Թալինի շրջան
Երկիր | Կաղապար:Դրօշաւորում/Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն, Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | ԽՍՀՄ շրջան? |
Մտնում է | Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն եւ Հայաստան |
Վարչկեդրոն | Թալին? |
Բնակչութիւն | 39 578 մարդ (1989)[1] |
Տարածք | 1336 քմ² |
Հիմնադրուած է | 9 Սեպտեմբեր 1930 թ. |
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թալինի շրջանի տարածքը դեռ հնադարուն եղեր է Հայաստանի կազմի մէջ՝ Երվանդունիների (Ք.Ա. 570-201) եւ Արտաշէսանների (Ք.Ա. 189-1) թագաւորության ժամանակ։ Աւելի ուշ Թալինի շրջանի տարածքը կազմեր է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մէջ։ Տարբեր ժամանակաշրջաններուն այն եղեր է Կամսարականներու, Պահլավունիներու, Վաչուտեաններու եւ այլ իշխաններու տոհմական կալուածքը։ 9-րդ դարու վերջը մտեր է Բագրատունեաց թագաւորութեան, ապա՝ Զաքարեան իշխանապետութեան մէջ։ 14-16-րդ դարերուն այն մտեր է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու եւ ակկոյունլու թուրքմենական պետութիւններու մէջ։
Պարսկական տիրապետութեան ժամանակ Թալինի շրջանը Երեւանի կուսակալութեան, ապա Երեւանի խանութեան մէկ մասն էր։ Արեւելեան Հայաստանը Ռուսաստանին միանալէն յետոյ, այն մտեր է Հայկական մարզի, Երեւանի նահանգի Ալեքսանտրափոլի գաւառի, Հայաստանի մէջ խորհրդային կարգեր հաստատուելէն յետոյ՝ Լենինականի եւ Էջմիածնի գաւառներու մէջ։
Ճարտարապետական յուշարձաններէն նշանաւոր են են Շենիկի (5-րդ դար), Մասթարայի (6-րդ դար), Գառնհովտի (6-7-րդ դարեր), Իրինդի (7-րդ դար), Ներքին Սասունաշէնի եկեղեցիները, Քրիստափորի վանքը (7-րդ դար), Թալինի Կաթողիկէ եւ Սուրբ Աստուածածին եկեղեցիները, Ներքին Թալինի քարաւանատունը (13-14-րդ դարեր) եւ այլն։ Կան կիկլոպեան ամրոցներ, կրոմլեխներ։
Շրջանային կուսակցական կազմակերպութիւնը ստեղծուեր էր 1930 թուականին։ 1987 թուականին կար 96 սկզբնական կուսակցական, 137 կոմերիտական կազմակերպութիւն։ Լոյս կը տեսնէր «Կոմունիզմի դրօշակով» շրջանային թերթը։
Բնակավայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թալինի շրջանի վարչական կեդրոնն էր Թալին քաղաքը։ Ունէր 2 քաղաքատիպ աւան (Թալին, Արագած), 2 աւանային եւ 11 գիւղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝
- Ագարակ
- Ակունք
- Աշնակ
- Ավթոնա
- Արտենի
- Բայսըզ
- Արեւուտ (Բարոժ)
- Գառնահովիտ
- Գետափ
- Գյալթո
- Դաշտադէմ
- Դավթաշեն
- Դիան
- Եղնիկ
- Զարինջա
- Զովասար
- Թլիկ
- Իրինդ
- Ծաղկասար
- Կաթնաղբիւր
- Կարմրաշեն
- Կաքավաձոր
- Հակկո
- Հացաշեն
- Ձորագիւղ
- Ղաբաղթափա
- Մաստարա
- Նոր Արթիկ
- Ներքին Բազմաբերդ
- Ներքին Սասնաշեն
- Շղարշիկ
- Ոսկեթաս
- Պարտիզակ
- Վերին Բազմաբերդ
- Վերին Սասունաշէն
- Սորիկ
- Սուսեր
- Ցամաքասար