Փերիսթերա, Ալոնիսոս
Կղզի | |
---|---|
Փերիսթերա, Ալոնիսոս | |
Περιστέρα Αλοννήσου | |
Փերիսթերա կղզիին դիրքը | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | [[Սփորատես, Էգէական ծով]] |
Տարածութիւն | 14,2 քմ² |
ԲԾՄ | 250 մեթր |
Բնակչութիւն |
18 մարդ (2021), 5 մարդ (2001), 3 մարդ (1991), 30 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փերիսթերա (յուն․՝ Περιστέρα Αλοννήσου)․ Սփորատեսին կղզիակներէն մեծագոյնը։ Կը գտնուի Ալոնիսոսին արեւելքը։ Էգէական ծով, Յունաստան։ Մաս կը կազմէ Ալոնիսոս ծովային պուրակին։
Տարածութիւնն է 14,25 քլ²․, իսկ ծովեզր՝ 35․644,40 մեթր։ Բարձրագոյն կէտը Սթեֆանիս կը կոչուի եւ 259մ․ է։
Բնակչութիւնը վերջին տասնամեակին աճ արձանագրած է եւ ըստ 2011-ի մարդահամարին անոր թիւը 30 է․ 1951-ին՝ 53, 1961-ին՝ 66, 1971-ին՝ 23, 1981-ին՝ 15, 1991-ին՝ 3, 2001-ին՝ 5։
Ալոնիսոս ծովային պուրակին բնապահպանման «Β» գօտիին մաս կը կազմէ, իւրայատուկ բնութեան, միջավայրին եւ իրավիճակին համար։
Ատելֆի կղզեխումբին ափերուն կ՛ապրի «վտանգուած տեսակ» յայտարարուած մոնահուս-մոնահուս փոկը։
Կղզիին արեւմտեան կողմի ջուրերուն մէջ (22-23 մեթր խորութեան), յայտնաբերուած է Դասական ժամանակաշրջանին (Ք․Ա․ 5-րդ դար) ամենամեծ նաւաբեկութիւնը։ Նաւաբեկուած առեւտրական նաւը յայտնաբերած է ձկնորս մը 1985-ին։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Փերիսթերա
-
Փերիսթերա Ալոնիսոսէն դիտուած
-
Փերիսթերա ծոցը