Պաքու
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պաքու | |||||
ազրպ.՝ Bakı | |||||
| |||||
Երկիր | Ազրպէյճանի Հանրապետութիւն | ||||
Eldar Azizov? | |||||
Հիմնադրուած է՝ | 1-ին դար | ||||
Առաջին յիշատակում | 5 դար | ||||
Տարածութիւն | 2140 քմ² | ||||
ԲԾՄ | −28 մեթր | ||||
Պաշտօնական լեզու | ազրպէյճաներէն | ||||
Բնակչութիւն | 2 300 500 մարդ (1 Յունուար 2021)[1] | ||||
Կը գտնուի ափին | Կասպից ծով? | ||||
Ժամային գօտի | UTC+4։00 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 12 | ||||
Փոստային ցուցանիշ | AZ1000 | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | 10, 90 եւ 99 | ||||
Պարգեւներ | Լենինի շքանշան | ||||
Պաշտօնական կայքէջ | baku-ih.gov.az(ազրպ.) | ||||
Պակուրակերտ[2] (ազրպ.՝ Bakı, Baraca/պարս․՝ باراکا,հայ․՝ Պակովան-Pakovan[1], Pavlovian[2]), Ազրպէյճանի մայրաքաղաքը։ Կը գտնուի Ապշերոնեան թերակղզիի հարաւային մասը։ Խոշորագոյն արդիւնաբերական, տնտեսական եւ գիտա-տեխնիկական կեդրոն Հարաւային Կովկասի մէջ, ինչպէս նաեւ Կասպից ծովի ամենամեծ նաւահանգիստը եւ Կովկասի ամենամեծ քաղաքը[3][4]։
Բնական պաշարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պաքուի ընդերքը հարուստ է նաւթով, բնական գազով, կրաքարերով, զարգացած են նաւթի եւ գազի արդիւնահանումը, նաւթաքիմիական, քիմիական, շինանիւթերու, թեթեւ եւ սնունդի արդիւնաբերութիւնները, մեքենաշինութիւնը (նաւթասարքաւորումներու արտադրութիւն, սարքաշինութիւն, ելեկտրոնիկայ եւ ռատիոտեխնիկայ, նաւանորոգում եւ այլն)։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պաքուի մէջ կը գործեն Ազրպէյճանի գիտութիւններու ակադգմիան, 11 բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ (անոնցմէ՝ 3 համալսարան), 7 թատրոն, մետրոպոլիտէն (1967-էն), շուրջ 30 թանգարան՝ արուեստի, գորգերու, ժողովրդական կիրառական արուեստի եւ այլն։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պաքուն 1540-ին գրաւած է Սեֆեան Պարսկաստանը, 1580-ականներուն՝ Օսմանեան կայսրութիւնը։ 1747-ին Պաքուն դարձած է Պաքուի խանութեան կեդրոնը։ Ռուս-պարսկական պատերազմի (1804–1813-ականներուն) ժամանակ՝ 1806-ին, Պաքուն միացած է Ռուսաստանին։ Խորհրդային իշխանութեան տարիներուն՝ Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան, 1991-էն Ազրպէյճանի Հանրապետութեան մայրաքաղաքն է։ Պաքուի պատմական մասէն պահպանուած են Ամրոցը կամ Իչերիշահերը (պետական ճարտարապետական ինստիտուտ-արգելոց է), Շիրուանշահերու պալատը (15-րդ դար), Սընըղ Կալա մզկիթը (11-րդ դար), Բաիլովեան քարերը (13-րդ դար), Կըզ Կալասին (Կոյսի աշտարակը, 13-րդ դար) եւ այլն։
Մշակոյթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պաքուն անցեալին եղած է նաեւ հայ մշակոյթի կեդրոն։ 500-ին Արցախի հայոց Վաչական Բարեպաշտ թագաւորը քաղաքին մէջ կառուցած է հայկական առաջին եկեղեցին։ 19-րդ դարուն Պաքուի բնակչութեան մէկ քառորդը հայ էր, որոնք ալ աշխոյժօրէն մասնակցած են քաղաքի տնտեսական, հասարակական եւ մշակութային կեանքին։ Պաքուի նաւթահանքերու զգալի մասը կը պատկանէր հայ նաւթարդիւնաբերողներուն Ալեքսանդր Մանթաշեան, Ստեփան Լիանոզով, Պաւել (Պօղոս) Ղուկասով, Եսայի Փիթոէւ եւ ուրիշներ, որոնք ունէին նաւթի սեփական փոխադրամիջոցներ (ինչպէս՝ ծովային)։ Հայերը նշանակալի դեր խաղցած են նաեւ ձկնարդիւնաբերութեան, ծխախոտագործութեան, գինեգործութեան բնագաւառներու մէջ։ Պաքուի առաջին դրամատուներու հիմնադիրները նոյնպէս հայեր էին։
Ճարտարապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1863–1869ականներուն հայերը Պաքուի մէջ կառուցած են Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին։ 1895-ին օծուած է քաղաքի հայկական գերեզմանատան մատուռ-եկեղեցին, 1911-ին՝ Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդողիմէոս եկեղեցին։ Առաջին հայկական դպրոցը Պաքուի մէջ բացուած է 1860-ին, եւ արդէն 19-րդ դարու վերջին այդտեղ կը գործէր 12 դպրոց, իսկ 1930–1950-ականներուն հայկական միջնակարգ դպրոցներու թիւը հասած էր 80-ի։ Այդ տարիներուն կը գործէին նաեւ մանկավարժական տեխնիկումը, հայկական ֆակուլտետներ՝ Պաքուի համալսարանին եւ մանկավարժական ինստիտուտին մէջ։ Հայ ճարտարապետները (Գաբրիէլ Տէր-Միքէլեան, Վարդան Սարգսեան, Յ. Տէր-Յովհաննիսեան եւ ուրիշներ) եւ շինարարները գործուն մասնակցութիւն ունեցած են Պաքուի կառուցապատմանը։ 1980-ականներու վերջերը Պաքուի մէջ բնակած է շուրջ 300 հազար հայ։ Վերջին հայկական դպրոցը փակուած է 1983-ին։ 13-19 Յունուար 1990 -ը Պաքուի մէջ կազմակերպուած հայերու ջարդերէն ետք հայերը հարկադրաբար հեռացած են քաղաքից։
Թատրոն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայ թատերական կեանքը Պաքուի մէջ սկզբնաւորուած է 1870-ին, բացուած է հայկական թատրոն (իբրեւ պետական թատրոն գործած է 1939–1949-ականներուն)։ Պաքուի մէջ գործած են նաեւ երաժշտական անսամբլներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ։ Տարբեր տարիներու Պաքուի հայ թատերական կեանքը ղեկավարած են Յովհաննէս Աբէլեանը, Յովհաննէս Զարիֆեանը, Յովսէփ Ոսկանեանը, Լեւոն Երամեանը, Ժասմէնը, Արշակ Յարութիւնեանը եւ ուրիշներ։ Այստեղ գործած են նաեւ տպարաններ, հրատարակուել հայերէն պարբերականներ («Հայկական աշխարհ», «Օրեր», «Շեփոր», «Առաւոտ», «Թատրոն եւ երաժշտութիւն», «Նոր խօսք» եւ այլն), դասագրքեր, գրականութիւն։ 1890-ականներու կէսերուն Պաքուի մէջ գործած է «Օջախ» գրական խմբակը, 1910–1917-ականներուն՝ Հայ գրողներու ընկերութիւններ, որոնց աշխատանքներուն մասնակցած են Ղազարոս Աղայեանը եւ Յովհաննէս Թումանեանը։ Պաքուի մշակութային կեանքումին մէջ նշանակալի դեր խաղացելցած են հայ կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալեանը, Կոմիտասը, Անտօն Մայիլեանը եւ ուրիշներ։
Ժողովրդագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարի | Ատրպէյճանցիներ | % | Ռուսեր | % | Հայեր | % | Հրեաներ | % | Այլ | % | Ընդամենը |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1886[5] | 37,530 | 43.3 | 21,390 | 24.7 | 24,490 | 28.3 | 391 | 0.5 | 2,810 | 3.2 | 86,611 |
1897[6] | 40,341 | 36 | 37,399 | 33.4 | 19,099 | 17.1 | 3,369 | 3 | 11,696 | 10.5 | 111,904 |
1926[7] | 118,737 | 26.2 | 167,373 | 36.9 | 76,656 | 16.9 | 19,589 | 4.3 | 70,978 | 15.7 | 453,333 |
1939[8] | 215,482 | 27.4 | 343,064 | 43.6 | 118,650 | 15.1 | 31,050 | 3.9 | 79,377 | 10.1 | 787,623 |
1959[9] | 211,372 | 32.9 | 223,242 | 34.7 | 137,111 | 21.3 | 24,057 | 3.7 | 56,725 | 8.7 | 652,507 |
1970[10] | 586,052 | 46.3 | 351,090 | 27.7 | 207,464 | 16.4 | 29,716 | 2.3 | 88,193 | 6.9 | 1,262,515 |
1979[11] | 530,556 | 52.4 | 229,873 | 22.7 | 167,226 | 16.5 | 22,916 | 2.3 | 62,865 | 6.2 | 1,013,436 |
1999[12] | 1,574,252 | 88 | 119,371 | 6.7 | 378 | 0.02 | 5,164 | 0.3 | 89,689 | 5 | 1,788,854 |
2009[13] | 1,848,107 | 90.3 | 108,525 | 5.3 | 104 | 0.005 | 6,056 | 0.6 | 83,023 | 4.1 | 2,045,815 |
|
|
|
|
Կլիմա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պաքուն կը գտնուի բարեխառն գօտիին մէջ՝ ցամաքային կլիմային բնորոշ յատկանիշերով։ Անոր շնորհիւ այստեղ պարզ կ՚արտայայտուին տարուայ բոլոր չորս եղանակները։ Ձմեռները զով են, երբեմն՝ ցուրտ եւ ձնառատ։ Ամրան հիմնականին շոգ է, չորային։ Կլիման կիսաչոր է (Köppen կլիմայի դասակարգում։ BSk)։ Տեղումներու հիմնական մասը կու գայ, գարնան, աշնան եւ ձմրան։ Կ՚ըլլան ուժեղ քամիներ ամբողջ տարուան ընթացքին։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։
Պաքուի կլիմայական տուեալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | յունու | փետ | մարտ | ապր | մայ | յուն | յուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 6.6 (43.9) |
6.3 (43.3) |
9.8 (49.6) |
16.4 (61.5) |
22.1 (71.8) |
27.3 (81.1) |
30.6 (87.1) |
29.7 (85.5) |
25.6 (78.1) |
19.6 (67.3) |
13.5 (56.3) |
9.7 (49.5) |
18.1 (64.6) |
Միջին օրական °C (°F) | 4.4 (39.9) |
4.2 (39.6) |
7.0 (44.6) |
12.9 (55.2) |
18.5 (65.3) |
23.5 (74.3) |
26.4 (79.5) |
26.3 (79.3) |
22.5 (72.5) |
16.6 (61.9) |
11.2 (52.2) |
7.3 (45.1) |
15.1 (59.2) |
Միջին ցած °C (°F) | 2.1 (35.8) |
2.0 (35.6) |
4.2 (39.6) |
9.4 (48.9) |
14.9 (58.8) |
19.7 (67.5) |
22.2 (72) |
22.9 (73.2) |
19.4 (66.9) |
13.6 (56.5) |
8.8 (47.8) |
4.8 (40.6) |
12.0 (53.6) |
Տեղումներ մմ (մատնաչափ) | 21 (0.83) |
20 (0.79) |
21 (0.83) |
18 (0.71) |
18 (0.71) |
8 (0.31) |
2 (0.08) |
6 (0.24) |
15 (0.59) |
25 (0.98) |
30 (1.18) |
26 (1.02) |
210 (8.27) |
Միջ. տեղումներու օրեր (≥ 0.1 mm) | 6 | 6 | 5 | 4 | 3 | 2 | 1 | 2 | 2 | 6 | 6 | 6 | 49 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1 cm) | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 10 |
Միջին ամսական արեւային ժամ | 89.9 | 89.0 | 124.0 | 195.0 | 257.3 | 294.0 | 313.1 | 282.1 | 222.0 | 145.7 | 93.0 | 102.3 | 2207,4 |
Աղբիւր #1: World Meteorological Organisation (UN),[23] Hong Kong Observatory[24] for data of sunshine hours | |||||||||||||
Աղբիւր #2: Meoweather (Snowy days)[25] |
Հայերը Պաքուի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկական դպրոցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկական դպրոցները մինչեւ ԽՍՀՄ կազմաւորում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաքուի հայկական Մեսրոպեան ծխական երկդասեան դպրոց
- Պաքուի հայկական Հռիփսիմեան օրիորդաց միջնակարգ դպրոց
- Պաքուի Ս. Աստուածածին եկեղեցու իգական ծխական դպրոց
- Պաքուի հայկական միջնակարգ հոգեւոր դպրոց
- Պաքուի Գրիգոր Լուսաւորչի անուան դպրոց
- Պաքուի եկեղեցական աղքատանոցի արական դպրոց
- Պաքուի եկեղեցական աղքատանոցի իգական դպրոց
- Պաքուի մարդասիրական աղքատանոցի արական դպրոց
- Պաքուի մարդասիրական աղքատանոցի իգական դպրոց
- Պաքուի «Շամախու» թաղի արական ծխական դպրոց
- Պաքուի «Շամախու» թաղի օրիորդաց դպրոց
- Պաքուի հայ բողոքականներու դպրոց
- Պաքուի Ա. Տեր-Ղուկասեանի հիմնած դպրոց
- Պաքուի հայկական ձայնագրութեան դպրոց
- Պաքուի հայ-լիւթերական դպրոց
- Պաքուի հայ կանանց արհեստագիտական դպրոց
- Պաքուի մէջ բացուեցաւ Հռիփսիմեան օրիորդաց դպրոցը
ԽՍՀՄ շրջանի հայկական դպրոցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաքուի Յովհաննէս Թումանեանի անուան միջնակարգ դպրոց
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական Հանրագիտարան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Jump up to: 1,0 1,1 http://www.baku.azstat.org/section/demography/001.xls
- ↑ Jump up to: 2,0 2,1 ՀՀ կառավարութեանն առընթեր անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէ, «Գէոդեզիա եւ քարտեզագրութնւն» ՊՈԱԿ (2012)։ Աշխարհի պետութիւններու եւ տարածքներու համառոտ տեղեկատու-բառարան։ Երեւան: «Գէոդեզիա եւ քարտեզագրութիւն» ՊՈԱԿ։ էջ 5։ ISBN 978-99941-2-663-7
- ↑ Столица Азербайджана Баку — самый большой город на Кавказе и крупнейший порт на Каспийском море
- ↑ Азербайджан
- ↑ Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков 1886 года, г. Тифлис, 1893
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. — г. Баку
- ↑ Всесоюзная перепись населения 1926 года, т. 14, Закавказская СФСР, г. Москва, 1929
- ↑ Soviet 1939 census
- ↑ Soviet 1959 census
- ↑ Soviet 1970 census
- ↑ Soviet 1979 census
- ↑ (անգլերէն) Ethnic composition of Azerbaijan 1999
- ↑ (անգլերէն) Ethnic composition of Azerbaijan 2009
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ Перепись населения СССР (1979)
- ↑ Перепись населения СССР (1989)
- ↑ Jump up to: 21,0 21,1 https://www.stat.gov.az/source/demoqraphy/ap/az/2_4.xls
- ↑ https://www.stat.gov.az/source/demoqraphy/?lang=en
- ↑ «World Weather Information Service»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 18 March 2010-ին։ արտագրուած է՝ 22 March 2010
- ↑ "Climatological Information for Baku, Azerbaijan" Archived 19 January 2012 at the Wayback Machine. – Hong Kong Observatory
- ↑ «Baku, Azerbaijan»։ Meoweather։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 16 August 2012-ին։ արտագրուած է՝ 25 February 2013
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- baku.am — կայք Պաքուի հայ համայնքի պատմութեան եւ ոչնչացման մասին Archived 2018-03-17 at the Wayback Machine.
- Պաքուի քաղաքապետարանի պաշտօնական կայք (ազրպ.)
- Հայերը Պաքուի մէջ (ռուս.)
- Հայկական կայք Պաքուի մասին (Հայերէն, ռուսերէն, անգլերէն) Archived 2020-07-18 at the Wayback Machine.
|