Ստեփանակերտ
Քաղաք | |
---|---|
Ստեփանակերտ | |
ազրպ.՝ Xankəndi ազրպ.՝ Stepanakert ազրպ.՝ Xankəndi | |
![]() | |
Երկիր | Արցախի Հանրապետութիւն |
Քաղաքապէտ | Սուրեն Գրիգորեան |
Տուեալ կարգավիճակում | 1923 |
Տարածութիւն | 29,12 քմ² |
ԲԾՄ | 813±1 մեթր |
Բնակչութիւն | 54 500[1] մարդ |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Ստեփանակերտ, Արցախի Հանրապետութեան[Ն 1] մայրաքաղաքը։
Բնակչութիւնը 54,500 (2013) մարդ է։ Երկրին վարչական, մշակութային եւ տնտեսական կեդրոնն է։ Վերանուանուած է համայնավար կուսակցութեան, աշխատաւորներու միջազգային շարժման գործիչ Ստեփան Շահումեանի պատուին։
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Որպէս բնակավայր ձեւավորուած է 19-րդ դարի սկիզբը՝ Վարարակ գիւղին մէջ, որ ներկայիս կը գտնուի քաղաքի տարածքին մէջ։ Ստեփանակերտը կը գտնուի Արցախեան լեռնաշղթայի արեւելեան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մեդր բարձրութեան վրայ։
Ստեփանակերտի նախագիծի եւ կառուցման առաջին ծրագիրը մշակուած է Ալեքսանդր Թամանեանը (1926 թ.), երկրորդը՝ Ն. Սլոբոտեանիկը (1938 թ.), երրորդը՝ Բ. Դադաշեանը (1968 թ.)։ Բայց բոլոր այդ նախագիծերը պահպանած են Ա. Թամանեանի նախագծած կառուցուածքը։
Ընդհանուր տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ամենախոշոր քաղաքն է եւ մայրաքաղաքը։ Ունի 54,5 հազար բնակիչ (2013 թ.)[2]։ Որպէս քաղաքային բնակավայր յայտնի է 1847 թուականին։ Իսկ մինչեւ այդ հին հայկական բնակավայր էր՝ Վարարակն անուամբ, որ ունի աւելի քան երկուհազարամեայ պատմութիւն։ Ճիշդ այս գիւղին 1840-ական թուականներուն ստեղծուած է ռուսական բանակի զորանոց՝ ռազմական, վարչական, բնակելի շինութիւններով, որոնք հիմքն հանդիսացած են այժմեան քաղաքի ձեւաւորման համար։ Արցախին մէջ խորհրդային կարգեր հաստատուելէ ետք եւ երկրամասը ինքնավար մարզ հռչակուելէ ետք, 1923 թուականին 26 պատգամաւորներու առաջնորդ, Բաքուի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումեանի յիշատակը հավերժացնելու համար այս բնակավայրը կը վերանուանուի Ստեփանակերտ։ Այսինքն Ստեփանակերտը պաշտոնական ձեւով քաղաքի կարգավիճակ ստացաւ 1923 թուականին։ Մինչեւ 1978 թ. Ստեփանակերտը մարզային վարչական կեդրոն ըլլալէն բացի, նաեւ համանուն շրջանի կեդրոնն էր։ 1978 թ. ետք Ստեփանակերտի շրջանը կը վերանուանուի Ասկերանի շրջան, իսկ շրջանի կեդրոնը կը դառնայ Ասկերան աւանը (այժմ քաղաք)։ Ստեփանակերտը այժմ ունի 25,6 քկմ տարածք, կը գտնուի Արցախի լեռնաշղթայի արեւելեան նախալեռնային մասի ոչ մեծ հարթութեան վրայ, Կարկառ գետի ձախափնեայ գեղատեսիլ վայրին մէջ։ Շրջապատուած է անտառներով, այգիներով, ունի մեղմ կլիմայական պայմաններ. Յունուարի միջին ջերմ աստիճանը -0,20 C, իսկ Յուլիսինը՝ +22,40 C, Օգոստոսինը՝ +22,20 C։ Մթնոլորտային տեղումները տարեկան միջին հաշուով կը կազմեն 535 մմ։
Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի նստավայրն է, այնտեղ կը գտնուին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովը, կառավարարական հաստատութիւնները՝ բոլոր նախարարութիւններն ու գերատեսչութիւնները, հասարակական, քաղաքական կազմակերպութիւնները, բազմազան միութիւնները, հիմնադրամները, դատաիրաւական մարմինները, միջազգային կազմակերպութիւններու ներկայացուցիչներու գրասենեակները։
Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կրթութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կրթութեան, մշակութային կարեւոր կեդրոնն է։ 1920-ական թուականներուն այստեղ բացուած է գիւղատնտեսական արուեստանոց, իսկ 1940-ական թուականներուն՝ երկամեայ ուսուցչական հիմնարկ, որ կարճ ժամանակ մը ետք փակուած է։ 1970-ական թուականներուն բացուած է մանկավարժական հիմնարկ՝ հայկական, ռուսական եւ ազրպէյճանական բաժանմունքներով։ Այստեղ մինչեւ 1993 թ. կը գործէին Կիրովականի մանկավարժական եւ Երեւանի ճարտարագիտական համալսարանների մասնաճիւղերը, որոնց հիման վրայ կազմակերպուեցաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական համալսարանը (այժմ՝ Արցախի Պետական Համալսարանը)։ Այստեղ կը գործէ նաեւ ոչ պետական բարձրագոյն 6 ուսումնական հաստատութիւն։ Կան նաեւ բժշկական, երաժշտական, գեղարվեստական ուսումնարաններ, ինչպէս նաեւ հանրակրթական պետական 16 դպրոց եւ 15 մանկապարտէզ։[11] 1924 թ. բացուած է ներկայիս Ստեփանակերտի հանրապետական գրադարանը, գրադարաններ կը գործեն նաեւ քաղաքի տարբեր մասերուն մէջ։ Մայրաքաղաքի մշակութային օճախներու շարքին մէջ իր կարեւոր դերն ունի պատմութեան թանգարանը, ուր ցուցադրուած են Արցախ-Ղարաբաղ աշխարհի հնագոյն հայկական տնտեսական, մշակութային կեանքին, պատմութեան վերաբերող, մեծ հետաքրքրութիւն ներկայացնող բազմաթիւ ցուցանմուշներ։
Տնտեսութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ստեփանակերտը Արցախի արդիւնաբերական խոշորագոյն կեդրոնն է։
2008 թ. տուեալներով մայրաքաղաքին մէջ կը գործեն արդիւնաբերական 148, շինարարական՝ 126, ծառայութիւններ մատուցող՝ 324, առեւտուր իրականացնող՝ 882 տնտեսավարող նիւթեր։ Այդ տարուայ տուեալներով Ստեփանակերտին բաժիններէն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արդիւնաբերական արտադրանքի աւելի քան 49,9, շինարարական աշխատանքներու 43,4, առեւտուրի շուրջ 57, ծառայութիւններու աւելի քան 72, գիւղատնտեսական արտադրանքի 1,9 %-ը։[2] Արդիւնաբերական խոշոր ճիւղերէն, երկար ժամանակ համախառն արտադրանքով, առաջատարը թեթեւ արդիւնաբերութիւնն էր։ Այս ճիւղի խոշոր ձեռնարկութիւնը մետաքսի գործարան էր, որ իր մասնաճիւղերն ուներ Քարինտակ, Խնձրիստան գիւղերուն մէջ եւ Մարտակերտ քաղաքին մէջ։ Կը գործէր մարզի կոլտնտեսութիւններուն մէջ արտադրուող բոժոժի ու այլ շրջաններուն մէջ ստացուող հումքի բազայի վրայ։ Բնական մետաքսաթելի ու գործուածքի արտադրութեամբ ԽՍՀՄ-ին խոշորագոյններուն մէկն էր։ Մինչեւ 1990 թ. այս գործարանը տարեկան կը թողարկէ աւելի քան 15 մլն. գծամետր մետաքսի գործուածք։ Այժմ ան գործ չի տեսներ։ Ստեփանակերտի թեթեւ արդիւնաբերութեան միւս խոշոր ձեռնարկութիւնը կոշիկի գործարան է, որ տարեկան կարող է թողարկել 4,5-5 մլն. զոյգ կաշիէ կոշիկ։ Նշանավոր են նաեւ գորգագործականն ու կարի գործարաները։ Միւս ճիւղերու ձեռնարկութիւններուն հիշարժան են էլեկտրատեկնիկական, կահոյքի գործարան, կաթնամթերքներու, մսի, հացաբուլկեղենու, հրուշակեղենու, խմիչքներու արտադրութեան ձեռնարկութիւնները։
Մշակոյթ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մշակութային կեանքին մէջ անգնահատելի դեր կը խաղայ Ստեփանակերտի Վ.Փափազեանի անուան պետական հայկական դրամատիկական թատրոնը (հիմնադրուած է 1932 թ.)։ Աւելորդ չէ նշել, որ Ազրպէյճանական տիրապետութեան տարիներուն հայկական մարզի միակ պետական դրամատիկական թատրոնի խաղացանկէն գրեթէ լրիւ հանուած էին հայ ժողովուրդի պատմութեանը, կեանքի վերաբերող գործերու բեմադրութիւնները։ Այժմ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը նոր վերելք կ'ապրի, ամուր կապ ստեղծած է Երեւանի թատերական օճախներու հետ։ Քաղաքի ու ամբողջ երկրամասի կեանքին մէջ 1959 թուականին իւրայատուկ դեր կը խաղայ հայկական երգի ու պարի պետական համոյթը, որ մեծ յաջողութեամբ ելոյթներ կ'ունենայ նաեւ Երեւանի եւ Հայաստանի այլ բնակավայրերու մէջ։ Այժմ Ստեփանակերտի ռատիոհագնոյցը եւ հեռուստատեսութիւնը ամէն օր հայերէն լեզուով հաղորդումներ կու տայ քաղաքի եւ հանրապետութեան բնակչութեան համար։ 1960-ական թուականներուն այստեղ ընդունուած են նաեւ հեռուստահաղորդումներ, բայց ցաւօք, մինչեւ 1988 թուականը՝ միայն ազրպէյճաներէն եւ ռուսերէն լեզուներով։ Ոչ միայն ԼՂԻՄ հայկական բոլոր բնակավայրերը, այլեւ մարզային կեդրոն Ստեփանակերտը հնարավորութիւն չէին դիտեր լսելու հայկական հեռուստատեսութեան հաղորդումները։ Արցախեան շարժման հետ կապուած, մարզի հայութեան միահամուռ պահանջով, 1988 թ. մայիսի սկզիբը Ստեփանակերտը ոչ միայն կ'ընդունի հայկական հեռուստահաղորդումները, այլեւ հայ մասնագետներու աջակցութեամբ այստեղ կազմակերպուեցաւ տեղական հեռուստահաղորդումներ։ Այժմ Ստեփանակերտի մէջ կը գործէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հեռուստահաղորդումներու կեդրոնը։
Տեսարժան վայրեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Սուրբ Յակոբ եկեղեցի - քաղաքի նոր եւ առաջին եկեղեցին
- Մենք ենք, մեր սարերը աշխարհահռչակ յուշարձանը
Հայոց ցեղասպանութեան նուիրուած յուշարձաններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հիւրանոցներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- 4* «Վալլեքս Գարդեն Հոթել» հիւրանոց
- 4* «Արմենիա» հիւրանոց
- 4* «Պարկ Հոթել Արցախ» հիւրանոց
- 4* «Եւրոպա» հիւրանոց
- 2* «Անի Պարադիզ» հիւրանոց
- 3* «Նաիրի» հիւրանոց
- 4* «Երևան» հիւրանոց
- 3* «Շուշի» հիւրանոց
- 2 * «Ռաֆո և Կարինե» հիւրատուն
- 4* «Արմենիա» հիւրանոց
Փոխադրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ստեփանակերտը ճանապարհային ուղեւորութեան կարեւոր հանգոյց է։ Այստեղ սկսած են Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս-Ջերմուկ-Երեւան, Ստեփանակերտ-Աղդամ-Եվլախ-Բաքու, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Մարտունի ճանապարհային ուղեւորութիւն։ Ստեփանակերտը երկաթգծով կապուած էր Բաքու-Թբիլիսի երկաթուղային մայրուղու Եվլախ կայարանի հետ։
Հասարակական Փոխադրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ստեփանակերտի հասարակական Փոխադրութիւնը ներկայացուած է «Գազել», «Մերսեդես», «Հյոնդայ Քանթրի» եւ «Բոգդան» հանրակարքներով։
Օդակայան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ունի օդակայան եւ օդային գծերով կապուած էր Երեւանի, Թբիլիսիի, Գյումրիի եւ Հյուսիսային Կովկասի, քաղաքներու հետ։ Օդակայանը 1988-1994 թթ. Ազրպէյճանի բարբարոսներու կողմէն հիմնահատակ աւերուած է։ Ստեփանակերտի օդակայանը այժմ կը գտնուի կառուցման ընթացքին։ Վերակառուցուող օդակայանը նախատեսուած էր շահագործման հանձնել 2012 թ., այն կ'ունենայ բոլոր պայմանները եւ գործողութեան մէջ կը դրուի ժամանակակից օդանաւներ։
Յայտնի Ստեփանակերտցիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ռոբերտ Քոչարեան - ՀՀ նախագահ (1998-2008)
- Սերժ Սարգսեան - ՀՀ նախագահ (2008-ից)
- Արկադի Ղուկասեան - Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ (1997-2007)
- Բակո Սահակեան - Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ (2007-ից)
- Արմեն Աբաղեան (1933-2005)
- Արայիկ Յարութիւնեան - Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչապէտ (2007-ից)
- Վլադիկ Ներսեսեանց (1938-2005) - խորհրդային եւ ռուսաստանեան իրաւագէտ
Քոյր քաղաքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ԱՄՆ Մոնթեբելլո, ԱՄՆ
- Կաղապար:Country data Աբխազիա Սուխում, Աբխազիա
Հայաստան Երևան, Հայաստան
Իսպանիա Սան Սեբաստիան, Իսպանիա
Նշումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության 1-ին գլխի 1-ին հոդվածի 2-րդ կետի Archived 2011-05-26 at the Wayback Machine.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայութիւն
- ↑ 2,0 2,1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանները թվերով 2002-2008 թթ. Ստեփանակերտ, 2009, էջ 147)։
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ Перепись населения СССР (1979)
- ↑ Перепись населения СССР (1989)
- ↑ (unspecified title)
- ↑ https://web.archive.org/web/20170329064143/http://stat-nkr.am/files/publications/joxovrdagrakan_vichak_2011.pdf
- ↑ Ս. Մելքումյան, Արցախ, Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, երևան 2011