Արայիկ Յարութիւնեան

Արայիկ Յարութիւնեան
Ծնած է 14 Դեկտեմբեր 1973(1973-12-14) (49 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Արցախի Հանրապետութիւն
Ուսումնավայր Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան
Արցախի Պետական Համալսարան
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ
Վարած պաշտօններ Արցախի նախագահ[1], Լեռնային Ղարաբաղի վարչապետ եւ Արցախի Հանրապետության Պետական նախարար?
Կուսակցութիւն Ազատ հայրենիք?

Արայիկ Յարութիւնեան (14 Դեկտեմբեր 1973(1973-12-14), Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ պետական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետութեան գործող նախագահ[2], մեծ գործարար[3], Արցախի նախկին պետական նախարար,« Ազատ Հայրենիք» կուսակցութեան նախագահ, գիտարուեստական գիտութիւններու թեկնածու։

Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Կենսագրական գիծեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Ստեփանակերտ։

1990-1994 թուականներուն ուսում ստացած է Երեւանի ժողտնտեսութեան հիմնարկին մէջ:

1995-ին աւարտած է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական բաժանմունքը:

1996-1998 թուականներուն ուսումը շարունակած է Արցախի պետական համալսարանի իբրեւ յետ-ընթացաւարտ ուսանող (postgraduate student) «Տնտեսագիտութիւն» մասնագիտութեամբ:

2013-ին պաշտպանած է ատենախօսութիւն եւ դարձած է գիտարուեստական գիտութիւններու թեկնածու:

Վարած պաշտօններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1992-ին  անդամագրուած է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերուն եւ աշխոյժ մասնակցութիւն ունեցած է պատերազմական գործողութիւններուն:

1995-1997 թուականներուն՝ Լեռնային Ղարաբաղի էքոնոմիքայի եւ ֆինանսներու նախարարի օգնական։

2005-2006 թուականներուն՝ «Ազատ Հայրենիք» կուսակցութեան նամանախագահ։

2005-2007 թուականներուն՝ Ստեփանակերտի թիւ 4 ընտրատարածքի կողմէն ընտրուած է Լեռնային Ղարաբաղի չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամաւոր, եղած է «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար, խորհրդարանի ելեւմտական եւ տնտեսական կառավարման հարցերու մշտական յանձնաժողովի նախագահ:

2006-2007 թուականներուն՝ «Ղարաբաղ Կոլտ» փակ բաժնետիրական ընկերութեան գործադիր տնօրէն։

2007-ի Սեպտեմբեր 14-ին՝  Լեռնային Ղարաբաղի Նախագահի հրամանագիրով նշանակուած է Լեռնային Ղարաբաղի վարչապետ։

2012-ի Սեպտեմբեր 14-ին՝  Լեռնային Ղարաբաղի Նախագահի հրամանագրով նշանակուած է Լեռնային Ղարաբաղի վարչապետ։

2017-ին Սեպտեմբեր 25-էն՝ Արցախի Հանրապետութեան պետական նախարար[4]։

2018-ի Յունիս 6-ին՝ Արայիկ Յարութիւնեան ազատ կացուցուած է Արցախի Հանրապետութեան պետական նախարարի պաշտօնէն՝ իր դիմումին համաձայն, ապա նշանակուած է Բակօ Սահակեանի յատուկ յանձնարարութիւններու գծով խորհրդատու:

2020-ին կայացած նախագահական ընտրութիւններու գլխաւոր թեկնածու:

Արցախի Հանրապետութեան գործող նախագահ:

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պարգեւատրուած է․

  • «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով,
  • «Գրիգոր Լուսաւորիչ» շքանշանով (Լեռնային Ղարաբաղի նախագահի թիւ 198-Ա հրամանագիր 30.08.2016-ին),
  • «Շուշիի ազատագրման համար» մետալով (Լեռնային Ղարաբաղի նախագահի թիւ 39 հրամանագիր 08.05.2003-ին)[4]:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել
  2. «Արայիկ Յարութիւնեան Ընտրուեցաւ Արցախի Նախագահ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-04-16։ արտագրուած է՝ 2020-11-04 
  3. «Միչեւ վարչապետ դառնալը եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարը. Արայիկ Յարութիւնեանը՝ իր ունեցուածքի մասին»։ news.am (Արեւելահայերէն)։ արտագրուած է՝ 2020-11-04 
  4. 4,0 4,1 «Յարութիւնեան Արայիկ Վլադիմիրի»։ www.nankr.am։ արտագրուած է՝ 2020-11-04