Jump to content

Ռուբէն Մամուլեան

Ռուբէն Մամուլեան
անգլերէն՝ Rouben Mamoulian
Ծնած է 8 Հոկտեմբեր 1897(1897-10-08)[1][2][3][…]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[4]
Մահացած է 4 Դեկտեմբեր 1987(1987-12-04)[5][1][2][…] (90 տարեկանին)
Մահուան վայր Վուդլենդ Հիլզ, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն և  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն Հայ[4]
Ուսումնավայր Մոնտենի լիցեյ? և Մոսկուայի կայսերական համալսարան[4]
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, թատերական ռեժիսոր, բեմադրիչ և հեղինակ
Աշխատավայր Իսթմանի երաժշտական դպրոց?
Ծնողներ հայր՝ Zachary Mamoulian?, մայր՝ Virginia Kalantarian?

Ռուբէն Մամուլեան (անգլերէն՝ Roupen Mamoulian, 8 Հոկտեմբեր 1897(1897-10-08)[1][2][3][…], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[4] - 4 Դեկտեմբեր 1987(1987-12-04)[5][1][2][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկահայ բեմադրիչ, կը համարուի 20-րդ դարու աշխարհի մեծագոյն թատերական եւ սինեմայի բեմադրիչներէն մէկը։

Ռուբեն Մամուլեան ծնած է Թիֆլիսի մէջ (Վրաստան), 1897-ին, հայ մեծահարուստ ընտանիքի մէջ։ Ուսանած է Մոսքուայի եւ Լոնտոնի համալսարաններու իրաւաբանական կաճառներուն մէջ։ Որոշ ժամանակ յաճախած է Եւկենի Վախթանկովի թատերական սթիւտիոն։ 1920 թուականէն սկսեալ Լոնտոնի եւ Փարիզի, 1923 թուականէն՝ Նիւ Եորքի թատրոններուն մէջ իրականացուցած է շուրջ 60 տրամաթիքական եւ երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցութիւն ձգած են ամերիկեան թատրոնի եւ սինեմայի ձեւաւորման եւ զարգացման վրայ։ 1929 թուականէն սկսեալ նկարահանած է շարժանկարներ, որոնց մէջ իրագործած է շարք մը նորարարութիւններ։ 1964 թուականին կը գրէ եւ կը հրատարակէ մանկական Ապիկայլ գիրքը։ Կեանքի վերջաւորութեան ժամանակակից անգլերէնի թարգմանած է Շէյքսփիրի «Համլետը»: 1968 թուականին այցելած է Հայաստան։ Մահացած է 1987 թուականի Դեկտեմբեր 4 -ին Լոս Անճելըսի մէջ (Միացեալ Նահանգներ

Նորարարութիւնները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Առաջին անգամ օգտագործած է երկու խօսափողով ձայնագրումը եւ մոնթաժը մէկ ձայներիզի վրայ։ Առաջին անգամ է նկարահանած է սթիւտիոյէն դուրս, շարժական տեսագրիչով, օգտագործած է միաժամանակ քանի մը տեսագրիչ։ Քաղաքի փողոցները ֆիլմին մէջ է, որ առաջին անգամ հնչած է ձայնը քատրէն դուրս։ Բեքքի Շարփ շարժանկարը սինեմայի պատմութեան առաջին գունաւոր երկար շարժանկարն է։

«Ուրախ աւազակը»՝ 1936-ին Նիւ Եորքի սինեմայի քննադատներուն կողմէ համարուած է տարուայ լաւագոյն շարժանկարը։ «Արիւն եւ աւազ»՝ 1940-ին Վենետիկի ֆիլմի փառատօնին արժանացած է ժիւրիի յատուկ մրցանակի որպէս լաւագոյն գունաւոր շարժանկար։ 1980-ին Մամուլեանի անունը արձանագրուեցաւ է Պրոտւոէյի փառքի դահլիճին մէջ։ 1983-ին ստացած է ամերիկեան սինեմայի բեմադրիչներու բարձրագոյն՝ Կրիֆֆիթի մրցանակը սինեմայի ասպարէզին մէջ մեծագոյն աւանդի համար։ Մամուլեանի անունով աստղ տեղադրուած է Հոլիուտի փառքի ծառուղիին վրայ։

Թատերական Գործերը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ԹուականՖիլմի ԱնունԱրտադրութեան ընկերութիւնԴերերՆշումներ
1929ԾափահարութիւններParamountԷլլէն Մորկան
1931Քաղաքի փողոցները ParamountԿերի Քուփըր / Սիլվէա Սիտնի
1932Տոքթոր Ճեքիլը եւ պարոն ՀայտըParamountՖրետրիք Մարչ / Միրիամ Հոփքինզ
1932Սիրէ զիս այս գիշերParamountՄորիս Շէվալիէ / Ժանեթ Մաքտոնալտ
1933Քրիսթինա թագուհինMGMԿրէթա Կարպօ / Ճոն Կիլպըրթ
1933Երգ երգոցParamountՄարլէն Դիթրիխ / Պրայըն Էյհըրն
1934Մենք նորէն կ'ապրինք Samuel Goldwyn Co.Ֆրէտրիք Մարչ / Աննա Սթեն
1935Պեքքի ՇարփPioneer PicturesՄիրիամ ՀոփքինզFirst three-strip Technicolor film
1936Ուրախ աւազակըPickford-LaskyՆինօ Մարթինի / Իտա Լուբինօ / Լէօ Քարիլլո
1937Բարձր, Լայն եւ ԳեղեցիկParamountԻրէն Տիւն / Ռանտոլֆ Սքոթ/ Չարլզ Բիքֆորտ
1939Ուրախ աւազակըColumbiaՊարպարա Սթէնուիք ] / Ուիլյըմ Հոլտըն
1940Զօրոյի նշանը20th Century FoxԹայրըն Բաուըր / Լինտա ՏարնելլՉարլզ Պիքֆորտ
1941Արիւն եւ աւազ20th Century FoxԹայրըն Բաուըր / Լինտա Տարնելլ / Ռիթա ՀէյուորթTechnicolor film
1942Մատանիներ իր մատներուն վրայ20th Century FoxՃին Թիերնի / Հէնրի Ֆօնտա
1948Ամառնային ԱրձակուրդMGMՄիքի Ռունի / Կլորիա դը Հէվըն / Ոըալթր Հիւսթըն / Ակնէս Մուրհէտ / Ֆրէնք Մորկան / Մարիլին ՄէքսուելլTechnicolor film
1957Մետաքսէ գուլպաներMGMՖրետ Ասդեր / Սիտ ՉարիսMetrocolor film
ՀՀ փոստային նամականիշ Մամուլեանի նկարով (1997)‎
  1. 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 3 4 filmportal.de — 2005.
  3. 1 2 Brockhaus EnzyklopädieF.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 3 4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  5. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.