Ներսէս Ակինեան
Ներսէս Ակինեան | |
---|---|
Ծնած է | 10 Սեպտեմբեր 1883[1][2][3] |
Ծննդավայր | Արտուին, Քութայիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2][3] |
Մահացած է | 28 Հոկտեմբեր 1963[3] (80 տարեկանին) |
Մահուան վայր | Վիեննա, Աւստրիա[3] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Աւստրիա |
Ազգութիւն | Հայ[2][3] |
Մասնագիտութիւն | եկեղեցական պատմաբան, պատմաբան, բանասէր, ձեռագրագետ |
Աշխատավայր | Հանդէս Ամսօրեայ[2] |
Հայր Ներսէս Վրդ․ Ակինեան (10 Սեպտեմբեր 1883[1][2][3], Արտուին, Քութայիսի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2][3] - 28 Հոկտեմբեր 1963[3], Վիեննա, Աւստրիա[3]), հայ բանասէր, ձեռագրագէտ, պատմաբան, մանկավարժ։ Վիեննայի Մխիթարեան միաբանութեան անդամ (1901), Վիեննայի համալսարանի փիլիսոփայութեան պատուաւոր դոկտոր (1954)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է պատմական Արտուին քաղաքին մէջ, Ճորոխ գետի ափերուն: Ակինեան փոքր տարիքին ղրկուած է Վիեննա, Մխիթարեաններուն ընծայարանը 1895-ին[4], եւ 1907-ին ձեռնադրուած կուսակրօն քահանայ:
Միաբանութեան ուղղութեան համեմատ՝ սկիզբէն իսկ հետեւած է բուռն եռանդով պատմաբանասիրական ուսումնասիրութիւններու, եւ ամբողջ Հայոց հին պատմութիւնն ու գրականութիւնը անցուցած է մանրակրկիտ քննութիւներէ՝ գերմակական խստապահանջութեամբ: Իրեն մեծ ծառայութիւն մատուցած է վանքի հարուստ մատենադարանը, որուն տեսուչը եղած է երկար տարիներ:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին հերթին նշանակուած է ուսուցիչ եւ փոխտնօրէն Վիեննայի կղերանոցին (1908-1911), որուն տնօրէն-վերակացուն ալ եղած է 1916-1920 տարիներուն:
Հայր Ներսէս Ակինեան 1909-ի ամրան նշանակուած է «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրապետ եւ երեք շրջաններով (1909-1924, 1929-1938 եւ 1946-1962) քառասուն տարի վարած է այդ պաշտօնը:
1931 թուականին ընտրուած է Մխիթարեան միաբանութեան ընդհանուր վարչութեան անդամ, 1931–1937 թուականներուն՝ Մայրավանքի մեծաւոր, հիւրընկալ։
Հայ մշակոյթը ուսումնասիրելու համար շրջած է բազնաթիւ երկիրներ՝ ինչպէս 1912-ին իր ծննդավայրը եւ Հայաստան, 1924-1929 Խորհրդային Միութեան զանազան կեդրոններ՝ Մոսկուա (Լազարեան Ճեմարան), Նախիջեւան, Պաթում, Թիֆլիս։ Իր կատարած ուղեւորութիւններուն ընթացքին Ակինեան հաւաքած է բազմահազար հայերէն ձեռագիր ու տպագիր գիրքեր ու մանաւանդ հնատիպեր, գրչագիրներ եւ վաւերաթուղթեր` 40-50 տարիներու հոլովոյթով, անդուլ ու ծրագրուած աշխատանքով հարստացնելով Վիեննայի Մխիթարեան մատենադարանին ժողովածուները[5]:
Հ. Ակինեան արտադրած է հսկայ քանակ մը աշխատասիրութիւններու, հրատարակուած ընդհանրապէս «Հանդէս ամսօրեայ»-ի էջերուն մէջ, բայց նաեւ 50-ի մօտ աշխատանքներ լոյս տեսած՝ առանձին հատորով: Կարգ մը գործեր թարգմանուած են գերմաներէնի եւ անգլերէնի:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «Հ. Ներսէս ԱԿԻՆԵԱՆ»։ www.dictionnaires-machtotz.org։ արտագրուած է՝ 2022-12-14
- ↑ «Ստացուած Գիրքեր. «Բանասիրութեան Ուղեւորը` Դոկտ. Հայր Ներսէս Վրդ. Ակինեան (1883-1963) (Հեղինակ` Մեսրոպ Հայունի) – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-12-14