Յովհաննէս Ալխազեան
Յովհաննէս Ալխազեան | |
|---|---|
| Ծնած է | 2 Փետրուար 1881[1][2] |
| Ծննդավայր | Վան, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 1958[1][2] |
| Մահուան վայր | Փարիզ[1][2] |
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Դաւանանք | քրիստոնէութիւն |
| Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
| Յովհաննէս Ալխազեան Ուիքիդարանում | |
Յովհաննէս Ալխազեան (2 Փետրուար 1881[1][2], Վան, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 1958[1][2], Փարիզ[1][2]), հայ նկարիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախնական կրթութիւնը ստացած է տեղւոյն Ամերիկեան վարժարանը, որուն տնօրէնն էր ծանօթ հայասէր միսիոնար Տր. Րէյնըլտ: Յետոյ անցած է Կովկաս եւ 1898-1904 յաճախած է Թիֆլիսի նկարչական վարժարանը: 1904-ին մեկնած է Փարիզ եւ աշակերտած է տեղւոյն գեղարուեստական վարժարանին, փրոֆ. Քորմոնի արուեստանոցին մէջ:
Ալխազեան, որ երկար ատենէ ի վեր առաջնակարգ նկարիչ մը կը ճանչցուէր, վերջին տարներուն ինքզինք նուիրած է յաւէտ դաշտանկարչութեան եւ այդ պատճառաւ ալ այցելած է Եւրոպայի ծայրագոյն հիւսիսէն մինչեւ հարաւային բոլոր մասերը:
Ալխազեան 1911 թուականէն սկսեալ ամէն տարի կը ցուցադրէ իր նկարները Societé Nationale des Beaux Artsի մէջ։ Ալխազեան անդամ էր նաեւ Փարիզեան նկարչական եւ քանդակագործական ընկերութեան եւ կը մասնակցի անոր ամէն տարուան ցուցահանդէսներուն:
Ալխազեան իր նկարներուն ցուցադրութիւնը ըրած է ո՛չ միայն Ֆրանսայի զանազան քաղաքներու մէջ, այլեւ Լոնտոն, Պրիւքսէլ Անվերս եւայլն: Ֆինլանտական տեսարանները գեղեցկօրէն ներկայացնող իր կարեւոր նկարներէն մին 1917-ին գնուեցաւ Փարիզի Լիւքսեմպուրկի թանգարանէն, ուր կը գտնուէր այդ ժամանակ: «Վաղահաս Ձիւն» նկարը որ 1926 թուականին ցուցադրուած է, քննադատներու մասնաւոր ուշադրութիւնը իր վրայ հրաւիրելով եւ ներբողային տողերու արժանացած է:
Ալիս Պինէ, որ նկարչուհի մըն է գեղարուեստական քննադատական յօդուածներ յաճախ գրած է, հետեւեալ կերպով կ'արտայայտուի Ալխազեանի մասին.-
Գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալխազեանի գործերէն են՝
- «Սպիտակ գիշեր Ֆինլանտայի մէջ»
- «Ձմրան արեւը»
- «Գիւղը ձիւնի տակ»
- «Ջրաղացը Աւենի վրայ»
- «Վենետիկի մօտ»
- «Լուարա գետի ափերը»
- «Վաղ գարուն»
- «Տեսարան Փրովանսէն»
- «Կամուրջ Թոլիտոյի մէջ»
- «Նաւակներ»
- «Այծեր»
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրանսայի մէջ անհատական ցուցահանդէսներ ունեցած է (1918, 1920, 1922)։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938 Պուքրէշ, Ա․ հատոր, էջ 69։
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Արևմտահայերեն Վիքիպեդիա — 2019.