Նասիմ Նիքոլաս Թալէպ
Նասիմ Նիքոլաս Թալէպ անգլերէն՝ Nassim Nicholas Taleb | |
---|---|
| |
Ծննդեան անուն | արաբերէն՝ نسيم نكولا طالب |
Ծնած է | 12 Սեպտեմբեր 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Ամիուն, Հիւսիսային Լիբանան, Լիբանան[1] |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ազգութիւն | Անտիոքեան յոյներ[2] և Lebanese Greek Orthodox Christians?[3] |
Կրօնք | Յունական ուղղափառ եկեղեցի |
Ուսումնավայր | Փարիզի Համալսարան, Փարիզ Դոֆին համալսարան?, Ուորթոնի դպրոց? և Grand Lycée Franco-Libanais? |
Երկեր/Գլխաւոր գործ | Սեւ կարապը, Fooled by Randomness?, The Bed of Procrustes?, Antifragile? և Skin in the Game? |
Մասնագիտութիւն | փիլիսոփայ, ակնարկագիր, թուաբանագէտ, վիճակագրագետ, տնտեսագէտ, համալսարանի դասախօս և գրագէտ |
Աշխատավայր | Նիւ Եորք Համալսարան, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում? և Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ? |
Ծնողներ | հայր՝ Najib Taleb?[4], մայր՝ Minerva Ghosn? |
Կայքէջ | fooledbyrandomness.com(անգլերէն) |
Նասիմ Նիքոլաս Թալէպ (12 Սեպտեմբեր 1960[1], Ամիուն, Հիւսիսային Լիբանան, Լիբանան[1]), իմաստասէր, ուսողագիր, ապագայատես, գիրքերու հեղինակ եւ ձեռներէց[5], Նիւ Եորքի համալսարանի դասախօս[6]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Լիբանան: Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներուն անոր ընտանիքը հեռացած է երկրէն. Թալէպները քաղաքական նշանաւոր ընտանիք են Լիբանանի մէջ, ուստի հեռացման պատճառներէն մէկը նաեւ այդ էր:
Համալսարանական ուսում ստանալէ ետք Թալէպ սկսած է ուսումնասիրել պատահական իրադարձութիւններու ազդեցութիւնը տնտեսութեան եւ սակարաններու առեւտուրի վրայ, ինչպէս նաեւ ածանցեալ գանձատրական գործիքներով առեւտուրի ձեւերը:
Իր կանխատեսումներուն շնորհիւ Թալէպ քանի մը միլիոն տոլար վաստկած է 2007-2008 թուականներու համաշխարհային գանձատրական ճգնաժամի ժամանակ:
Գիտնականը 2023-ի Դեկտեմբերի առաջին երկու օրը այցելած է Երեւան եւ եղած է «Գիտութեան եւ գործարարութեան օրեր 2023» համաժողովի պատուաւոր հիւրը:
Հայերէնի թարգմանուած գիրքերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թալէպի գիրքերէն հինգը «Անտարես» հրատարակչութիւնը «Կողբ» հիմնադրամի հետ համագործակցութեամբ թարգմանած է հայերէնի: Հինգ գիրքերը կը կազմեն հեղինակին «INCERTO» շարքը եւ բոլորն ալ համաշխարհային մեծ վաճառքներ ունեցած են:
Թալէպ անգլերէն կը գրէ, քանի որ դպրոցական ուսումի մէկ մասն ու համալսարանական ուսումը ստացած է ԱՄՆ-ի մէջ: Այդ գիրքերուն խմբագիրը, ի դէպ, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրեանն է[6]: Թալէպեան շարքի ամենայայտնին «Սեւ կարապը» գիրքն է[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ http://www.fooledbyrandomness.com/CV.htm
- ↑ https://www.theguardian.com/books/2012/nov/24/nassim-taleb-antifragile-finance-interview
- ↑ 4,0 4,1 http://www.fooledbyrandomness.com/education.pdf
- ↑ 5,0 5,1 «Nassim Taleb»։ web.archive.org։ 2021-02-27։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-02-27-ին։ արտագրուած է՝ 2024-06-14
- ↑ 6,0 6,1 «ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՄՏԱԾՈՂ ՆԱՍԻՄ ՆԻՔՈԼԱՍ ԹԱԼԷՊ՝ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ. ԱՊԱԳԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ, ՆՈՐ ՀԱՄԱՃԱՐԱԿ, ԶԳԱՅԱՑՈՒՆՑ ՄԻՏՔԵՐ ԵՒ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2024-06-14