Սեն Արեւշատեան
Սեն Արեւշատեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 7 Յունուար 1928[1] |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն |
Մահացած է | 25 Յուլիս 2014[2] (86 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | պատմաբան, փիլիսոփայ, բանասէր |
Աշխատավայր | Մատենադարան[1] |
Ամուսին | Քնարիկ Տեր-Դավթյան? |
Երեխաներ | Աննա Արևշատյան? |
Սեն Սուրենի Արեւշատեան (կամ՝ Արեւշատյան, 7 Յունուար, 1928 – 25 Յուլիս, 2014)[3] հայ ակադեմիկոս, որուն գործը նուիրուած էր հին հայկական փիլիսոփայութեան եւ պատմութեան: Ան նաեւ մասնագիտացած էր միջնադարեան գրութիւններու եւ գիտական թարգմանութիւններու ոլորտին մէջ:[4] Իր հետազոտութիւնները յատկապէս կեդրոնացած էին 5րդ դարու փիլիսոփայ Դաւիթ Անյաղթին շուրջ:[5] Ան Մեսրոպ Մաշտոցի անուան Երեւանի Մատենադարանի տնօրէնն էր 1982 թուականէն 2007 թուական:
Արեւշատեան անդամ էր Փարիզի մէջ Միջազգային Արարատ Ակադեմիոյ 1993 թուականէն ի վեր, ինչպէս նաեւ անդամ էր Միջազգային Բնական եւ Ընկերային Գիտութիւններու Ակադեմիոյ: Ան հիմնադիրն ու ատենապետն էր Հայաստանի Մշակութային Հիմնադրամին (1986–1989), ինչպէս նաեւ պարգեւատրուած է Երեւանի Պատուաւոր Քաղաքացիի տիտղոսը:[6] Արեւշատեան պարգեւատրուած է Աշխատանքային Կարմիր Դրօշի Շքանշանը:
Գիտական գործերու ցանկ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- «Դավիթ Անհաղթ (Անյաղթ), Մեկնութիւն ի վերլուծականն Արիստոտելի» Երեւան 1967
- «Փիլիսոփայական գիտության ձեւավորումը հին Հայաստանում (V-VI-րդ դդ)» Երեւան - 1973
- «Արիստոտելը եւ հայ փիլիսոփայությունը։ Հոդվածների ժողովածու»
- «Դավիթ Անհաղթ», Երեւան - 1980
- «Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Երեւան - 1984
- «Հայ Փիլիսոփայության պատմություն։ Հին շրջան եւ վաղ միջնադար», Երեւան - 2007
- «Սուրբ Գրիգորի վարդապետությունը», Երեւան - 2007
- «Գրիգոր Տաթեւացի. Սողոմոնի առակների մեկնությունը», Երեւան - 2009
- Философские взгляды Григора Татеваци. Ер. - 1957 (ռուսերէն)
- Давид Непобидимый (Анахт). Определения философии - (ռուսերէն)
- Анания Ширакаци. Космография. Ер -1962 (ռուսերէն)
- Role of David the Invincible in the development of ancient Armenian philosophy, Երեւան -1980 (անգլերէն)
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek et al. Record #140133860 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=2152
- ↑ «Renowned scholar Sen Arevshatyan dies»։ Tert.am։ 25 July 2014
- ↑ Sen S. Arevshatyan, National Academy of Sciences of RA
- ↑ Editorial Board (2014)։ «Սեն Արեւշատյան [Sen Arevshatyan]»։ Patma-Banasirakan Handes (հայերեն) (2): 257–258։ ISSN 0135-0536
- ↑ Sen S. Arevshatyan Archived 2007-08-11 at the Wayback Machine.