Jump to content

Ռիշար Ժերանեան

Ռիշար Ժերանեան
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Richard Hatchadour Djéranian[1]
Ծնած է 17 Յուլիս 1921(1921-07-17)[2][3][4]
Ծննդավայր Սեբաստիա[1]
Մահացած է 10 Հոկտեմբեր 2019(2019-10-10)[5][1] (98 տարեկանին)
Մահուան վայր Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[1]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[5]
Ազգութիւն Հայ[4]
Ուսումնավայր Ժիւլիան Ակադեմիա
Աքատեմի տը լա Կրանտ Շոմիէր[4]
Մասնագիտութիւն գեղանկարիչ, գծագրիչ

Ռիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանեան (ֆրանսերէն՝ Richard Jeranian, 17 Յուլիս 1921(1921-07-17)[2][3][4], Սեբաստիա[1] - 10 Հոկտեմբեր 2019(2019-10-10)[5][1], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[1]), հայ նկարիչ։

Ռիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանեանը ծնած է Սեբաստիա, 17 Յուլիս 1921-ին: 7 տարեկանէն ապրած է Ֆրանսա։

1938-1942 թուականներուն ուսանած է Մարսէյլի գեղարուեստի դպրոցին մէջ,1946-1948 թուականներուն` Փարիզի Գրան-Շոմիեր եւ Ժիւլեան ակադեմիաներուն մէջ[6]։

Ստեղծագործական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Վենետիկ, 2008, թուղթ, խառն տեխնիկա, գունաւոր վիմագրութիւն, 63x48/90,5x63 սմ

Ժերանեանը ստեղծեր է հիմնականօրէն ռիալիստական բնապատկերներ, նաթիւրմորներ, կրաֆիք կառուցուածքներ composition, կանանց մարմնապատկերներ։

  • Ինքնադիմանկար, 73x60 սմ, 1953 թ.
  • Ընկերները, 100x81 սմ, 1967 թ.
  • Մարմարաշէնի վանքը, 92x73 սմ, 1992 թ.
  • Քրիստոսի մուտքը Անի, 92x73 սմ, 1973 թ.
  • Ախթամար, 60x50, 2003 թ.
  • Տաթեւի վանքը, 60x55 սմ, 2002 թ.
  • Հաղպատի վանքը, 60x55, 2001 թ.
  • Անիի աւերակները, 60x55 սմ, 1965 թ.
  • Նորավանք, 60x55 սմ, 1995 թ.
  • Լենինականի երկրաշարժը, 1988 թ.
  • Տրոյական ձի, 60x55 սմ, 2002 թ.

Բնապատկերներ

  • «Օնֆլեորի նաւահանգիստը», 1958 թ., ՀԱՊ
  • «Փարիզի կամուրջները», 1963 թ.
  • «Տաթեւի վանքը», 1967 թ.
  • «Անիի ավերակները», 1968 թ.
  • «Նորմանդական բնապատկեր», 1982 թ.
  • Աշնանային բնապատկեր, 81x65 սմ, 1958 թ.
  • Նոթր-Տամի կամուրջները, 92x73 սմ, 1963 թ.
  • Փարիզի Նոթր-Տամը ձմռան, 92x73 սմ, 1956 թ.

Նաթիւրմորներ՝

  • «Արեւելեան ծաղկեփունջ», 1966 թ.
  • «Սպանական նաթիւրմոր», 1972 թ.

Ժերանեանի արուեստին մէջ որոշակի տեղ ունին հայրենի բնութիւնն ու յուշարձանները։ Յաճախ այցելեր Է Հայաստան։

Անհատական ցուցահանդէսներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ցուցադրուեր է Փարիզի Անկախներու, Աշնանային եւ այլ սալոններուն, «Արուեստները Եւրոպայի մէջ» Պրիւքսէլ, «Եւրոպայի Կրաֆիքան» Մոնաքօ եւ այլ ցուցահանդէսներուն։ Ունեցեր է շուրջ 50 անհատական ցուցահանդէսներ (Ֆրանսա, ԱՄՆ, Զուիցերիա, Իտալիա, Իրան, Լիբանան, Մոսկուա), Նովոսիբիրսկ, Երևան (1964, 1969, 1979), Գյումրի, Դիլիջան, արժանացեր շարք մը միջազգային մրցանակներու։ Երիտասարդութեան եւ ուսանողներու համաշխարհային I (1947, Բրակ եւ VI (1957, Մոսկուա փառատօներու դափնեկիր է[7]։

  • 1953 թ. Փարիզ, Ռոմէո Ժուլիէլթ պատկերասրահ
  • 1957 թ. Փարիզ, Ror Vomar պատկերասրահ
  • 1958 թ. Պէյրութ, Arcades պատկերասրահ
  • 1958 թ. Մարսէյլ, Ժուվեն պատկերասրահ
  • 1959 թ. Մարսէյլ, Ռեպուլ պատկերասրահ
  • 1959 թ. Փարիզ, Gerard Mourgue պատկերասրահ
  • 1960 թ. Թեհրան, Ակումբ պատկերասրահ
  • 1960 թ. Պէյրութ, Des Arcades պատկերասրահ
  • 1961 թ. Ժընեւ, Գանզոնի պատկերասրահ
  • 1961 թ. Փարիզ, Framond պատկերասրահ
  • 1963 թ. Ժընեւ, Գանզոնի պատկերասրահ
  • 1963 թ. Փարիզ, Մոնթէ Գառլօ պատկերասրահ
  • 1964 թ. Պէյրութ, Պատկերասրահ Մէկ
  • 1964 թ. Երեւան, Հայաստանի նկարիչներու միութիւն
  • 1964 թ. Լենինական
  • 1965 թ. Վաշինկթոն, Ճէյսըն պատկերասրահ
  • 1965 թ. Պէյրութ, Կասիա պատկերասրահ
  • 1966 թ. Դեպ
  • 1967 թ. Ռեն, Ռատիոտուն
  • 1967 թ. Միւնիխ
  • 1967 թ. Պէյրութ, Կասիա պատկերասրահ
  • 1968 թ. Դիլիջան
  • Jeranian, Paris, 1983
  • Խաչատրեան Շահեն, Ֆրանսահայ կերպարուեստ, Ե., 1981, Էջ 102-103։
  • Richard Jeranian, 60 ans de peinture ecolutive

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]