Վիքթոր Բալայեան
Վիքթոր Բալայեան | |
---|---|
Ծնած է | 16 Յուլիս 1931[1] |
Ծննդավայր | Ստեփանաւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
Մահացած է | 31 Յունուար 1995[2] (63 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան[1] |
Տեսակ | արկածային գրականություն?[1] |
Մասնագիտութիւն | գրագէտ, լրագրող, թարգմանիչ, Խմբագիր |
Աշխատավայր |
Պիոներ կանչ?[1] Աւանկարտ[1] «Հայաստան» Հրատարակչութիւն[1] Հայֆիլմ |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Վիքթոր Բալայեան (16 Յուլիս 1931[1], Ստեփանաւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1] - 31 Յունուար 1995[2], Երեւան, Հայաստան), հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ եւ Գրողներու միութեան անդամ։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Լոռիի մարզի Կարկառ գիւղը։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ եւ ապա ընդունուած է Երեւանի Պետական համալսարանի բանասիրական բաժինը, ուրկէ շրջանաւարտ եղած է 1954 թուականին:
Վարած պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումը աւարտելէ ետք իբրեւ գրական աշխատող աշխատած է «Պիոներ կանչ» թերթին մէջ, իսկ 1956-1958 թուականներուն ստանձնած է «Աւանկարտ» թերթի վարիչի պաշտօնը: Այնուհետեւ Բալայեան եղած է «Պիոներ կանչ» թերթի պատասխանատու քարտուղար, որմէ ետք ստանձնած է «Հայաստան» հրատարակչութեան մանկապատանեկան գրականութեան խմբագրութեան վարիչի պաշտօնը:
Թերթերու մէջ ստանձնած պաշօտններուն առընթեր ուսուցչութեան պաշտօն ստանձնած է Երեւանի համալսարանի լրագրութեան բաժնին մէջ, դասաւանդելով «Գրականութիւնը եւ արուեստը լրագրութեան էջերուն մէջ» առարկան:
Ան 1970-1974 թուականներուն եղած է «Հայաստան» հրատարակչութեան գլխաւոր խմբագիրը։ 1974-1979 թուականներուն «Սովետական գրող» հրատարակչութեան տնօրէն, իսկ 1979-1984 թուականներուն՝ հեռուստատեսութեան եւ ձայնասփիւռի պետական կոմիտէի նախագահի առաջին տեղակալ:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս բոլոր պաշտօններու կողքին Բալայեան զբաղած է գրականութեամբ. հայերէն, ինչպէս նաեւ ռուսերէն լեզուով լոյս տեսած են իր աշխատութիւնները, ինչպէս՝
- «Քանդուած նկուղի գաղտնիքը»,
- «Ստուեր եւ լոյս», «Առաջին դասը»,
- «Անտեսանելի հետքեր»,
- «Մշուշը ցրւում է» եւ այլ աշխատութիւններ:
Ստեղծագործելու կողքին զբաղած է նաեւ թարգմանական աշխատանքով՝ հայերէնի թարգմանելով Զ. Նենացքիի, Ի. Մատիաշովսքիի, Լուիս Նորմանի եւ այլ գրողներու գործերը[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=243
- ↑ «ՎԻՔԹՈՐ ԲԱԼԱՅԵԱՆ (1931-1995)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-07-20