Տիգրան Հախումեան
| Տիգրան Հախումեան | |
|---|---|
| Ծնած է | 17 Յունուար 1894[1][2] |
| Ծննդավայր | Երեւան, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 25 Մարտ 1973[1][2] (79 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Մոսկուայի կայսերական համալսարան[1] և Բաքվի ռեալական ուսումնարան?[1] |
| Կոչում | փրոֆէսոր[1][2] |
| Մասնագիտութիւն | գրականագէտ, թարգմանիչ, թատերագէտ, համալսարանի դասախօս և թատերագիր |
| Աշխատավայր | Մշակ[1], «Մաճկալ», հայկական օրաթերթ, Հայաստան, Վերելք, Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1], Երեւանի Պետական Համալսարան[1] և Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան[1] |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Երեխաներ | Սիմէոն Հախումեան |
Տիգրան Հախումեան (17 Յունուար 1894[1][2], Երեւան, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 25 Մարտ 1973[1][2], Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2]), բանաստեղծ, թատերագիր, գրականագէտ, թարգմանիչ։ 1943 թուականին դարձած է անդամ Խորհրդային Հայաստանի Գրողներու միութեան։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան։ Նախնական կրթութիւնը ստացած է Պաքուի մէջ եւ ապա ընդունուած է Մոսկուայի համալսարանի իրաւաբանական եւ բանասիրական բաժինը, ուրկէ շրջանաւարտ եղած է 1917 թուականին:
Վարած պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համալսարանական ուսումը աւարտելէ ետք վերադարձած է Թիֆլիս եւ եղած՝ «Ժողովուրդի Ձայն» եւ «Մշակ» թերթերու խմբագրական կազմի անդամ: Միաժամանակ աշխատակցած է «Մաճկալ», «Խորհրդային Հայաստան» թերթերուն, ինչպէս նաեւ «Վերելք» ամսագիրին: Տիգրան Հախումեան 1943-1948 թուականներուն դասախօսած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական կաճառին, Երեւանի Պետական համալսարանին եւ Պրուսովի անուան ռուսաց եւ օտար լեզուներու կաճառին մէջ։
1951 թուականին «Դերենիկ Դեմիրճեան դրամատուրգիան» խորագրեալ թեզի պաշտպանութեամբ՝ ստացած է բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճանի:
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան թատրոնին մէջ, 1931-ին առաջին անգամ ըլլալով բեմադրուած է Հախումեանի «Թշուառներ» թատրերգութիւնը, որուն յաջորդած են այլ ստեղծագործութիւններ:
Ան հեղինակ է նաեւ բանաստեղծութիւններու, որոնք առանձին հատորով լոյս տեսած են 1923 թուականին:
Հախումեան թատրերագրութեան կողքին զբաղած է նաեւ թարգմանութեամբ, հայերէնի վերածելով աւելի քան 100 ռուսերէն թատերական աշխատութիւններ. ինչպէս՝ Մաքսիմ Կորքիի, Անաթոլի Լունչարսքիի եւ այլ յայտնիներու:
Կոչում եւ շքանշան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հախումեան արժանացած է՝
- «Պատուոյ նշան» շքանշանին,
- Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր գործիչ կոչումին[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ «ՏԻԳՐԱՆ ՀԱԽՈՒՄԵԱՆ (1894-1973)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-14