Վաչագան Յովհաննիսեան (բանաստեղծ)
Վաչագան Յովհաննիսեան | |
---|---|
Ծնած է | 23 Օգոստոս 1931 |
Ծննդավայր | Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 1999 |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, մանկավարժ, լրագրող |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Կրթութիւն |
Գէորգեան Հոգեւոր Ճեմարան Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
Անդամակցութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Աշխատավայր | Գարուն (ամսագիր, Երեւան) |
Զաւակներ | Յովիկ Յովէեան |
Վաչագան Յովհաննիսեան Ուիքիդարանին մէջ |
Վաչագան Յովէի Յովհաննիսեան (23 Օգոստոս 1931, Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1999), հայ բանաստեղծ, մանկավարժ, լրագրող, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1969 թուականէն։
Զաւակներ` Հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Յովիկ Յովէեան (Յովհաննիսեան)[1], Մանկավարժական գիտութիւններու թեկնածու, դոցենտ՝ Արուսեակ Յովհաննիսեան [2][3], Վահան եւ Անահիտ Յովհաննիսեաններ։
Միջազգային մրցոյթներու դափնեկիր, դաշնակահար Շողեր Յովէեանի պապիկը[4]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաչագան Յովհաննիսեանը ծնած է 23 Օգոստոս 1931-ին, Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գիւղը։ 1954 թուականին աւարտած է Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանը։ 1955-1956 թուականներուն աշխատած է Երեւանի պոլիգրաֆկոմբինատին մէջ որպէս գրաշար։ 1967 թուականին աւարտած է Երեւանի հեռակայ մանկավարժական ինստիտուտի լեզուագրական ֆակուլտետը։ 1965-1968 թուականներուն աշխատած է Հայպետհրատին մէջ որպէս տեխնիկական խմբագիր։ Վարդգէս Պետրոսեանի հետ միասին հիմնադրել է «Գարուն» ամսագիրը։ Երկար տարիներ աշխատած է Էջմիածնի Գէորգեան ճեմարանին մէջ որպէս փոխտեսուչ, Գէորգեան ճեմարանին մէջ դասաւանդած է հայոց լեզու եւ գրականութիւն։ Հայաստանի մէջ «Աստուածաշնչեան ընկերութեան» հիմնադիրն էր եւ տնօրէնը։ Զբաղուած է գիտամանկավարժական գործունէութեամբ։
Յուշ-երեկոներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2001 թուականին Հայաստանի գրողներու միութեան մէջ տեղի ունեցած է Վաչագան Յովհաննիսեանի 70-ամեակին նուիրուած երեկոյ[5]։ Վաչագան Յովհաննիսեանի 85-ամեակին նուիրուած միջոցառումը տեղի ունեցած է Աւետիք Իսահակեանի անուան կեդրոնական գրադարանին մէջ[6]։
14 Հոկտեմբեր 2016-ին Իսահակեանի անուան կեդրոնական գրադարանին մէջ տեղի ունեցաւ յուշ-ցերեկոյթ նուիրուած բանաստեղծ Վաչագան Յովհաննիսեանի 85-ամեակին։
Յաճախ խռովայոյզ, յաճախ կարօտաբաղձ, յաճախ միահիւսուում են խռովք ու կարօտ, եւ ելնում է բանաստեղծի սիրտը, դուրս է յորդում խօսքն՝ իբրեւ արարող երգի ելեւէջ։ |
2021 թուականին Վաչագան Յովհաննիսեանի ծննդեան 90-ամեակի յուշ-երեկոն Սբ. Էջմիածնի մէջ[7]։
Յիշատակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էջմիածին քաղաքում գործում է Վաչագան Հովհաննիսեանի անուան գրադարան։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մոսկուայի մէջ ռուսերէն հրատարակուած է Յովհաննիսեանի «Հաւատի գոյնը» գիրքը։
- Վաղուայ համար, Երեւան, Հայպետհրատ, 1963, 56 էջ։
- Սրտի զարկեր, Երեւան, «Հայաստան», 1967, 128 էջ։
- Աշխարհն իմ մէջ, Երեւան, «Հայաստան», 1972, 100 էջ։
- Կարօտի գոյնը, Երեւան, «Հայաստան», 1975, 192 էջ։
- Հողի կանչը , Երեւան, «Սուէտական գրող» հրատարակչութիւն, 1978, 210 էջ։
- Իմ անուշ մերիկ։ Բանաստեղծութիւններ եւ պօէմներ, Սուէտական գրող, 1988,158 էջ։
- Խորան սիրոյ եւ հաւատի, Էջմիածին , 1993, 111 էջ։
- Լեռան ճամփան, Երեւան, «Հայաստանի գրողներու միութեան հրատարակչութիւն» , 2001, 93 էջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՄԵՆՔ 21.06.2016 | Հովիկ Հովեյան - YouTube»։ www.youtube.com։ արտագրուած է՝ 2022-05-13
- ↑ «Հայ էթնոսին բնորոշ է ազգային ինքնատիպ արժեհամակարգը․ Արուսյակ Հովհաննիսյան․ «Ժամանակի վկան»»։ Հայաստանի Հանրային Ռադիո (hy-AM)։ արտագրուած է՝ 2022-05-13
- ↑ «Հաջողության բանաձև- Սոցիալական մանկավարժություն. մանկավարժական հաղորդակցություն - YouTube»։ www.youtube.com։ արտագրուած է՝ 2022-05-13
- ↑ (hy-AM) Shogher Hoveyan-Scriabin Prélude N6 op 11, https://www.youtube.com/watch?v=9v41JZaI6xw, վերցված է 2022-05-13
- ↑ https://www.aravot.am/2016/10/15/816574/
- ↑ 6,0 6,1 Հուշ-ցերեկույթ՝ նվիրված գրող Վաչագան Հովհաննիսյանի 85-ամյակին
- ↑ (hy-AM) Վաչագան Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյակի հուշ-երեկոն Սբ․ Էջմիածնում, https://www.youtube.com/watch?v=y8IuULIkD-w, վերցված է 2022-05-13