Նաթան Պէյ Ամիրխանեան
Նաթան Պէյ Ամիրխանեան | |
---|---|
| |
Ծնած է | 17 (29) Մարտ 1872[1] կամ 30 Մարտ 1872 |
Ծննդավայր |
Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 4 Հոկտեմբեր 1949[1] (77 տարեկանին) |
Մահուան վայր | Սոֆիա, Պուլկարիա |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Պուլկարիայի թագաւորութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Սիբելիուս ակադեմիա?[1] Միւնիխի Երաժշտութեան եւ Թատրոնի Բարձրագոյն Հիմնարկ[1] |
Մասնագիտութիւն | երգահան, խմբավար, երգեհոնահար, երաժշտութեան ուսուցիչ, խմբավար |
Աշխատավայր |
Օտեսայի Օփերայի եւ Պալէի Թատրոն Պուլկարիոյ Օփերայի եւ Պալէյի Ազգային Թատրոն |
Նաթան Պէյ Ամիրխանեան (17 (29) Մարտ 1872[1] կամ 30 Մարտ 1872, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1]
Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 4 Հոկտեմբեր 1949[1], Սոֆիա, Պուլկարիա), ջութակահար, երգեհոնահար, դաշնակահար, խմբավար եւ մանկավարժ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կ. Պոլսոյ մէջ։ Փոքր տարիքին իր ծնողներուն հետ տեղափոխուած է Թաւրիզ, ապա անցած է Թիֆլիս, ուր ստացած է նախնական ուսումը․ իսկ 1888-ին ընտանիքը դարձեալ տեղադրուած է այս անգամ ֆինլանտիա, եւ Նաթան երաժշտական դասընթացքները կատարած է Հելսինքիի մէջ։
1892-96 ապա 1897-ին անցած է Միւնիխ ուր երաժշտական ուսումը կատարելագործած է պետական երաժշտական ակադեմիայի մէջ։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գերմանիոյ տարբեր քաղաքներու մէջ հայազգի Նաթան Պէյ Ամիրխանեան ունեցած է ելոյթներ՝ իբրեւ երգեհոնահար, ապա 1896-ին մեկնած է Պուլկարիա ուր ան մեծ դեր ունեցած է երկրին երաժշտական արուեստի զարգացման գործին մէջ։
Պուլկարիոյ մէջ համերգներ տուած է եւ դասաւանդած, նաեւ գրած է պուլկարական երաժշտութիւն ։ Ան հանդիսացած է Սոֆիայի օփերային թատրոնին հիմնադիրներէն մէկը եւ նախապատրաստած երաժշտական մասնագիտական ոյժեր։
Ան չորս տարի երաժշտութեան դասեր տուած է Բարսեղ Կանաչեանին[2]։ Ռուսիա մեկնելով 1908-ին ղեկավարած է Օտեսայի յայտնի օփերան։
Պաքուի մէջ ան կազմած է հայկական երգչախումբեր։ 1910-ին հրաւիրուելով Սոֆիա նշանակուած է Պուլկարական Օփերային ընկերութեան նուագավար։
1912-ին, Պոսթընի (ԱՄՆ) օփերային թատրոնի երգչախումբի ղեկավարն ու երգեհոնահարը եղած է, սակայն Ա. համաշխարհային պատերազմի նախօրեակին վերադարձած է Պուլկարիա եւ 1917-ին աւարտած է իր գլուխ գործոցը՝ Պուլկարիոյ պատմութենէն առնուած «ԻՎԱՆԿՕ» օփերան, բեմադրուած է 1932-ին։
Հայազգի Նաթան Պէյ Ամիրխանեան իր ամբողջ կեանքը նուիրած է երաժշտութեան զարգացման եւ մանկավարժութեան, պատրաստելով՝ կարող ոյժեր։
Գրած է շուրջ 200 աշխարհիկ եւ հոգեւոր երգեր՝ հայկական, ռուսական, պուլկարական, գերմանական, անգլիական եւ շուէտական թէքսթերով, ու Խրիստօ Բոտեւի քերթուածներու թեմաներով եղանակուած գործեր։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Մեծարենցեան Երեկոներ – Այնճար. Բարսեղ Կանաչեան – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-11-09