Մարթին Սքորսեզէ

Jump to navigation Jump to search
Մարթին Սքորսեզէ
անգլերէն՝ Martin Scorsese
Martin Scorsese Berlinale 2010.jpg
Մարթին Սքորսեզէ
Ծննդեան անուն իտալ.՝ Martin Marcantonio Luciano Scorsese
Ծնած է 17 Նոյեմբեր 1942
Ծննդավայր Քուինս, Նիւ Եորք
Քաղաքացիութիւն Իտալացի
Կրօնք Կաթոլիկութիւն
Ուսումնավայր Թիշչ արվեստի դպրոց
Ազդուած է Հովարդ Հոուքս[1]
Մասնագիտութիւն ժապաւէն արտադրող, կինոդերասան, ժապաւէնի բեմադրիչ, սցենարիստ, մոնտաժող, հնչյունավորող, հեռուստառեժիսոր
Աշխատավայր 1959 -
Վարած պաշտօններ Կաննի կինոփառատոնի հանձնաժողովի նախագահ
Պարգեւներ եւ
մրցանակներ
Օսկար լավագույն ռեժիսորի համար Փրայմթայմ Էմմի մրցանակ Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ Ճշմարդության Լույս մրցանակ Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ «Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր AFI կյանքի նվաճումներ մրցանակ Կայսերական մրցանակ Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր Ոսկէ Երկրագունդ Britannia Awards Ոսկե արմավենի Ոսկե արջ Կաննի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար Արծաթե առյուծ Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար Grammy Award for Best Music Film «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար BAFTA Award for Best Adapted Screenplay Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար BAFTA Academy Fellowship Award Արվեստում Ավստրիայի արքայազնի մրցանակ Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա
Անդամութիւն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ամուսին Լառեին Մարի Պռենան
Իզպելա Ռոսելինի
Հելեն Մորիս
Ճուլիա Քամերոն
Պարպարա Տէ Ֆինա
Ծնողներ հայր՝ Charles Scorsese, մայր՝ Catherine Scorsese
Երեխաներ Cathy Scorsese, Francesca Scorsese եւ Domenica Cameron-Scorsese

Մարթին Սքորսեզէ (անգլերէն՝ Martin Marcantonio Luciano Scorsese, 17 Սեպտեմբեր 1942, Քուինզ, Նիւ Եորք, Միացեալ նահանգներ), ամերիկացի յայտնի բեմադրիչ, փրոտիւսըր եւ սենարիստ[2]։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մարթին Սքորսեզէն ծնած եւ մեծցած է Միացեալ Նահանգներու Նոր-Եորք քաղաքին մէջ։ Անոր ծնողքին երկրորդ մասնագիտութիւնը դերասան էր։ Հայրը՝ Շարլ Սքորսեզէն նաեւ հագուստի վաճառող էր, իսկ մայրը՝ Քեթրին Սքորսեզէն դերձակ։ Անոր հօր նախնիները գաղթած էին Իտալիաէն, Սիկիլիայի Փալերմօ քաղաքէն։ Անոր ծնողքը կաթոլիկ էին, ան մեծցած է խիստ կաթոլիկական ընտանիքին մէջ եւ փոքր ժամանակ շատ շփում չէ ունեցած իր տարիքի երեխաներուն հետ։ Անոր մեծ եղբայրը անոր յաճախ է տարած սինեմա, ուր ալ ծնած է անոր մեծ սէրը սինեմայի հանդէպ։

Ծառայած է Միացեալ Նահանգներու բանակի ծովային հետեւակներու շարքերուն մէջ, աշխատելով որպէս խոհարար։ Ծառայութիւնը աւարտելէն յետոյ սորված է Նոր-Եորքի համալսարանին մէջ։ Այդ համալսարանին մէջ սորվելու տարիներուն ալ սկսած է նկարահանել կարճամեթրաժ ֆիլմեր։

Սքորսեզէն 5 անգամ ամուսնացած եղած է։ Առաջին կինը Լարինա Մարի Պրեննան էր, որմէ ունեցած է դուստր մը՝ Քաթարինէ։ Երկրորդ կինը՝ Ճուլիա Քէմերոնը, որմէ նոյնպէս ունեցած է աղջիկ մը։ Երրորդը դերասանուհի Իզապելլա Ռոսսելինին էր, որուն հետ ամուսանցած էր 1979 թուականին եւ բաժնուած՝ 1983-ին։ Չորրորդ անգամ ամուսնացած եղած է բեմադրիչ Պարպարա Տէ Ֆինային հետ՝ 1985-1991 թ.։ 1999 թուականէն մինչ օրս ամուսնացած է Հելէն Մորրիսի հետ, անոնք ունին աղջիկ մը։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Առաջին բեմադրիչական աշխատանքը 1959 թուականին «Վեզուվ» կարճամեթրաժ ֆիլմն էր, որուն յաջորդեցին 4-5 կարճամեթրաժ ֆիլմեր։ Առաջին լիամեթրաժ ֆիլմը նկարահանած է 1967 թուականին «Ես կը զանգեմ առաջինը» խորագիրով, սակայն ֆիլմի նկարահանումներու աւարտէն յետոյ կ՚որոշէ այն վերանուանել «Ո՞վ կը թակէ իմ դուռը» անունով։ Ֆիլմին մէջ հանդէս կու գայ ապագային յայտնի դերասան Հարվի Քէյթլը, որ կը խաղայ նաեւ անոր միւս քանի մը ֆիլմերուն մէջ։

Առաջին յաջողուած աշխատանքը կարելի է նկատել «Չար փողոցներ» ֆիլմը, ուր Հարվի Քէյթլի կը միանայ եւս շատ յայտնի դերասան մը, այդ ֆիլմին մէջ նորեկ Ռոպըրթ Տը Նիրօ, որ մինչ այդ աշխատաց էր Պրայըն տէ Փալմայի հետ։ Յաջորդ ֆիլմերէն մէկուն՝ «Ալիսան հոս այլեւս չ՚ապրիր» գլխաւոր դերակատարուհի Էլլէն Պերսթինը Օսքար կը ստանայ Օսքար լաւագոյն դերասանուհիի համար անուանակարգին մէջ։

1977 թուականին Մարթին Սքորսեզէ կը նկարահանէ իր ամենայայտնի ֆիլմերէն մէկը՝ «Թաքսիսթը», որուն գլխաւոր դերը փայլուն ձեւով կը կատարէ Ռոպըրթ Տը Նիրօ, դառնալով այդ դերասանի լաւագոյն դերակատարումներէն մէկը։

1988 թուականին Նիքոս Քազանթաքիսի գրուածքի հիման վրայ նկարահանած «Քրիստոսի վերջին փորձութիւնը» ֆիլմը կը դառնայ համաշխարհային սինեմայի ամենասքանտալային աշխատանքներէն մէկը, քննադատուելով նաեւ եկեղեցւոյ կողմէն։ Շատ բարձր կը գնահատուի անոր 1990 թուականին նկարահանուած «Փառաւոր տղաներ» կենկսթըրական ֆիլմը, որ մշտապէս կը ներառուի բարձրակարգ կենկսթըրական ֆիլմերու վարկանիշային ցանկերուն մէջ։ 2002 թուականին էքրան կը բարձրանայ անոր լաւագոյն գործերէն մէկը՝ Նոր-Եորքի աւազակախումբերը (գլխաւոր դերերուն մէջ Լէոնարտօ Տի Քափրիօ, Տանիէլ Տէյ-Լիւիս, Քեմերըն Տիազ), որու համար ան կը ստանայ Ոսկէ Կլոպիւս լաւագոյն բեմադրիչի համար մրցանակը։

2006 թուականին Ուրացողները (գլխաւոր դերերով Ճէք Նիքըլսըն, Լէօնարդօ Տի Քափրիօ, Մէթ Տայմըն, Մարք Ուոլպըրկգ, Ալէք Պոլտուին, Մարթին Շին) ֆիլմի համար կը ստանայ Օսքար մրցանակ Օսքար լաւագոյն բեմադրիչի համար անուանակարգին մէջ եւ Ոսկէ Կլոպիւս լաւագոյն բեմադրիչի համար։ Սքորսեզէի սիրած դերասաններն են Ռոպըրթ Տը Նիրոն, Լէօնարտօ Տի Քափրիոն, որոնք հանդէս եկած են անոր շատ ֆիլմերուն մէջ։ Անոր ֆիլմերուն մէջ յաճախ կը նկարահանուին նաեւ Հարվի Քէյթլը, Ուիլիըմ Տեֆոն, Ճօ Փեշին, Ճուտի Ֆոսթըրը։

Մրցանակներ եւ փաստեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ընդհանուր թիւով 90 սինէ-մրցանակ ստացած է եւ ներկայացուած եղած է եւս 72 մրցանակի, այդ թիւին մէջ Օսքար, Ոսկէ Կլոպիւս, Ոսկէ Արմաւենիի ճիւղ, Կրէմմի, Վենետիկի ֆիլմի փառատօնի մրցանակ, Ոսկէ Արջ, GILDA, BAFTA եւ այլ մրցանակներ։

Ամերիկեան բոլոր ժամանակներու 100 լաւագոյն ֆիլմերու ցանկին վրայ առկայ է անոր 4 ֆիլմ։

Ամերիկեան բոլոր ժամանակներու 10 լաւագոյն ֆիլմեր ըստ 10 ժանրերու ցանկին վրայ ընդգրկուած է անոր 2 ֆիլմ՝ «Կատղած ցուլ» որպէս լաւագոյն մարզական ֆիլմ եւ «Փառաւոր տղաներ» ֆիլմը լաւագոյն կենկսթըրական ֆիլմերու ցանկին 2-րդ տեղը, զիջելով միայն հանրայայտ «Կնքահայրը» ֆիլմին։ IMDb վարկածի 250 լաւագոյն ֆիլմերու ցանկին վրայ ներկայացուած է 6 ֆիլմով։

Ֆիլմերը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ընդհանուր թիւով 50-է աւելի ֆիլմերու բեմադրիչ է, 13 ֆիլմի սենարիոյի հեղինակ, 40 ֆիլմի փրոտիւսըր։ Որպէս դերասան հանդէս եկած է 13 ֆիլմերու մէջ։ Առաւել նշանաւոր ֆիլմերն են

Տարեթիւ ֆիլմի անուանում բնօրինակ անուանում դերասաններ
1973 Չար փողոցներ Mean Streets Ռոպըրթ Տը Նիրօ
Հարվի Քեյթլ
1974 Ալիսան այլեւս հոս չ՚ապրիր Alice Doesn’t Live Here Anymore Հարվի Քեյթլ
Էլլեն Բերստին
Ջուդի Ֆոսթեր
1976 Թաքսիսթը Taxi Driver Ռոպըրթ Տը Նիրօ
Հարվի Քեյթլ
Ջուդի Ֆոսթեր
Մարտին Սկորսեզե
1977 Նոր-Եորք, Նոր-Եորք New York, New York Ռոպըրթ Տը Նիրօ
Լայզա Մինելլի
1980 Կատղած ցուլ Raging Bull Ռոպըրթ Տը Նիրօ
Ջո Պեշի
1986 Դրամներու գոյնը The Color of Money Փոլ Նյուման
Թոմ Քրուզ
Ջոն Թուրթուրո
Ֆորեսթ Ուայթաքեր
1988 Քրիստոսի վերջին փորձութիւնը The Last Temptation Of Christ Ուիլյամ Դեֆո
Հարվի Քեյթլ
1990 Փառավոր տղաներ Goodfellas Ռոպըրթ Տը Նիրօ
Ջո Պեշի
Ռեյ Լիոտա
1991 Վախի հրուանդանը Cape Fear Ռոպըրթ Տը Նիրօ
Նիկ Նոլթի
Ջեսիկա Լենգ
Գրեգորի Պեկ
1993 Անմեղութեան դարաշրջան The Age of Innocence Տանիէլ Տէյ-Լիւիս
Միշել Պֆայֆեր
1995 Քազինօ Casino Ռոպըրթ Տը Նիրօ
Ջո Պեշի
Շերոն Սթոուն
Ջեյմս Վուդս
1997 Քունտուն Kundun
1999 Մեռածներին հարություն տալով Bringing Out the Dead Նիկոլաս Քեյջ
Ջոն Գուդման
Մարտին Սկորսեզե
2002 Նյու Յորքի ավազակախմբերը Gangs of New York Լէօնարտօ ՏիՔափրիօ
Տանիէլ Տէյ-Լիւիս
Քեմերոն Դիազ
2004 Աւիաթոր The Aviator Լէօնարտօ ՏիՔափրիօ
Ալեք Բոլդուին
Ուիլյամ Դեֆո
Ջուդ Լոու
Քեյթ Բլանշետ
Քեյթ Բեքինսեյլ
2006 Ուրացողները The Departed Լէօնարտօ ՏիՔափրիօ
Ջեք Նիկոլսոն
2010 Անիծուածներու Կղզին Shutter Island Լէօնարտօ ՏիՔափրիօ
Բեն Քինգսլի
2011 Հիւգո Hugo
2012 Իռլանտացին The Irishman Ռոպըրթ Տը Նիրօ
2013 Լռութիւն Silence Տանիէլ Տէյ-Լիւիս
Բենիսիո դել Տորո

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

IMDB Մարթին Սքորսեզէի փրոֆիլ

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]