրիկեան Հանրապետութեան մէջ Նելսոն Մանտելան յայտնի էր նաեւ Մատիբա[20] անունով (կոսա ժողովուրդի տոհմական անուններէն մեկն էր)[21]։ Հանրապետութեան ամենատարեց եւ երկարակեաց նախագահն էր․ ապրած է 95 տարի (նախագահութեան սկիզբը՝ 76 տարեկան էր, իսկ աւարտ՝ 81)։

Վաղ տարիներ եւ երիտասարդութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նելսոն Մանտելան ծնած է 18 Յուլիս 1918-ին Ումտատա քաղաքէն ոչ հեռու գտնուող Կումուեզօ գիւղը[22]։ Անոր ընտանիքը կը պատկանի տեմբու տոհմի կրտսեր ճիւղին (Քհոսա ենթաէթնիկ խումբ, թարգմանաբար կը նշանակէ «անախորժութիւն»), որ այդ ժամանակին կը կառավարէր ՀԱՀ-ի Արեւելեան Քեյփ նահանգի Թրանսքէյ շրջանը[24]։ Մայրը արմատներով Քհոսա խումբին կը պատկանի[23]։ Մանտելայի մեծ հայրը (հօր կողմէ)՝ Նկուպենկցուկան, Տեմպուի առաջնորդն էր[24]։ Անոր տղաներէն մէկը՝ Մանտելան, Նելսոն Մանտելայի մեծ հայրն էր, որմէ կը յառաջանայ անոր ազգանունը։

Մանտելայի հայրը՝ Կադլա Յենրի Մփականիսուան, Կումուեզօ գիւղի առաջնորդն էր[25]։ Ան նշանակուած էր այդ պաշտօնին 1915-ին, այդկէ ետք, երբ նախորդ առաջնորդը, կառավարող ոչ սեւամորթ դատաւորի կողմէ, մեղադրուեցաւ կաշառակերութեան մէջ եւ հեռացուեցաւ պաշտօնէն, սակայն Մանտելային տեղեկացուցին, որ նախորդին հեռացուցած են իշխանութեան անհիմն պահանջներուն չենթարկուելու համար։ Այդուհանդերձ գաղութային իշխանութիւններու հետ յարաբերութիւններու վատթարացումէն ետք Մանտելային ազատեցին իր պաշտօնէն, եւ ան ստիպուած եղաւ ընտանիքի հետ միասին տեղափոխուիլ Քունու՝ մնալով Տեմպուի գաղտնի խորհուրդի կազմի անդամ[26]։

Մանտելայի հայրը ունէր չորս կին, ովքեր իրեն պարգեւած էին տասներեք զաւակ (4 տղայ, 9 աղջիկ) եւ Մանտելան Գատլայի երրորդ կնոջ՝ Մոնկապի Նոսեկէնիի զաւակն էր, եւ անոր կ՛անուանէին Ռոլիհլահլա[27][28] (խոշերէնէն թարգմանաբար կը նշանակէ «ծառի ճիւղ պոկող» կամ խօսակցական՝ «ծառ մագլցող»)[29]։ Ռոլիհլահլա Մանտելան առաջինն էր ընտանիքի մէջ, որ դպրոց գնաց։ Այնտեղ ալ ուսուցչուհին տուաւ անոր անգլիական անուն՝ «Նելսոն»։ Մանտելան յիշում էր.

Aquote1.png Դպրոցի առաջին օրը ուսուցչուհի Տիկին Մտինկանէն բոլոր աշակերտներուն տուաւ անգլիական անուններ։ Այդ ժամանակ այդ աւանդոյթ էր ափրիկեցիներու շրջանին մէջ, եւ, անկասկած, կրթութեան մէջ առկայ էր բրիտանական ձեռագիրը։ Aquote2.png


Մանտելան ինը տարեկան էր, երբ մահացաւ հայրը, եւ անոր խնամակալ դարձաւ Ճոնգինտաբան։ Երիտասարդ հասակին Նելսոնը կը յաճախէր խնամակալի տունէն ոչ հեռու գտնուող մեթոտաբանութեան հիմնական դպրոց։ Տասնուեց տարեկան հասակին, ըստ Տեմպուի աւանդոյթներու, անյաղթահարեց «յարութեան» արարողակարգը։ Աւելի ուշ ան ուսում ստացաւ Կլարկպերի գիշերօթիկ հաստատութենէն ներս, որտեղ, երեք տարուայ փոխարէն, ան երկու տարիէն ստացաւ միջնակարգ կրթութեան հաւաստագիր (անգլ.՝ Junior Certificate)[30]։ 1937-ին Նելսոնը, որպէս Գաղտնի ժողվում իր հօր՝ Կատլայի ժառանգորդ, տեղափոխուեցաւ Պորտ Պոֆորտ, որտեղ ալ ընդունուեցաւ այն մեթոտիստական ճեմարաններէն մէկը, որ նախկին աւարտած էին Տեմպու գերդաստանի իշխող անդամներու մեծամասնութիւնը[31]։ Տասնինը տարեկանին ազատ ժամանակ կը մարզուէր մարզանքով։

1939-ին ընդունուեցաւ Ֆորտ Հերի համալսարանի (այն ժամանակներու միակ համալսարանը, ուր կրնային յաճախել սեւամորթ, հնդկացիական ու խառը ծագում ունեցող բնակիչները) հասարակագէտ գիտութիւններու վկայեալ։ Համալսարանին մէջ Մանտելան ծանօթացաւ Օլիւեր Տամպոյի հետ, որ դարձաւ անոր յետագայ կեանքի ընկերն ու գործակիցը։ Բացի անորմէ Նելսոնը բարեկամական յարաբերութիւններ հաստատեց իր զարմիկ Կայզեր Մատանզիմայի հետ, ով Ճոնգինտապիի որդին եւ ժառանգորդն էր։

Սակայն Մատանզիման, իշխանութեան գալէ ետք, աջակցեցաւ Բանտուստանի քաղաքականութեան, որ անոր եւ Մանտելայի միջեւ լուրջ տարաձայնութիւններ առաջացուց։ Առաջին ուսումնական տարուան աւարտին Մանտելան մասնակցեցաւ Գործադիր խորհուրդի ուսանողներու կազմակերպած պայքարին՝ ընդդէմ համալսարանի ղեկավարութեան վարած քաղաքականութեան[32]։ Չնայած ղեկավարութեան ներկայացուցած վերջնագրին՝ զբաղեցնել Խորհուրդի ուսանողական ներկայացուցչի դիրքը, Նելսոնը յայտնեց իր անհամաձայնութիւնը ընտրութիւններու արդիւնքի մասին եւ որոշեց հեռանալ Ֆորտ Հերէն[33]։

Համալսարանէն հեռանալէն ետք Մանտելան իր խնամակալին յայտնեց իր առաջիկայ կայանալիք ամուսնութեան մասին։ Դժգոհ ըլլալով իրադարձութիւններւկ շրջադարձներէն՝ 1941-ին Մանտելան, իր զարմիկի հետ միասին, որոշեց փախչիլ Եոհանեսպուրկ[34], որտեղ ան աշխատանքի անցած էր տեղական ոսկու արդիւնահանման հանքերէն մէկում[35]։ Սակայն, երբ անոր պետը տեղեկանալով Նելսոնի՝ խնամակալէն փախչելու մասին, ազատեց անոր աշխատանքէն։ Եոհանեսպուրկի արուարձաններուն տեղաւորուեէ յետոյ Մանտելան, այնուամէնայնիւ, կապ հաստատեց իր խնամակալի հետ եւ յայտնեց, որ կը զղջայ իր արարքի համար։ Յետագային անոր յաջողուեցաւ ստանալ ոչ միայն խնամակալի համաձայնութիւնը, այլեւ դրամական օգնութիւն՝ ուսումը շարունակելու համար։ Որոշ ժամանակ անց Նելսոն Մանտելան տեղաւորուեցաւ իրաւաբանական միութենէն ներս՝ որպէս ստաժոր-գործավար՝ ի շնորհիւ իր ընկերոջ եւ դաստիարակի՝ Ուոլթեր Սիսուլուի, որու հետ հանդիպած էր Եոհանեսպուրկում[35]։

Աշխատանքի ընթացքին Մանտելային, հեռակայ կարգով, 1942-ին յաջողեց ստանալ հասարակագիտական գիտութիւններու վկայեալի աստիճան ՀԱՀ համալսարանէն, ապա 1943-ին ան սկսաւ ուսումնասիրել օրէնքը Վատուատէրսրանտի համալսարանէն ներս։ Այնտեղ ան ծանօթացաւ յետագային ռասայական խտրականութեան դէմ պայքարող այնպիսի զինեալներու հետ, ինչպէս՝ Ճոյ Սլովօն ու Հարրի Շուարցը (յետագային Մանտելայի կառավարութեան տարիներուն, Ճոն դարձաւ Բնակարանային շինարարութեան նախարար, իսկ Հարրին՝ ԱՄՆ-իի ՀԱՀ դեսպան)[36]։

Հարաւային Ափրիկէի նախագահութիւնը `1994-1999[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նորընտիր Ազգային Ժողովի առաջին ակտը պաշտօնապէս ընտրեց Մանտելային որպէս Հարաւային Ափրիկէի առաջին սեւմորթ գործադիր տնօրէն: Անոր երդմնակալութիւնը տեղի ունեցած է Պրետորիայի մէջ, 10 Մայիս 1994-ին: Միջոցառման ներկայ էին չորս հազար հիւրեր, ներառեալ աշխարհագրական եւ գաղափարախօսական ծագման լայն շրջանակի համաշխարհային առաջնորդներ[37]:

76 տարեկանին ան տարբեր հիւանդութիւններ կը կրէր, եւ թէեւ կը շարունակէր աշխուժօրէն աշխատել, սակայն կը զգացուէր, որ ան մէկուսացած եւ միայնակ է [38]: Ան յաճախակի կը հիւրընկալէր յայտնի մարդկանց, ինչպիսին էին Մայքլ Ճեքսոնը, Ուոպի Կոլտպերկը եւ Spice Girls- ը եւ կ՛ընկերակին ծայրահեղ հարուստ գործարարներուն, ինչպէս Անգլիացի Հարրի Օփենյայմերին, ինչպէս նաեւ թագուհի Եղիսաբէթ Երկրորդը: Չնայած իր հարուստ շրջապատին, Մանտելան ապրած է շատ պարզ, նուիրաբերելով իր R 552,000 տարեկան եկամտի երրորդ մասը Նելսոն Մանտելայի մանկական հիմնադրամին, որ հիմնադրուած է 1995-ին:

Դեկտեմբեր 1994-ին Մանտելան հրապարակեց «Long Walk to Freedom»-ը, ինքնագրաքննութիւնը, որ հիմնուած էր բանտին մէջ գրուած ձեռագիրի մը վրայ, որ ամփոփեց ամերիկացի լրագրող Ռիչարտ Ստենկելի հետ հարցազրոյցներու միջոցով: 1994-ի վերջը ան մասնակցած է Bloemfontein-ի ՀԱԿ-ի 49-րդ համաժողովին, որուն ընտրուած է աւելի ռազմատենչ ազգային գործիչ, այդ ժամանակ`Վիննի Մանտելան, Նելսոնը կը նախաձեռնէր ամուսնալուծութեան վարոյթ Օգոստոս 1995-ի : 1995-էն ան կը շփուի Մոզմպիկեան քաղաքական աշխուժակ Կրաչա Մաքհելի հետ, որ 27 տարի իրմէ տարիքով փոքր էր եւ նախկին նախագահ Սամորա Մահարլի այրին էր: Անոնք նախ հանդիպած էին Յուլիս 1990-ին, երբ ան դեռ կը սգար, բայց անոնց բարեկամութիւնը դարձաւ գործընկերութիւն, եւ Մաքհելը անոր կ՛ուղեկցէր բազմաթիւ արտասահմանեան այցելութիւններու ժամանակ: Ան հրաժարուեցաւ Մանտելայի առաջին ամուսնութեան առաջարկէն `ցանկանալով պահպանել որոշակի անկախութիւն եւ ժամանակ տրամադրել Մոզամպիկի եւ Եոհանեսպուրկի բաժանման միջեւ[39]:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Mandela N. Long Walk to Freedom: The Autobiography of Nelson Mandela — 1 — Little, Brown, 1995. — P. 3. — ISBN 978-0-316-54818-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Smith D. R. Nelson Mandela, South Africa's first black president, dies aged 95The Guardian, 2013.
  3. 3,0 3,1 3,2 3,3 data.bnf.fr: open data platform — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Ex-wife challenges Nelson Mandela's will, demands homesteadLos Angeles Times, 2014.
  7. 7,0 7,1 http://www.bbc.co.uk/blogs/thereporters/andrewharding/2010/06/south_africa_world_cup_mandla.html
  8. 8,0 8,1 http://www.bbc.co.uk/news/world-africa-24994553
  9. 9,0 9,1 http://www.famousbirthdays.com/people/nelson-mandela.html
  10. 10,0 10,1 Nelson Mandela Dead: Former South African President Has Died At 95Business Insider, 2013.
  11. Graca Machel, a first lady twice over: The woman by Nelson Mandela’s sideWashington Post, 2013.
  12. 12,0 12,1 12,2 Mandela N. Long Walk to Freedom: The Autobiography of Nelson Mandela — 1 — Little, Brown, 1995. — P. 6. — ISBN 978-0-316-54818-2
  13. Mandela N. Long Walk to Freedom: The Autobiography of Nelson Mandela — 1 — Little, Brown, 1995. — P. 119. — ISBN 978-0-316-54818-2
  14. Mandela's Son Dies Of AIDSCBS News, 2005.
  15. Nelson Mandela's family begins exhuming remains of childrenThe Daily Telegraph, 2013.
  16. «Delphic Ambassadors and Delphic Honourable Members»։ // delphic-games.com։ Վերցուած է 2014 թ․ հոկտեմբերի 5
  17. «Дельфийские послы»։ // delphic.de։ Վերցուած է 2014 թ․ հոկտեմբերի 5
  18. «Фоторепортаж, июль 2014»։ // delphic-media.com։ Վերցուած է 2014 թ․ օգօստոսի 14–ին
  19. «20th celebration of the Delphics “Arts and Culture Championships”»։ // uhuruprinters.co.za։ July 2014։
  20. «Nelson Mandela»։ The MY HERO Project։ Վերցված է 2018-07-18 
  21. https://www.nelsonmandela.org/index.php/memory/views/names/
  22. «allAfrica.com: South Africa: Celebrating Mandela At 90 (Page 1 of 1)»։ 2008-08-20։ Վերցված է 2018-07-18 
  23. «Carte Blanche > M-Net»։ 2011-07-23։ Վերցված է 2018-07-18 
  24. «Higher Than Hope | Books | EW.com»։ 2009-12-22։ Վերցված է 2018-07-18 
  25. Guiloineau Jean (2002)։ Nelson Mandela: The Early Life of Rolihlahla Mandiba (անգլերեն)։ North Atlantic Books։ ISBN 9781556434174 
  26. Aikman (2003), pp 70-71
  27. http://www.nextreads.com/display2.aspx?recid=126238&FC=1
  28. «Nelson Mandela - Biography»։ www.mandela.gov.za։ Վերցված է 2018-07-18 
  29. Mandela 1996, p.7
  30. «BBC NEWS | Special Reports | Timeline: The Nelson Mandela story»։ 2010-02-11։ Վերցված է 2018-07-18 
  31. «WebCite query result»։ www.webcitation.org (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18 
  32. Mandela 1996, pp. 18-19.
  33. «WebCite query result»։ www.webcitation.org (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18 
  34. Mandela 1996, pp. 10, 20.
  35. 35,0 35,1 «Nelson Mandela Foundation – Memory - Biography»։ 2011-01-04։ Վերցված է 2018-07-18 
  36. «WebCite query result»։ www.webcitation.org (անգլերեն)։ Վերցված է 2018-07-18 
  37. Meredith Martin (2010)։ Mandela: A Biography։ New York: PublicAffairs։ էջ 514։ ISBN 978-1-58648-832-1|978-1-58648-832-1]]
  38. Sampson Anthony (2011)։ Mandela: The Authorised Biography։ London: HarperCollins։ ISBN 978-0-00-743797-9|978-0-00-743797-9
  39. odge Tom (2006)։ Mandela: A Critical Life։ Oxford: Oxford University Press։ ISBN 978-0-19-921935-3|978-0-19-921935-3

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]