Արուսեակ Յովհաննիսեան

Արուսեակ Յովհաննիսեան
Ծննդավայր Երեւան
Աշխատավայր Խաչատուր Աբովեանի Անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան
Ծնողներ Վաչագան Յովհաննիսեան (բանաստեղծ)

Արուսեակ Վաչագանի Յովհաննիսեան, (31 Մայիս 1963, Երեւան, Հայաստան), մանկավարժական գիտութիւններու թեկնածու, դոցենտ[1]։

Հայրը՝ բանաստեղծ, մանկավարժ, լրագրող, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ Վաչագան Յովէի Յովհաննիսեան։ Եղբայրը՝ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Յովիկ Յովէեան (Յովհաննիսեան)։

Ամուսնացած է, ունի երկու զաւակ։

Կրթութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գիտական աստիճան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մանկավարժական գիտութիւններու թեկնածու /2006 թ․/, մասնագիտութիւնը` ԺԳ.00.01-«Մանկավարժութեան տեսութիւն եւ պատմութիւն»։ Ատենախօսութեան թեման՝ «Երեւանի հոգեւոր թեմական դպրոցը որպէս 19-րդ դարի ազգային մշակոյթի կենտրոն»[1]։

Կարդացուող դասընթացներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արուսեակ Յովհաննիսեանի կարդացուող դասընթացներն են՝ Կրթութեան եւ մանկավարժական մտքի պատմութիւն, Տեսական մանկավարժութիւն, Էթնոմանկավարժութիւն, Սոցիալական մանկավարժութեան պատմութիւն, Մանկավարժական հաղորդակցում, Կառավարման մեթոդաբանութիւն, Հայ դպրոցի եւ մանկավարժական մտքի պատմութիւն, Մանկավարժական հետազօտութիւններու մեթոդաբանութիւն։

Անդամակցութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1. 2009-2013 «Կրթութիւնը եւ գիտութիւնը Արցախում» գիտամեթոդական եւ գիտահանրամատչելի պարբերականի, «Ընտանիք եւ դպրոց», «Նախաշաւիղ» ամսագրերու խմբագրական խորհուրդներու անդամ։

2. 2009-2014 ԿԱԻ Տարրական դասարաններու մայրենի լեզուի դասագրքերու եւ ուսումնամեթոդական ձեռնարկներու առարկայական յանձնաժողովի անդամ։

3. 2010-2021թ. ՀՀ նախագահին կից Հանրային խորհուրդի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի հարցերով յանձնաժողովի անդամ։

4․2006-2010թ. Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ-ի «Սփիւռք» գիտաուսումնական կեդրոնի կողմէ «Սփիւռքահայ ուսուցիչներու վերապատրաստման» ծրագիր որպէս` վերապատրաստող դասախօս[2]։

Յանձնաժողովի նախագահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1 . 2013թ., 2014թ., 2015թ., 2018 թ. Արցախի պետական համալսարանի Տարրական կրթութեան եւ հոգեբանութեան ֆակուլտետ՝ պետական ատեստաւորման աւարտական քննութիւններու յանձնաժողովներու նախագահ։

2. 2014թ., 2015թ., 2016թ. Գաւառի պետական համալսարանի՝ պետական ատեստաւորման աւարտական քննութիւններու յանձնաժողովներու նախագահ` տարրական եւ նախադպրոցական կրթութեան ֆակուլտետներ։

3. 2016թ., 2017թ., 2018 թ., 2022թ․ Երեւանի Վ. Բրիւսովի անուան պետական համալսարան` պետական աւարտական ատեստաւորման քննութիւններու յանձնաժողովներու նախագահ։

Աշխատանքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

70-էն աւելի թեկնածուական ատենախօսութիւնններու ընդդիմախօսութիւններ՝ ԵՊՀ, Երեւանի Վ. Բրիւսովի անուան պետակական համալսարան, ՀՊՄՀ, նաեւ բազմաթիւ կարծիքներ եւ գրախօսութիւններ ուսունամեթոդական ձեռնարկներու եւ յօդուածներու վերաբերեալ։

Արուսեակ Յովհաննիսեան ունի պաշտպանուած երեք գիտութեան թեկանածու՝

1. Գայիանէ Գագիկի Եգանեան` «Դիագնոստիկայի տեսական եւ մեթոդաբանական վերլուծութիւնը մանկավարժութեան մէջ» խորագրով[3]։

2. Աննա Համլետի Ստեփանեան` «Նորարարական գործընթացներու կառավարման համակարգը ժամանակակից դպրոցում» խորագրով[4]։

3. Արմինէ Հրաչիկի Դալլաքեան` «Տարրական դպրոցի ուսուցչի մասնագիտական կոմպետենտութեան ձեւաւորումը կրթական բարեփոխումներու պայմաններով» խորագրով[5]։

Վերապատրաստումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 2012թ. ՀՀ Ազգային անվտանգութեան աշխատակիցներու վերապատրաստման ծրագրին՝ որպէս վերապատրաստող դասախօս։
  • 2012թ. ՀՀ ՊՆ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու դասախօսներու վերապատրաստման ծրագրին՝ որպէս վերապատրաստող դասախօս։
  • 2015թթ. Երեւանի Մխիթար Հերացիի անուան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախօսական անձնակազմի վերապատրաստման ծրագրին՝ որպէս վերապատրաստող դասախօս։
  • 2016թ. Երեւանի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախօսական անձնակազմի վերապատրաստման ծրագիր` որպէս վերապատրաստող դասախօս։

Հրապարակումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հեղինակ է 65 գիտամանկավարժական յօդուածներու, 11 վեբինարներու, ինչպէս նաեւ՝

1. «Հոգեբանամանկավարժական բառարան», Եր., 2014թ., 254 էջ[6]։

2. «Մանկավարժական հաղորդակցում» ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր., 2011թ., 202 էջ։

Ուսումնական ձեռնարկներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1 .«Ներառական կրթութեան տեսութիւն եւ պրակտիկա», ուսումնական ծրագիր, Եր., 2012թ. 47 էջ։

2. «Կենսաբանական տերմիններու ընդարձակ բացատրական» բառարան ․ՀՀ Գիտ. ազգային ակադէմ. Երեւան, 2018թ. Երեւան, 360 էջ[2]։

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2007թ. պարգեւատրուած է պատուոգրով` Խ.Աբովեանի անուան ՀՊՄՀ-ում մանկավարժական կադրերու պատրաստման գործին մէջ ունեցած ներդրման համար[2]։

Հեռուստառատիօ հաղորդումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1․ Հայ էթնոսին բնորոշ է ազգային ինքնատիպ արժեհամակարգը․ «Ժամանակի վկան»[7]

2․Ազգային արժեհամակարգի շնորհիւ կարող ենք պահպանել մեր տեսակը․ «Ժամանակի վկան»[7]

3․Յաջողութեան բանաձեւ- Սոցիալական մանկավարժութիւն. մանկավարժական հաղորդակցութիւն[8]

4․«Մեր տունը կարծես Թումանեանական վերնատունը լիներ»[9]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 «Supreme Certifying Committee»։ bok.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2022-05-22 
  2. 2,0 2,1 2,2 «Արուսյակ Վաչագանի Հովհաննիսյան»։ aspu.am։ արտագրուած է՝ 2022-05-22 
  3. «Դիագնոստիկայի Տեսական և մեթոդաբանական վերլուծությունը մանկավարժության մեջ (սեղմագիր)» 
  4. «ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ «ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴՊՐՈՑՈՒՄ», սեղմագիր» 
  5. «ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՀՐԱՉԻԿԻ, «ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ», սեղմագիր» 
  6. Գեվորգյան Սրբուհի Ռաֆիկի, Հակոբյան Նաիրա Ռաֆիկի, Սարատիկյան Լիլիթ Հայկարամի, Հովհաննիսյան Արուսյակ Վաչագանի (2014)։ Հոգեբանամանկավարժական բառարան (հայերեն)։ Heghinakayin hratarakutʻyun։ ISBN 978-99941-2-997-3 
  7. 7,0 7,1 «Ազգային արժեհամակարգի շնորհիվ կարող ենք պահպանել մեր տեսակը․ Արուսյակ Հովհաննիսյան․ «Ժամանակի վկան»»։ Հայաստանի Հանրային Ռադիո (hy-AM)։ արտագրուած է՝ 2022-05-09 
  8. (hy-AM) Հաջողության բանաձև- Սոցիալական մանկավարժություն. մանկավարժական հաղորդակցություն, https://www.youtube.com/watch?v=7hZcPC7HGrQ, վերցված է 2022-05-09 
  9. ««Մեր տունը կարծես Թումանյանական վերնատունը լիներ».Արուսյակ Հովհաննիսյան»