Աստղիկ Գանթարճեան

Աստղիկ Գանթարճեան
Ծննդեան անուն Աստղիկ Գանթարեան
Ծնած է 1852[1][2]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս[1][2]
Մահացած է 1 Մայիս 1884(1884-05-01)[1][2]
Մահուան վայր Կոստանդնուպոլիս[1][2]
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն
Ազգութիւն Հայ[1][2]
Մասնագիտութիւն դերասանուհի, երգչուհի
Աշխատավայր Վարդովեան թատրօն[1]
Ծնողներ հայր՝ Սամուէլ Գանթարեան

Աստղիկ Գանթարճեան (1852[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - 1 Մայիս 1884(1884-05-01)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2]), անդրանիկ հայ դերասանուհի։ Զաւակն էր Սահակ Գանթարճեանի, որ Կ. Պոլսոյ մէջ կառքերու գործարան ունէր, եւ քոյրը՝ հռչակաւոր դերասանուհի Սիրանոյշի։

Ծնած է Կ. Պոլիս, Բերա թաղին մէջ։ 1871-ին աւարտելով իր թաղի Օրիորդաց վարժարանը 16 տարեկան հասակով բեմ կը բարձրանայ Վերդեանի խումբին մէջ եւ առաջին անգամ կը խաղայ Մոլիէռի «Տօն Ժուան»ի մէջ, երկրորդ կնոջ դերը։ Իսկ երկրորդ թատերաշրջանի Մաղաքեանի թատերախումբը կը մտնէ, որուն խնամեալն էր Յակոբ Պալեան։ Կը սկսի խաղալ Միջագիւղի թատրոնին մէջ։ 1879-ին Սիրանոյշի հետ Տփխիս (Թիֆլիս) կը հրաւիրուի, խաղալով իշխան Ամատունիի խումբին մէջ։ Երկու տարի ետք, 1880-ի վերջերը կը վերադառնայ Կ. Պոլիս եւ կը սկսի խաղալ տեղական թատերախումբերուն մէջ։ Դերեր կատարած է Տփխիս, Զմիւռնիա, Պրուսա, Ատրիանուպոլիս, Սալոնիկ եւ այլ հայաբնակ գաւառաքաղաքներ։

Մահացած է Կ. Պոլիս, 16 Մայիս 1884-ին ստամոքսի հիւանդութեամբ եւ թաղուած՝ Բերայի գերեզմանատան մէջ։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.