Սեւ Պղպեղ
Սեւ պղպեղ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգութիւն | ||||||||||
|
||||||||||
Լատիներէն անուանում | ||||||||||
Piper nigrum
L.
| ||||||||||
|

Սեւ Պղպեղ (լատիներէն՝ piper nigrum), պղպեղագգիներու ընտանիքի պղպեղի ցեղի բազմամեայ, մագլցող բոյս։
Կենսաբանական Նկարագիր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ցողունը կիսափայտացած, բարակ, ճկուն (երկարութիւնը 10-12), հանգոյցներուն մէջ առաջացող օդային ատուենթիւ արմատներով։ Տերեւները պարզ են, ձուանման, հաստակեղեւ, հերթադիր։

Ծաղիկները՝ մանր, մոխրադեղնագոյն կամ սպիտակ, հաւաքուած ծաղկաբոյլի մը մէջ։
Պտուղը գնդիկանման, միասերմ կորիզապտուղ է (3-5 մմ տրամագծով), գոյնը՝ կանանչ, երբ կ'լլայ հասուն, կը կարմրի եւ երբ չոր՝ կ'ըլլայ սեւ։
Բոյսը միատուն Է, վայրի վիճակի մէջ՝ երկտուն։ Սերմերով բազմանալիս կը ծաղկէ 3-4-րդ տարիներու ընթացքին, իսկ վեկէթատիւ եղանակով՝ 5-6-րդ ամսուայ ընթացքին։ Ծաղկումը ռեմոնտանտ Է, պտուղը կը հասուննայ 5-10 ամիս յետոյ։
Հայրենիք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հայրենիքը Հնդկաստանն Է։ Կը մշակուի Հարաւ-Արեւելեան Ասիոյ, Արեւելեան Ափրիկէի, Ամերիկայի արեւադարձային շրջաններուն մէջ։
Մէկ բոյսի բերքատւութիւնը 0,6-1,5 կգ Է։ Բոյսը երաշտադիմացկուն չէ։ Լաւ կ'աճի բերրի, խոնաւ, ցամաքեցուած հողերուն վրայ։
Քիմիական կազմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կը պարունակէ պիպերին ալքալոիդ եւ եթերաիւղերը։ Կ'օգտագործուի որպէս համեմունք խոհարարութեան եւ սնունդի արդիւնաբերութեան մէջ։
Արտադրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2013-ին խոշորագոյն սեւ պղպեղ արտադրողները[1] (հազար թօներով) | ||
---|---|---|
Երկիր | Արտադրանք | |
![]() |
163 | |
![]() |
89 | |
![]() |
53 | |
![]() |
42 | |
![]() |
31 | |
473 |
Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения։ Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.։ Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0.
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Միաւորուած Ազգերու Պարէնի Եւ Գիւղտնտեսութեան Կազմակերպութիւն (FAOSTAT) http://faostat3.fao.org/browse/Q/QC/E