Ցուկրիա, Սքիաթոս

Կղզի
Ցուկրիա, Սքիաթոս
Τσουγκριά Σκιάθου
Ցուկրիա, նկարուած Սքիաթոսին հարաւէն
Երկիր Յունաստան
Շրջան [[Սփորատես, Էգէական ծով]]
Տարածութիւն 1,140 քմ²
ԲԾՄ 90 մեթր
Բնակչութիւն 0 մարդ (2011)
Կը գտնուի ափին Էգէական Ծով

Ցուկրիա (յուն․՝ Τσουγκριά), անբնակ կղզի։ Կը գտնուի Սքիաթոսին հարաւ-արեւելքը, անոր նաւահանգիստին դիմաց։ Սփորատես, Էգէական ծով, Յունաստան։

Ցուկրիա․ Սքիաթոսին հարաւը

Տարածութիւնն է 1,14 քլ²․։ Անբնակ կղզիակ է ըստ 2011-ի մարդահամարին։ Վարչականօրէն կը պատկանի Սքիաթոսի քաղաքապետութեան։

Կղզին կանանչապատ է (խիտ բուսականութեամբ՝ շոճիի եւ մայրիի ծառեր), գեղեցիկ ծովափներով։ Ամառը կը ներգրաւէ բազմաթիւ զբօսաշրջիկներ, որոնք հոն կը հասնին նաւակներով։ Ունի ջրակենսավայրեր, որոնք Սփորատեսի շրջանի թեւաւորներուն ապաստարաններէն են։

Կղզին Սքիաթոսի էվակելիսթրիա վանքին եւ Էփիֆանիատի ու Ֆիքս ընտանիքներուն սեփականութիւնն է։

[1][2][3] [4][5][6] [7]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]