Սամուէլ Գանթարեան
Արտաքին տեսք
| Սամուէլ Գանթարեան | |
|---|---|
| Ծնած է | 22 Սեպտեմբեր 1838[1][2] |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 25 Հոկտեմբեր 1908[1][2] (70 տարեկանին) |
| Մահուան վայր | Վենետիկ, Իտալիա[1][2] |
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Ուսումնավայր | Սուրբ Ղազար կղզու վանք?[1] |
| Մասնագիտութիւն | բառարանագիր, թարգմանիչ, ուսուցիչ և Խմբագիր |
| Աշխատավայր | Ս. Ղազար կղզի[1], Սամուէլ-Մուրատ Վարժարան[1], Մուրատ-Ռափայէլեան Վարժարան[1] և Բազմավէպ[1] |
| Երեխաներ | Աստղիկ Գանթարեան |
Հ. Սամուէլ Վրդ․ Գանթարեան (22 Սեպտեմբեր 1838[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 25 Հոկտեմբեր 1908[1][2], Վենետիկ, Իտալիա[1][2]), բառարանագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կ․ Պոլիս։ Փոքր հասակէն ուղարկուած է Վենետիկի Ս. Ղազար վանքը, ուր ստացած է կրթությիւնը։
1859 թուականին ընդունած է հոգևորական կոչում։ Իբրեւ ուսուցիչ կամ տեսուչ պաշտօնավարած է Վենետիկի, Կ. Պոլսոյ Մխիթարեան վարժարաններուն մէջ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարբերական մամուլի մէջ, յատկապէս «Բազմավէպ»ի, տպագրած է յօդուածներ։
Աշխատութիւններն են․
- «Տարերք հռետորական արուեստի» (երկասիրութիւն), Վենետիկ, Ս. Ղազար, 1875.․
- «Ալփոնսոսի Լամարդինեայ առաջին մտածութիւնք բանաստեղծականք» (Թարգմ. ), Վենետիկ, Ս. Ղազար, 1876,
- «Մեսիական», (Թարգմ., հեղինակ՝ Կլոպշտոկ գերմանացի քերթող), Վենետիկ, Ս. Ղազար, 1903,
- «Բառարան իտալերէն հայերէն», Վենետիկ, Ս. Ղազար, 1908.,
- «Բառարան Գաղղ-Հայ-Տաճկերէն», Բ. տպ. ճոխացեալ, Վենետիկ, 1912[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «Բառարան գաղղիերէն-հայերէն-տաճկերէն, Հայր Սամուէլ վարդապետ Գանթարեան»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2023-08-02