Նահապետ Ռուսինեան
Նահապետ Ռուսինեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 1819 |
Ծննդավայր | Էֆքէրէ գաւառ (Կեսարիա) |
Մահացած է | 1876 |
Մահուան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ազգութիւն | Հայ[3][1] |
Ուսումնավայր | Փարիզի գիտությունների ֆակուլտետ?[1] |
Մասնագիտութիւն | Փիլիսոփայ, հասարակական գործիչ, փիլիսոփայ, բժիշկ |
Աշխատավայր | Կայսերական զինվորական բժշկական վարժարան? |
Վարած պաշտօններ | կազմակերպութեան նախագահ[4][1] եւ Member of the Armenian National Assembly? |
Նահապետ Ռուսինեան (1819, Էֆքէրէ գաւառ (Կեսարիա) - 1876, Կ. Պոլիս), հայ գրող, մանկավարժ եւ ազգային գործիչ։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծմած է 1819 թուականին, Կեսարիոյ Էֆքերէ գաւառին մէջ[5]։ Տասը տարու, կը բաժնուի գիւղէն եւ Պոլիս կ՛երթայ իր Հօր հետ՝ որ պալատական նկարիչ մըն էր։ Նախակրթութիւնը կը ստանայ Սկիւտարի թաղային վարժարանին մէջ։ Հօր անակնկալ մահը պատճառ կը դառնայ, որ թարգմանի պաշտօն ստանձնէ Թուրք Փաշայի մը քով։
Հետագային միայն, է՜ր երբեմն ապրող ազնուական մեծատուններու՝ Յովհաննէս Սերվերեանի, Կարապետ Պալեանի եւ Գրիգոր Օտեանի նիւթական օժանդակութեամբ, կր մեկնի Փարիզ Համալսարանական ուսման[6]։ Կը հետեւէր Սորպոնի գրականութեան դասնթացքներուն։ Փարիգը իր կնիքը տուած է բժիշկ, գրագէտ եւ հանրային մարդ Ռուսինեանին, որ 1870—1848 թուականներու ֆրանսական յեղափուխութեան ընկերային թէ իմացական րոլոր անգրադարձները կ՝ ապրի։ 1851-ին Պոլիս վերադարձած է, երր պայքարը սկսած է ժողովրդավարութեան եւ լեզուական յեղաշրջւումի համար։
Պոլսոյ մէջ մասնաւոր ուսումնականին յանձնաժողովի անդամ էր նաեւ ինք, Ռուսինեան 1854 թուականին։
Ֆրանսան ներկայ է Ռուսինեանի ամէնէն անմեղ գթաղանքներուն մէջ։ Ի դէպ, 1854-ի եւ 1873-ի այս «Տարեցոյց»ներուն մէջ կը գտնենք Ռուսինեանի բաոակերտական շնորհին փաստը։
Ռուսինեանի բաոակերտական-թարգմանական շնորհին ուրիշ մէկ վկայութիւնն են Ֆրանսերէն կարգ մը բաոերու Հայացումները։ Երջանի՜կ օրեր, երր մարդիկ տունէ տուն ու թատրոնէ թատրոն կը վազէին՝ նոր բաո մը գտած կամ կարդացած ըլլալու գոհունակութեամթ։ Կը պատմուի, թէ Ռուսինեան տունէն կաոք նստած ու շունչը աոած է «Մասիս»ի խմրագրատունը, երբ օրին մէկը տեսած է կտրօն (coupon) բաոը, բայց Ռուսինեանի անհատականութիւնը ամէնէն աւելի ի յայտ կու գայ իր ժողովականութեան մէջ։
Ռուսինեան, 1857-ի ազզային կանոնագրութեան են 1860-ի ազզային սահմանադրութեան մշակումի մէջ ունեցաւ գերակշիռ դեր։
Մահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կը մահանայ 1876-ին, ուղեղային արիւնախռնումով:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 10. — է. 96–97.
- ↑ Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: 2005.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 482. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ «Երգարան (Բ.)»
- ↑ «Նահատակ հեղինակներ, Արեւմտահայ եւ սփիւռքի գրականութիւն, Գեղարուեստական գրականութիւն»
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Մինաս Թէօլէօլեան, Դար մը գրականութիւն (Բ հրատարակութիւն), Հալէպ, էջ 120-125
- «Դիմաստուերներ», Հրանդ Ասատուր, 1921, էջ 63-73։