Սքոփելոս
Կղզի | |
---|---|
Սքոփելոս | |
Σκόπελος | |
Սքոփելոս | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | [[Սփորատես, Էգէական ծով]] |
Տարածութիւն | 96 քմ² |
ԲԾՄ | 680 մեթր |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 370 03 |
Սուրբ բարեխօս | Reginos? |
Պաշտօնական կայքէջ | skopelos.gov.gr |
Սքոփելոս (յուն․՝ Σκόπελος), կանանչապատ կղզի,Սփորատես, Էգէական ծով, Յունաստան․ կը գտնուի Էվիային հիւսիս-արեւելքը, Սքիաթոսին արեւելքը, Ալոնիսոսին արեւմուտքը։ Վայրն է, ուր 2007 Օգոստոս եւ Սեպտեմբեր ամիսներուն ընթացքին նկարահանուեցաւ հանրածանօթ «Մամմա Մի՛ա» ժապաւէնը։ Մայրաքաղաքն է Սքոփելոս։
Սքոփելոսին տարածութիւնն է 95,5 քլ²․ եւ բնակչութեան թիւը՝ 4 848 (2021-ի մարդահամար)։ Կը գտնուի ծովի մակերեսէն 681մ․ բարձրութեան վրայ։ Ծովեզրը 67 քլ․ է։
Սքոփելոս անտառախիտ է եւ բազմաթիւ գեղեցիկ ծովափներ։ Անտառները կը պատեն կղզիին 80%։ Այդ իսկ պատճառով, Էգէականի ամենէն կանանչ կղզին կը սեպուի։ Նաեւ ունի երկու կեռներ՝ Տելֆի (680մ․) եւ Փալուքի (565մ․)։
Կղզին լեցուն է եկեղեցիներով, մատուռներով եւ վանքերով։ Միայն վանքերուն թիւը 24 է։
Սքոփելոսին արեւելեան կողմը, անոր եւ Ալոնիսոսին միջեւ կը գտնուի երկու կղզեակ՝ Այիոս Եորղոս եւ Միքրօ։ Իսկ կղզիին հարաւ-արեւմտեան կողմը կայ վեց կղզեակ՝ Տասիա, Քասիտա, Փաքսիմատա, Փլեւրօ, Փորթես եւ Սթրոկիլօ։
Ծովափներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սքոփելոսին հիւսիսային եւ արեւելեան ծովափները ժայռոտ են, իսկ հարաւային եւ արեւմտեան ափերուն լանջերը կը ստեղծեն կանանչապատ եւ գեսղեցիկ ծովափներ։ Հարաւային մասին մէջ կը գտնուին կղզիին ծովափներուն մեծ մասը՝ Սթաֆիլոս, Վելանիօ, Աղնոնտաս, Լիմնօնարի, Ղլիսթերի, Փանորմոս, Լինարաքիա, Ատրինես, Միլիա, Քասթանի, Հովոլօ, Էլիոս, Արմենոփեթրա, Քաթաքլու, եւայլն։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Միլիա
-
Աղնոտաս
-
Փանորմոս
-
Այիոս Իոանիս․ հոն ուր «Mamma Mia» ժապաւէնին նիւթին գործողութեան ընթացքին, հարսանիքը տեղի ունեցաւ
-
Ամարանթոս․ Mamma Mia ժապաւէնին նիւթին գործողութեան ընթացքին շատ տեսարաններ հոն նկարահանուեցան
-
Քասթանի
-
Թիմիու Փրոտրոմու վանք
-
Միլիա
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ iefimerida.gr․ Սքոփելոս- Էգէականի ամենէն կանանչապատ կղզին,17-7-2020(յունարէն)
- ↑ Սքոփելոս(յունարէն)
- ↑ Սքոփելոս, Պատմութիւն(յունարէն)
- ↑ Սքոփելոս, կապուտակ կղզին, Life, Just (2 Յունիս 2019)(յունարէն)
- ↑ «Սքոփելոս, հոն ուր կանանչը բաց կապոյտին կը հանդիպի, Greece4you, 17-7-2020(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-07-21-ին։ արտագրուած է՝ 2023-07-21
- ↑ ΕΕΤΑΑ-Յունաստանի վարչական փոփոխութիւններ, 25-5-2020(յունարէն)
- ↑ Աշխարհագրութիւն, Սքոփելոս(յունարէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Mamma Mia ժապաւէն(անգլերէն)