Ալոնիսոս ծովային պուրակ
Ծովային պուրակ | |
---|---|
Ալոնիսոս ծովային պուրակ | |
Θαλάσσιο Πάρκο Αλοννήσου | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Ալոնիսոս ծովային պուրակ կամ Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակ |
Հիմնադրուած է՝ | 1992 |
Տարածութիւն | 2․220 քմ² |
Պաշտօնական կայքէջ | alonissos-park.gr/index_… |
Ալոնիսոս ծովային պուրակ կամ Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակ (յուն․՝ Θαλάσσιο Πάρκο Αλοννήσου կամ Εθνικό Θαλάσσιο Πάρκο Αλοννήσου Βορείων Σποράδων (ΕΘΠΑΒΣ))․ ստեղծուած է 16 Մայիս 1992-ին Նախագահական հրամանագիրով (ΦΕΚ 519/Δ/28.05.1992)։ Յունաստանի առաջին ծովային պուրակն է եւ Եւրոպայի մեծագոյն պահպանուած շրջանը։ Տարածութիւնն է 2․220քլ²։
Կը գտնուի հիւսիսային Սփորատես կղզեխումբին շրջանին մէջ, Էգէական ծովուն հիւսիսային մասին։ Ալոնիսոս ծովային պուրակը բացի ծովային մասէն, իր մէջ կը ներառնէ նաեւ Ալոնիսոս կղզին, ուրիշ վեց աւելի փոքր կղզիներ՝ Փերիսթերա, Քիրա Փանայիա, Եուրա, Փսաթուրա, Փիփերի եւ Սքանծուրա, ինչպէս նաեւ 22 անբնակ կղզիակներ եւ ժայռակղզիակներ։
Պուրակը ցանկագրուած է ՆԱԹՈՒՐԱ 2000 եւրոպական շրջաններու պաշտպանուած գօտիին ցուցակին մէջ՝ GR1430004, «Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակ, արեւելեան Սքոփելոս» անուանումով։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակը ունի հարուստ բուսական եւ կենդանական աշխարհ։
Յունաստանի մէջ կան 17 Ազգային Պուրակներ, սակայն միայն երկուքը ծովային են․ Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակը եւ Զաքինթոսի Ծովային Ազգային Պուրակը։
Բուսականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կենսավայրին մէջ կը հանդիպինք մաքի բուսականութեան՝ կաղնիի տեսակներ (Quercus coccifera και Quercus ilex), ծաղկածառեր (Arbutus unedo και Arbutus andrachne), մազտաքէ ծառեր (Pistacia lentiscus), վայրի ձիթենիներ (Olea oleaster), ինչպէս նաեւ կրետական թխկի (Acer sempervirens), շոճիի անտառներ, «ֆրիղանա» (Sarcopoterium spinosum եւ Euphorbia acanthothamnos) դարվարներու իւրայատուկ բոյսերու՝ Campanula rechingeri,Campanula reiseri, το Linum gyaricum եւ Arenaria phitosiana։
Կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թեւաւորներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պուրակին տարածքին մէջ կ՛ապաստանին 100-է աւելի տեսակներ, ինչպէս օրինակ՝ Ճուռականման արծիւ, Ծովագռաւ, Արծաթաճայ, Էգէական ճայ, Սեւաքարիկ, Ագռաւ, Սեիագեղգեղ, Սեւագլուխ շահրիկ, Օձարծիւ, եւայլն։ «Յունաստանի թռչուններուն համար կարեւոր շրջաններ» ցուցակին մէջ ներառնուած են նաեւ Քիրա Փանայիա, Եուրա, Փսաթուրա, Փիփերի եւ Սքանծուրա կղզիները։
Սողուններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Եզերաւոր կրեայ
- «Էֆիօ»Dolichophis caspius
- Հասարակ օձ
- Կատուաօձ
- Տնաօձ
- «Թրանօմողես» Lacerta trilineata
- Անթարթիչ Ablepharus kitaibelii
- «Սիլիվութի» Podarcis erhardii
- Միջերկրականեան քարաթոթոշ եւ՝
- Cyrtopodion kotschyi
Ստնաւորներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստնաւորները թիւով քիչ են՝ ոզնի, ճագար, անտառի մուկ, չղջիկ, Միջերկրանեան չղջիկ եւ քարայծ։
Ընդծովեայ կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալոնիսոս ծովային պուրակին ջուրերուն մէջ կ՛ապրին 300-է աւելի ձուկի տեսակ։ Պուրակը կարեւոր կենսավայր է Քարեթա-Քարեթա կրեային եւ կանանչ կրեային համար։ Նաեւ պուրակին ջուրերուն մէջ կը պատսպարուին հազուագիւտ Միջերկրականեան փոկը (Monachus monachus), դլփինը, ռնգադլփինը, գօտադլփինը, ճարպագլուխ կէտը եւ ցռկակէտը։
Բնակպահպանման գօտիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալոնիսոս ծովային պուրակը կամ Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակը բաղկացած է երկու գլխաւոր պահպանման գօտիներէ «Α» եւ «Β»։
«Α» գօտի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնապահպանման խիստ գօտի, իր իւրայատուկ բնութեան, միջավայրին եւ իրավիճակին համար։
«Β» գօտի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնապահպանման գօտի, որ կ՛ընդգրկէ բնակուած շրջաններ, որոնք սակայն բնապահպանման տարածքին մէջն են։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ալոնիսոս պուրակին հռչակաւոր քարայրը
-
Ալոնիսոս պուրակ․ Գոքինոքասթրօ
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վիքոս-Աո՛ոս ազգային պուրակ
- Փինտոսի ազգային պուրակ
- Թեմպի հովիտ
- Վիքոս կիրճ
- Տելթա Աքսիոս ազգային պուրակ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ալոնիսոս պուրակ, Alonissos-Park.Gr(յունարէն)
- ↑ filotis․ ՆԱԹՈՒՐԱ 2000 Ալոնիսոս ծովային պուրակ-R1430004, 16-6-2019 (յունարէն)
- ↑ Ալոնիսոս ծովային պուրակ-ΕΘΠΑΒΣ(յունարէն)
- ↑ Ալոնիսոս ծովային պուրակ, «Α» եւ «Β» գօտիներ(յունարէն)
- ↑ Յունաստանի ազգային պուրակներ(յունարէն)
- ↑ ΕΡΤ Յունաստանի ռատիօ-հեռասփռման պետական կայան - տեսերիզ,Ալոնիսոս-հիւսիսային Սփորատես Ազգային Պուրակ(յունարէն)