Վահրամ Թորգոմեան
Վահրամ Թորգոմեան | |
---|---|
Ծնած է | 20 Ապրիլ 1858[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 11 Օգոստոս 1942[1] (84 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[1] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[2] |
Ուսումնավայր |
Փարիզի Համալսարան[2] Assistance Publique – Hôpitaux de Paris? |
Մասնագիտութիւն | բժիշկ, պատմաբան, հանրային գործիչ, բանասէր |
Աշխատավայր | Բուժանք |
Անդամութիւն | French Society for History of Medicine?[1] |
Վահրամ Թորգոմեան (20 Ապրիլ 1858[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 11 Օգոստոս 1942[1], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[1]), հայ բժիշկ, բանասէր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կ. Պոլիս։ Մասնագիտական կրթութիւնն ստացած է Փարիզի մէջ։ 1884-ին աւարտած է համալսարանը, վերադարձած է ծննդավայր եւ իր բժշկական գործունէութեան զուգընթաց մասնակցած է հասարակական, մշակութային կեանքին։
1880-ականներու վերջերը հրատարակեր է գրքոյկներ, գերազանցապէս դպրոցական բժշկութեան հետ կապուած հարցերու մասին։ Մամուլի մէջ հանդէս եկեր է բանասիրական յօդուածներով։ Մօտ երեք հատորանոց ընդարձակ եւ հմտալից ծանօթագրութիւններով հրատարակեր է Երեմիա Չելեպիի «Պատմութիւն Ստամպոլա» չափածոյ երկը, որուն Ա հատորը լոյս տեսեր է Վիեննայի մէջ 1913-ին, իսկ Բ եւ Գ հատորները Մեծ եղեռնից յետոյ՝ դարձեալ Վիեննայի մէջ։ Դեռեւս 90-ականներէն պարբերական մամուլին մէջ, յատկապէս Վիեննայի «Հանդէս ամսօրեայ»ի մէջ լոյս ընծայած է բազմաթիւ հետազօտութիւններ հայ բժշկութեան առանձին հարցերու եւ հայ հին բժիշկներու մասին։ Թուրքիոյ մէջ քեմալական շարժման յաղթանակէն յետոյ մեկնած է Փարիզ, շարունակելու բանասիրական բեղմնաւոր աշխատանքը։ Ուսումնասիրեր է Վենետիկի Մխիթարեաններու հարուստ մատենադարանը, Փարիզի Ազգային մատենադարանի բժշկական ձեռագրերը եւ «Բազմավեպին մէջ» հրատարակել մի ընդարձակ յօդուածաշարը։ Իր երկարամեայ բանասիրական գործունէութեան ընթացքին տպագրեր է շուրջ հարիւր աշխատութիւն, որոնք փաստական հարուստ նիւթ կը պարունակեն հասարակական մտքի պատմութեան վերաբերող։ Կ. Պոլսոյ մէջ եղեր է Կայսերական բժշկական ընկերութեան փոխնախագահ (1884)։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երեւան։ «Սովետական գրող», էջ 371-372։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Base Léonore — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.