Սիլվա Կապուտիկեան
Սիլվա Կապուտիկեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Սիրվարդ Բարունակի Կապուտիկյան |
Ծնած է | 20 Յունուար 1919[1][2] |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Առաջին Հանրապետութիւն[3][1][2] |
Մահացած է | 25 Օգոստոս 2006[4] (87 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Հայաստանի Առաջին Հանրապետութիւն Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Երեւանի Պետական Համալսարան[1] Ա.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ?[1] |
Տեսակ | հրապարակախօսութիւն եւ բանաստեղծութիւն |
Մասնագիտութիւն | բանաստեղծուհի, հանրային գործիչ, գրագէտ, հրապարակախօս |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն, Հայաստանի Գրողներու Միութիւն եւ Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[2] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Ամուսին | Յովհաննէս Շիրազ |
Երեխաներ | Արա Շիրազ |
Սիլվա Կապուտիկեան ( 20 Յունուար 1919[1][2], Երեւան, Հայաստանի Առաջին Հանրապետութիւն[3][1][2] - 25 Օգոստոս 2006[4], Երեւան, Հայաստան), հայ գրող ու բանաստեղծուհի, հանրային գործիչ։
ԽՍՀՄ Պետական մրցանակներու դափնեկիր, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Սիլվա Կպուտիկեան՝ ծնած է Երեւան, ուր ստացած է երկրորդական եւ համալսարանական ուսումը՝ բանասիրական ճիւղ, ապա աւարտած՝ Մոսկուայի գրականութեան հիմնարկին բարձրագոյն դասընթացքները։
Բանաստեղծութիւններ գրած է պատանեկան տարիքէն, իսկ առաջին ժողովածուները հրատարակուած են 1940-ական տարիներէն սկսեալ։
Գործօն մասնակցութիւն բերած է հանրային կեանքին, համապատասխան պահու գաղափարա-քաղաքական չափանիշներուն։ Իր այս դիմագիծը արտայայտող ունի հրապարակագրական գործեր։
Մշակած է նաեւ մանկական գրականութիւն։
Իր բանաստեղծութիւնները, օրին, թարգմանուած են օտար լեզուներու։ Իր կարգին, ունեցած է թարգմանական ծաւալուն գործունէութիւն։ Ունի ռուսերէն՝ աւելի քան 20 ժողովածոյ։
Գրած է նաեւ թատրերգութիւններ։
Երեւանի մէջ կայ՝ Կապուտիկեանի անունը կրող, դպրոց եւ փողոց, իսկ 2009-ին բացուած է անոր տուն-թանգարանը։
Հետաքրքրական փաստեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սիլվա Կապուտիկեանի հայրը ուսուցիչ Բարունակ Կապուտիկեանն էր: Սիլվան շատ գրութիւններ ունի հօր մասին, որ մահացեր էր իր ծնունդէն 3 ամիս առաջ[5]:
- Հօր մահէն ետք Սիլվային ընտանիքը ծանր պայմաններ կը դիմագրաւէ: Մայրը որպէս հաշուապահ կ՛աշխատի, իսկ իր խնամքը կը յանձնուի մօրաքոյրներուն եւ վանեցի տատին:
- Սիլվան ընդամէնը 19 տարեկան էր, երբ Հայաստանի Գրողներու միութեան անդամակցելու առաջարկ կը ստանայ:
- Բանաստեղծուհիին սեղանին պէտք էր անպայման քոնեաք, քաղցրաւենիք եւ թէյի սպասք ըլլային, իսկ ինք կը քնանար սեղանին մօտ դրուած թախտին վրայ:
- Կապուտիկեանի տուն-թանգարանին մէջ բազմաթիւ անձնական իրերու շարքին ցուցադրուած են անոր կրած զարդեղէնները: Ան յատուկ սէր ունէր արծաթեայ զարդեղէններուն հանդէպ, որոնցմէ շատերը նուէր ստացած էր իր ծննդեան տարեդարձներուն առիթով:
- Ազատ ժամերուն Կապուտիկեան կը սիրէր ասեղնագործել եւ հագուստներու նմուշներ գծել: Ան ոչ միայն կը գծէր, այլ նաեւ կը կարէր:
- Կապուտիկեանը կերակուր պատրաստել չէր սիրեր, բայց մեծ հաճոյքով սեղան կը յարդարէր եւ հիւրեր կ'ընդունէր: Սեղանի յարդարանքը կը կատարէր յետին մանրամասնութիւններով:
- Փոքր տարիքէն Սիլվան դաշնամուրի դասերու յաճախած է: Մտերիմներու նեղ շրջանակի մէջ ան երբեմն երգեր է հարազատ Վանի երգեր:
- Բանաստեղծուհիին տուն-թանգարանին մէջ յատուկ խնամքով ցուցադրուած է Յովհաննէս Շիրազի հետ ամուսնութենէն մնացած միակ յիշատակը` գորգը, որ գներ էին իրենց զաւկին`Արա Շիրազի ծնելէն ետք:
- Երբ բանաստեղծուհին իր աշխատասենեակը քաշուէր, ոչ ոք զինք պիտի անհանգստացնէր: Ան կը սիրէր առանձնանալ, իր միտքերուն հետ մինակ մնալ, կարդալ ու գրել… Իսկ այն եզակիներէն մէկը, որ «կը համարձակէր» խախտել անոր անդորրը, իրենց տան սիրուն, բրդոտ կատուն էր, որուն շատ կապուած էր Սիլվային մայրը, բայց ինք կը սարսռար այդ կատուին հպումներէն եւ կը խնդրէր, որ հեռացնեն սենեակէն:
Գործերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Օրերի Հետ» (1945)
- «Սրտաբաց Զրոյց» (1955)
- «Մտորումներ Ճանապարհի Կէսին» (1961)
- «Երգ Երգոց» (1970)
- «Դէպի խորքը Լերան» (1972)
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 248:
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 3,2 Капутикян Сильва Барунаковна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Սիլվա Կապուտիկեան
- 20 Յունուարի ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Երեւան ծնածներ
- 25 Օգոստոսի մահեր
- 2006 մահեր
- Երեւան մահացածներ
- ԵՊՀ շրջանաւարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երեւան ծնունդներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ բանաստեղծուհիներ
- 5 Յունուարի ծնունդներ
- 26 Օգոստոսի մահեր
- Հայ գրողներ
- Հայ արձակագիրներ
- Երեւանի պատուաւոր քաղաքացիներ
- Գրողներ այբբենական կարգով