Jump to content

Ռոպըրթ Տը Նիրօ

Ռոպըրթ Տը Նիրօ
անգլերէն՝ Robert De Niro
Ծննդեան անուն անգլերէն՝ Robert Anthony De Niro
Ծնած է 17 Օգոստոս 1943(1943-08-17)[1][2][3][…] (82 տարեկան)
Ծննդավայր Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4] և Մենհեթըն, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ և  Իտալիա
Ազգութիւն իտալական ծագումով ամերիկացի?[5]
Մայրենի լեզու անգլերէն
Կրօնք Կաթոլիկութիւն
Ուսումնավայր Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա?, Սթրասպուրկի Թատրոնի եւ Շարժապատկերի Հիմնարկ, Little Red School House and Elisabeth Irwin High School?, HB Studio?, P.S. 41? և Հռոդոսի նախապատրաստական դպրոց?
Երկեր/Գլխաւոր գործ Տաքսու վարորդ?, Կնքահայրը 2?, The Untouchables?, Լավ տղաներ?, Raging Bull?, Կազինո?, Վախի հրվանդան?, Իռլանդացի?, Տապ?, Բրոնքսյան պատմություն?, Կատակերգության արքան?, Jackie Brown?, Հույսի շողերի հավաքածուն?, New York, New York?, Ծաղկի լուսնի սպանողներ?, Մի անգամ Ամերիկայում?, Եղնիկի որսորդ?, Awakenings?, Bang the Drum Slowly?, Ծանոթացեք ծնողների հետ?, Մալավիտա?, Brazil?, The Mission?, Hi, Mom!?, Ջոկեր?, Կեղծ գայթակղություն? և Mean Streets?
Տեսակ դրամա?, թրիլեր?, հոգեբանական թրիլեր ֆիլմ?, քրեական ֆիլմ?, էպիկական ֆիլմ?, գանգստերային ֆիլմ?, մարտաֆիլմ?, սպորտային ֆիլմ?, սարսափ ֆիլմ?, կոգեբանակն սարսափ ֆիլմ?, crime drama film?, ֆիլմ կողոպուտի մասին?, քրեական թրիլլեր?, նեո նուառ?, ռազմական ֆիլմ?, war drama?, historical drama film?, միստիկ ֆիլմ?, ֆիլմ նուար?, պատմական ֆիլմ?, կինոկատակերգություն?, վեստեռն? և ֆենթեզի ֆիլմ?
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, ժապաւէն արտադրող, Շարժապատկերի դերասանուհի, Հնչիւնաւորող, Հեռատեսիլի յայտագիրներ արտադրող, հեղինակ, թատրոնի դերասան, դերասան, թատերական պրոդյուսեր, Արտադրող, բեմադրիչ, պրոդյուսեր, գրագէտ և կինոսցենարիստ
Վարած պաշտօններ Քաննի շարժապատկերի փառատօնի յանձնաժողովի նախագահ
Անդամութիւն Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ
Ամուսին Դայեն Էբոթ? և Գրեյս Հայթաուեր?
Ծնողներ հայր՝ Ռոբերտ Դե Նիրո Ավ.?, մայր՝ Վիրջինիա Էդմիրալ?
Երեխաներ Դրենա դե Նիրո?, Raphael De Niro?[6], Elliot De Niro?, Julian De Niro? և Airyn De Niro?
Ստորագրութիւն

Ռոպըրթ Տը Նիրօ կրտսեր (17 Օգոստոս 1943(1943-08-17)[1][2][3][…], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4] և Մենհեթըն, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ) Ամերիկացի նշանաւոր դերասան, բեմադրիչ եւ արտադրիչ։

Ռոպըրթ Տը Նիրօյի նախնիները Իտալիայէն գաղթած են ԱՄՆ։ Անոր հայրը՝ Ռոպըրթ Տը Նիրօ աւագը յայտնի քանդակագործ ու նկարիչ էր։ Մայրը՝ Վիջինիա Ադմիրալը բանաստեղծուհի էր։ Անոնց ամուսնութիւնէն մէկ տարի անց կը ծնի Ռոպըրթ Տը Նիրօ կրտսերը։ Իսկ 3 տարի անց Տը Նիրօի ծնողները կ'ամուսնալուծուին։ Ռոպըրթ Տը Նիրօյի մանկութիւնը անցած է Մանհեթենի Գրինվիչ-Վիլլիջ շրջանին մէջ, որ երկար տարիներ կը համարուէր Նիւ-Եորքի գեղարուեստական եւ արտիսիտիկ պոհեմիայի բնակավայր։ Սպիտակ մաշկ ունենալու պատճառով իրէն կ'անուանեն «Պոպպի-Կաթ»։ 10 տարեկան հասակին ան խաղաց իր առաջին դերը «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական բեմադրության մեջ, հանդես գալով առիւծի կերպարով։ Մի քանի տարի ընդհանուր կրթութեամբ դպրոցի մէջ ուսանելէն յետոյ մօր նախաձեռնութըամբ կը տեղափոխուի Նյիւ-Եորքի Ֆիորելլո Լա Կարդիայի անուան երաժշտութեան, արուեստի եւ կատարողական վարպետութեան բարձրագոյն մասնաւոր դպրոցը ուսանելու, ուր սորուած են նաեւ Ալ Պաչինոն։

Անոր խաղացանկը կը հասնի մօտ 80 ֆիլմի։ Յայտնի բեմադրիչ Մարտին Սկորսեզէ-ի սիրուած դերասանն է եւ խաղցած է անոր ֆիլմերէն շատերուն մէջ։ ամէնէն նշանաւոր ֆիլմերն են

տարեթիւըֆիլմի անուանումըբնօրինակ անուանումըհերոսըբեմադրիչխաղընկերներ
1974«Կնքահայրը 2»The Godfather Part IIերիտասարդ Վիտո ԿոռլեոնէՖրենսիս Ֆորտ ՔոփոլաԱլ Փաչինօ
1976«Թաքսիի վարորդ»Taxi DriverԹրեվիս ՊիկլՄարթին ՍքորսեզէՃուտի Ֆոսթըր
Հարվի Քեյթլ
1976«Վերջին մակնատը»The Last TycoonՄոնրո ՍթարԷլիա ՔազանՃէք Նիքըլսըն
Ռոբերտ Միտչեմ
Թոնի Քերթիս
Անժելիկա Հյուսթոն
1978«Եղնիկներու որսորդը»The Deer HunterՄիխայիլ ՎրոնսկիՄայքլ ՉիմինոՄերիլ Սթրիփ
1980«Կատղած ցուլ»Raging BullՃեյք ԼաՄոտտաՄարթին ՍքորսեզէԿո Պեշի
1981«Խոստովանութեան գաղտնիքները»Raging Bullմոնսինեոր Դեսմոնդ ՍպելլասիՈւլու ԳրոսբարդՌոբերտ Տիւվալ
1984«Անգամ մը Ամերիկայի մէջ»Once Upon a Time in AmericaԴեւիդ Աարոնսոն, ձախլիկՍերժիո ԼեոնեՃեյմս Վուդս
Ուիլյամ Ֆորսայթ
Ճո Պեշի
Տեննի Այելլո
1987«Անձեռնմխելիները»The UntouchablesԱլ ԿապոնեՊրայան դե ՓալմաՇոն Քոնների
Քեւին Քոսթներ
1987«Հրեշտակի սիրտը»Angel HeartԼուիս ՍայֆերԱլան ՓարքերՄիքի Ռուրկ
1989«Մենք հրեշտակներ չենք»We’re No AngelsՆեդՆիլ ՋորդանՇոն Փեն
1990«Լաւ տղաներ»GoodfellasՋիմմի ԿոնվեյՄարթին ՍքորսեզէՃո Պեշի
1990«Արթնացում»AwakeningsԼեոնարդ ԼոուվՊեննի ՄարշալՌոպին Ուիլյամս
Մաքս ֆոն Սյուդով
1991«Վախի հրուանդանը»Cape FearՄաքս ՔեյդիՄարթին ՍքորսեզէՆիկ Նոլթի
Ջեսիկա Լենգ
Գրեգորի Պեկ
Ռոբերտ Միտչեմ
1992«Գիշեր եւ քաղաք»Night and the CityՀարրի ՖապիանԻրուին ՈւինկլերՃեսիքա Լենկ
Էլի Ուոլլակ
1993«Կատղած շունը եւ Կլորին»Mad Dog and GloryՈւեյն ԴոբիՃոն ՄաքնոութոնԲիլ Մյուռեյ


Ումա Թուրման

1993«Պրոնքսյան պատմություն»A Bronx TaleԼորենցո ԱնելլոՌոպըրթ Տը Նիրօ
1994«Մերի Շելլիին Ֆրանկենշտայնը»Mary Shelly’s FrankensteinհրեշՔենեթ ՊրանաՔենեթ Պրանա


Հելենա Պոնեմ Քարթըր

1995«Քազինօ»CasinoՍեմ ՌոտստայնՄարթին ՍքորսեզէՇերոն Սթոուն
Ճո Պեշի
Ճեյմս Վուդս
1995«Հակամարտութիւն»HeatՆիլ ՄակկոլիՄայքլ ՄանԱլ Փաչինօ
Վել Քիլմեր

Նատալի Փորտման
Ճոն Վոյթ

1996«Քնացածները»Sleepersհայր ՊոպիԲարի ԼեւինսոնՏասթին Հոֆման
Պրեդ Փիթ

Քեւին Բեյքոն

1996«Մարվինի սենյակը»Marvin’s Roomբժիշկ ՈւոլլիՋերրի ԶեքսԼեոնարդո ԴիԿապրիո
Մերիլ Սթրիփ

Դայան Քիթոն

1997«Ոստիկանները»Cop Landլտն. Մո ՏիլդենՃեյմս ՄենգոլդՍիլվեստր Ստալոն
Հարվի Քեյթլ

Ռեյ Լիոտա

1998«Ռոնին»RoninՍեմՃոն ՖրանկենհայմերԺան Ռենո
1999«Վերլուծէ՜ աս»Analyze ThisՊոլ ՎիտտիՀարոլդ Ռեմիս
2000«Ծանոթացեք ծնողներուն հետ»Meet the ParentsՃեք ՊեռնսՃեյ ՌոաչՊեն Սթիլեր
2004«Ծանոթացեք Ֆաքերներուն հետ»Meet the FockersՃեք ՊեռնսՃեյ ՌոաչՊեն Սթիլեր
Տասթին Հոֆման
Բարբարա Սթրեյզենդ
2009«Բոլորը լաւ են»Everybody's FineՖրենկ ԿուտԿիրկ ՃոնսՔեյթ Բեքինսեյլ
Դրյու Բերիմոր
2010«Ծանոթացեք Ֆաքերներուն հետ 2»Little FockersՋեք ԲեռնսՓոլ ՎայցԲեն Սթիլեր
Դասթին Հոֆման
Ջեսիկա Ալբա
Բարբարա Սթրեյզենդ
Օուեն Ուիլսոն
2012«Յոյսի շողերու հավաքածուն»Silver Linings PlaybookՓեթրիք "Փեթ" Սոլիտանո ԱվագՏեվիտ Օ. ՌասսելլՊրեդլի Քուփեր
Ճենիֆեր Լոուրենս
Ճեքի Ուիվեր
Անուփամ Քհեր
Քրիս Թաքեր

Մրցանակներ եւ փաստեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2 անգամ արժանացած է «Օսքար» կինոմրցանակին, 1975 թուականին լաւագոյն երկրորդական դերասան անուանակարգին մէջ «Կնքահայրը 2» ֆիլմին համար եւ 1980 թուականին լաւագույն դերասան անուակարգում «Կատղած ցուլ» ֆիլմին համար, որուն համար ստացած է նաեւ «Ոսկեէ Կլոբուս» կինոմրցանակ։ Եւս մէկ Ոսկէ կլոբուս ստացած է 2011 թուականին կինեմատոգրաֆիայի մէջ (Cinematography) ունեցած աւանդի համար։ Ընդհանուր առմամբ արժանացած է 31 տարբեր կինոմրցանակներու Ամերիկեան բոլոր ժամանակներու 100 լաւագոյն ֆիլմերու ցանկին մէջ առկայ է անոր մասնակցութեամբ 5 ֆիլմ, իսկ 250 լավագոյն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկին մէջ 8 ֆիլմ։ Ռոպըրթ Տը Նիրօն գլխաւորած է 2011 թուականի Քաննի կինոփառատոնի ժիւրին։

Ռոպըրթ Տը Նիրօի մասնակցութեամբ ֆիլմերու ընդհանուր շահոյթը կը գերազանցէ 2 միլիարդ տոլլարը։ 2011 թուականի Սեպտեմբեր ամսուան դրութեամբ անոր ամէնէն շահութաբեր ֆիլմերը յետեւալներն են.

  • «Ծանոթութիւն Ֆաքերների հետ» - 576 միլիոն տոլլար
  • «Ծանոթութիւն ծնողների հետ» - 330 միլիոն տոլլար
  • «Հակամարտութիւն» - 187 միլիոն տոլլար
  • «Վախի հրուանդանը» - 182 միլիոն տոլլար
  • «Վերլուծէ՜ աս» - 177 միլիոն տոլլար

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 Brockhaus EnzyklopädieF.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118823930 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. https://www.niaf.org/niaf_event/robert-de-niro-sophia-loren-tommy-mottola-honored-at-the-niaf-27th-anniversary/
  6. Notable Names Database — 2002.