Վարսենիկ Աղասեան
Վարսենիկ Աղասեան | |
---|---|
Ծնած է | 15 Յուլիս 1898[1][2] |
Ծննդավայր | Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 17 Հոկտեմբեր 1974[2] (76 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Մասնագիտութիւն | թարգմանիչ, բանաստեղծուհի, թատերագիր, մանկագիր, արձակագիր |
Աշխատավայր | Կոմունիստ (թերթ, Պաքու)[1] |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Վարսենիկ Աղասեան (15 Յուլիս 1898[1][2], Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 17 Հոկտեմբեր 1974[2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2]), հայ բանաստեղծուհի, թատերագիր, մանկագիր եւ թարգմանիչ։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Նախիջեւանի Ջահուկ գիւղը։ փոքր տարիքին ընտանիքին հետ տեղափոխուած է Թիֆլիս, ուր ստացած է իր կրթութիւնը Հայուհեաց Բարեգործական ընկերութեան դպրոցէն ներս:
Վարսենիկ իր առաջին բանաստեղծութիւնը հրատարակած է 1912 թուականին՝ 14 տարեկան հասակին, «Պատանի» հանդէսին մէջ:
Ուսումը աւարտելէ ետք, 1928-1929 տարիներուն աշխատած է Պաքուի հայալեզու «Կոմունիստ» թերթի խմբագրական կազմէն ներս՝ իբրեւ գեղարուեստական գրականութեան բաժինի վարիչ: Ապա դարձած է Պաքուի ձայնասփիւռի ասմունքող եւ հաղորդավարուհի:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թատրերգութիւններ եւ բանաստեղծութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բանաստեղծութեան կողքին Վարսենիկ գրած է նաեւ թատրերգութիւններ, որոնք ներկայացուած են Պաքուի, Ստեփանակերտի, Գանձակի եւ այլ վայրերու մէջ. անոնցմէ յայտնի է «Փոթորկուած անտառը» ներկայացումը:
Աղասեանի բանաստեղծութիւններն ու թատրերգութիւնները ժամանակի ընթացքին հրատարակուած են թէ՛ Պաքուի եւ թէ Երեւանի մէջ. անոնցմէ են․
- «Օրերու երգը»,
- «Ծիտիկի խինդը»,
- «Երջանիկ մանկութիւն»ը,
- «Ժպիտներ»ը,
- «Մայրական յոյզեր»ը եւ ուրիշներ:
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բանաստեղծութեան ու թատրերագրութեան կողքին, Աղասեան զբաղած է նաեւ թարգմանական աշխատանքով: Պաքու գտնուած ժամանակ հայերէնի վերածած է Մեհտի Սէիզատէի, Նիզամի Կիանջեւի եւ այլ ազերի գրողներու գործերը:
Թարգմանութիւններ կատարած է նաեւ ռուսերէն լեզուէն, հայերէնի թարգմանելով Աերկէյ Միխալքովի, Նիքոլա Նեքրասովի, Ալեքսէյ Թոլսթոյի եւ ուրիշներու գործերը:
Շնորհիւ իր գրական վաստակին, Վարսենիկ Աղասեան 1934 թուականին դարձած է Հայաստանի Գրողներու միութեան անդամ[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ՎԱՐՍԵՆԻԿ ԱՂԱՍԵԱՆ (1898-1974)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-07-22