Սքիրոփուլա, Սքիրոս

Կղզի
Սքիրոփուլա, Սքիրոս
Σκυροπούλα Σκύρου
Սքիրոփուլային դիրքը
Երկիր Յունաստան
Շրջան [[Սփորատես, Էգէական ծով]]
Տարածութիւն 3,8 քմ²
ԲԾՄ 188 մեթր
Բնակչութիւն 0 մարդ (2011)
Կը գտնուի ափին Էգէական Ծով

Սքիրոփուլա (յուն․՝ Σκυροπούλα Σκύρου)․ Սփորատեսի կղզի։ Կը գտնուի Սքիրոսին արեւմուտքը (շատ մօտիկ հեռաւորութեամբ), Էգէական ծով, Յունաստան։

Տարածութիւնն է 3,8 քլ²․։ Բարձրագոյն կէտը 188 մեթր է եւ պատուած է մայրիի անտառներով։ Վարչականօրէն կը պատկանի Էվիա նահանգին եւ Սքիրոս քաղաքապետութեան։

Անբնակ կղզի է ըստ 2011-ի մարդահամարին։

Կղզին ունի հարուստ կենսավայր։ Կը պատսպարէ բոյսերու եւ կենդանիներու հազուագիւտ տեսակներ, ինչպէս օրինակ՝ Posidonia oceanica ծովախոտը, Արթեմիս ճայը, Էգէական ճայը, ծովագռաւը, միջերկրականեան փոկը եւ Սքիրոսի բնիկ մողէսը։

Սքիրոփուլային վրայ կը գտնուի Մարիամ Աստուածածնի Վերջին Նինջը եկեղեցին, որ կառուցած է 1769-ին Օսիոս Աթանասիոս։

[1] [2]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Սքիրոսին եւ կղզիակներուն 1958-ի քարտէս, Էքաթերինի Լասքարիդու Հիմնարկ(յունարէն)