Նինա Կարսոյեան
Նինա Կարսոյեան | |
---|---|
Ծնած է | 11 Ապրիլ 1923[1][2] (98 տարեկան) |
Ծննդեան վայր | Փարիզ |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Գործունէութեան ոլորտ | պատմութիւն |
Կրթութիւն |
Բրին Մար քոլեջ? Քոլումպիա Համալսարան |
Ազգութիւն | Հայ |
Տիրապետած լեզուներ | անգլերէն |
Նինա Գէորքի Կարսոեան (11 Ապրիլ 1923[1][2], Փարիզ), պատմաբան, արեւելագէտ։ Պատմական գիտութիւններու դոքթոր (1958)։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Նինա Գարսոեանը ծնած է Փարիզի մէջ՝ Ռուսաստանէն արտագաղթած հայ ընտանիքի մէջ[3]: 1933 թուականին ընտանիքին հետ բնակութիւն հաստատած է Նիւ Եորքի մէջ։ 1939 թուականին ընդունուած է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգին մէջ գործող կանանց Բրին Մօր քոլեճը եւ աւարտած 1943 թուականին՝ անտիկ հնէաբանի բակալավրի աստիճանով[3]։ 1946 թուականին Գոլումպիայի համալսարանին մէջ ստացած է մագիստրոսի, իսկ 1958 թուականին՝ դոքթորի աստիճան՝ Բիւզանդիայի, Մերձաւոր Արեւելքի եւ Հայաստանի պատմութեան գիծով[3]։ Երկար տարիներ վարած է Գոլումպիայի համալսարանի հայագիտութեան եւ Բիւզանդիայի պատմութեան ամբիոնը։ Նինա Գարսոեանը պաշտօնավարած է նաեւ որպէս Փրինսթոնի համալսարանի Բարձրագոյն դպրոցի դեկան, այսպիսով դառնալով առաջին կինը, որ զբաղեցրած է այդ պաշտօնը[4]։ Երկու անգամ ընտրուած է Ֆորդի հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի անդամ[3]։ Ն. Գարսոեանը կը հանդիսանայ Սմիթ քոլեճի բրոֆեսոր[4], ինչպէս նաեւ Գոլումպիայի համալսարանի պատուաւոր բրոֆեսոր[4]։ Ամերիկեան միջնադարագէտներու ակադեմիայի իսկական եւ Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ է[3]։ Փարիզի մէջ լոյս տեսնող հայագիտական «Revue des études arméniennes» հանդէսի գլխաւոր խմբագիրն է։
Գիտական հետաքրքրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Նինա Գարսոեանի աշխատութիւնները կը վերաբերին միջնադարեան Հայաստանի, Հայոց Եկեղեցի պատմութեանը, աղբիւրագիտութեանը եւ մշակոյթին, հայ-բիւզանդական, հայ-պարսկական, պարսկա-բիւզանդական յարաբերութիւններուն, հայ ազգային ինքնագիտակցութեան ձեւաւորման հարցերուն, Պավլիկեան շարժմանը: Անգլերէն թարգմանուած է Փավստոս Բիւզանդի «Պատմութիւն հայոց», Նիկողայոս Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանին մէջ» եւ Հակոբ Մանանդեանի «Հայաստանի առեւտուրի եւ քաղաքներու մասին...» եւ այլ հեղինակներու աշխատութիւնները[5][6]։
Աշխատութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Nina Garsoïan, The Paulician heresy: A study of the origin and development of Paulicianism in Armenia and the eastern provinces of the Byzantine empire, The Hague: Mouton, 1967.
- Nina Garsoïan, East of Byzantium: Syria and Armenia in the formative period, Washington: Dumbarton Oaks, 1982.
- Nina Garsoïan, Armenia between Byzantium and the Sasanians, London: Variorum Reprint, 1985.
- Nina Garsoïan, Mémorial Sirarpie Der Nersessian, Paris, 1992.
- Nina Garsoïan, Jean-PierreMahé, Des Parthes au Califat: quatre lecons sur la formation de l'identitè arménienne, Paris: De Boccard, 1997.
- Nina Garsoïan, L' église Arménienne et le grand schisme d'orient, Lovanii: Peeters, 1999.
- Nina Garsoïan, Church and culture in early medieval Armenia, Aldershot [u.a.]: Ashgate Variorum, 1999.
- Nina Garsoïan, Studies on the formation of Christian Armenia, Farnham: Ashgate Variorum, 2010.
- Nina Garsoïan, Interregnum: introduction to a study on the formation of Armenian identity (ca 600 - 750), Lovanii: Peeters, 2012.
Թարգմանութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- The epic histories attributed to P'awstos Buzand transl. and commentary by Nina G. Garsoian, Cambridge, Mass.: Harvard Univ. Press, 1989.
- Hakob Manandyan, The trade and cities of Armenia in relation to ancient world trade, Transl. from the 2. rev. ed. by Nina G. Garsoian, 1965
- Aram Ter-Ghewondyan, The Arab emirates in Bagratid Armenia, Transl. by Nina G. Garsoïan, Lisbon: Livraria Bertrand, 1976.
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 (unspecified title)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Պաշտօնական կայքէջ «Mazda Publishers»
- ↑ 4,0 4,1 4,2 Association Culturelle Arménienne de Marne-la-Vallée (France) (ֆր.)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ Nina G. GArsoian (n.1923)
Արտաքին Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|